Երեխաները ֆրանսերեն կսովորեն տեխնիկապես վերազինված դասասենյակում
Լուրեր |
Գորիսի թիվ 2 դպրոցում երեխաները ֆրանսերենի դասընթացներն արդեն անցկացնում են տեխնիկապես վերազինված և կահավորված դասասենյակում։
Ֆրանսերենի դասասենյակն ամբողջությամբ կահավորել և տեխնիկապես վերազինել է «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամը՝ «Կայուն զարգացման հայկական հիմնադրամի» հետ միասին։ Դասասենյակի կահավորումը թույլ է տալիս շուրջ 350 աշակերտի ավելի արդյունավետ դասընթացներ անցկացնել։
«Ծրագիրը շատ ողջունելի է, քանի որ իրականացման վայրը հենց դպրոցն է, որտեղ բավականին մեծ թվով շահառուներ ունենք։ Մենք գիտենք, որ ֆրանսերենը ավելի բարդ է տրվում երեխաներին, իսկ նման դասասենյակում երեխաները կարծես թե ավելի հեշտությամբ են յուրացնում լեզվական կարևոր հմտությունները։ Այս պահին երեխաները բավականին լավ արդյունքներ են գրանցել»,– նշել է «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի տնօրեն Աննա Գիշյանը:
«Մեր նպատակն է օգնել, որ ֆրանսերենը զարգացնենք Հայաստանում։ Պետք է նշեմ, որ մեր աջակցությամբ ֆրանսերենի կահավորված դասասենյակներ ունեցող դպրոցներում ֆրանսերենը շատ բարձր մակարդակի վրա է, ես տպավորված եմ։ Կան նույնիսկ երեխաներ, ովքեր երբևէ չեն լքել Հայաստանը, բայց գերազանց խոսում են ֆրանսերեն»,–նշել է «Կայուն զարգացման հիմնադրամի» հոգաբարձուների խորհրդի նախագահ Ալեն Տուհադյանը:
Այս դասասենյակը «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի և «Կայուն զարգացման հայկական հիմնադրամի» կողմից ամբողջովին կահավորված և տեխնիկապես վերազինված 9-րդ դասասենյակն է։
«Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամը ստեղծվել է Ակբա բանկի, ֆրանսիական Կրեդիտ Ագրիկոլ, Կրեդիտ Ագրիկոլ Ազգային Ֆեդերացիայի և Ստեփան Գիշյանի ընտանիքի կողմից: Հիմնադրամի ծրագրերն ուղղված են հայ-ֆրանսիական կապերի ամրապնդմանը, Հայաստանի սոցիալ-տնտեսական, գիտակրթական, մշակութային, առողջապահական համակարգերի բարելավմանն ու կատարելագործմանը:
Մանրամասն՝ տեսանյութում: Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2025/12/18 22:00
Դեկտեմբերի 18-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2025/12/18 20:00
Դեկտեմբերի 18-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում
-
Դեկտեմբերի 18-ի բիզնես լուրերը
2025/12/18/ 22:00 -
Դեկտեմբերի 18-ի կարևոր լուրերը
2025/12/18/ 20:00 -
Տարեվերջյան ծանրաբեռնվածությանը դիմակայելու խորհուրդներ․ նոր տարի՝ նոր տրամադրություն
2025/12/18/ 19:00 -
Կոնվերս Բանկը միացել է PCAF-ին
2025/12/18/ 18:36 -
Հայ-չինական գործընկերության ամրապնդումը՝ գիտաժողովի առանցքում
2025/12/18/ 17:40 -
175 մլն 360 հազար դրամ՝ աճուրդին, 311 մլն 348 հազար դրամ՝ ուսուցիչներին․ 5 կարևոր որոշում՝ Կառավարության նիստից
2025/12/18/ 17:02 -
Արևելյան հեքիաթ՝ Չեխովի դպրոցում
2025/12/18/ 16:33 -
Նախարարի հրամանով ԶՈՒ ողջ անձնակազմը պարգևավճար կստանա. ՊՆ
2025/12/18/ 14:59 -
Արտահանման ոլորտում պատկերը մտահոգիչ է. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
2025/12/18/ 14:54 -
Warner Bros.-ը խորհուրդ է տվել բաժնետերերին մերժել Paramount-ի առաջարկըWarner Bros.-ը խորհուրդ է տվել բաժնետերերին մերժել Paramount-ի առաջարկը
2025/12/18/ 14:51
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
Արևելյան հեքիաթ՝ Չեխովի դպրոցում
«BIG Christmas Market with Coca-Cola 2025»․ Ամանորյա ամենաՄԵԾ ցուցահանդես-տոնավաճառը
ՓՈՂ NEWS. Դեկտեմբերի 16, 2025 թ․
ԱրարատԲանկի աջակցությամբ թվայնացվում է «Կարին» գիտական կենտրոնի արխիվը
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16, 2025 Թ․