ԶՊՄԿ. թիվ մեկ հարկատուն Հայաստանում
Լուրեր |
Ծանր տեխնիկայի ցուցադրություն եւ տոնական միջոցառում.
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը նշեց Հանքագործի և մետալուրգի օրը։
Ձևավորված ավանդույթի համաձայն՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը՝ այս տարի ևս տոնական միջոցառումներով նշեց ոլորտի աշխատակիցների մասնագիտական տոնը՝ Հանքագործի և մետալուրգի օրը, որն ավանդաբար նշվում է հուլիսի երրորդ կիրակի օրը։
Տոնական միջոցառումները մեկնարկեցին «Komatsu» ընկերության հետ համատեղ միջոցառմամբ՝ հանքի տարածքում ներկայացնելով տոնական ցուցադրություն՝ «Komatsu»-ի տեխնիկայի պարն Արամ Խաչատրյանի երաժշտության ներքո։
Միջոցառմանը ներկա էին Սյունիքի մարզի և համայնքների ներկայացուցիչներ եւ ղեկավարությունը, հյուրեր տարբեր երկրներից՝ Կոմացու ընկերության ներկայացուցիչներ, Հայաստանում գործող տարբեր հանքարդյունաբերական ընկերությունների ներկայացուցիչներ, ոլորտի մասնագիտական կազմակերպությունների ներկայացուցիչներ, լրագրողներ և ԶՊՄԿ աշխատակիցները։ Դա յուրօրինակ նվեր էր ծանր տեխնիկայի հետ աշխատող հանքագործներին՝ ոլորտի ժամանակակից տեխնիկայի կարողությունները։
«Մեր ընկերության ամենօրյա աշխատանքում մենք օգտագործում ենք ժամանակակից սարքավորումներ և ներդնում ժամանակակից տեխնոլոգիաներ։ «Komasu»-ն ժամանակակից շինարարական և հանքարդյունաբերական տեխնիկայի արտադրության համաշխարհային առաջատարներից է: Մեր հանքում շահագործվում է «Komasu»-ի 24 տեսակի տեխնիկա տարբեր նպատակների համար»,- իր ելույթում նշել է ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին:
https://youtu.be/KEQ-erUaU8o
«Komatsu» ընկերության կենտրոնական ասիայի գլխավոր տնօրեն Տոմոշի Կիցուվան շնորհակալություն հայտնեց ԶՊՄԿ-ին արդյունավետ համագործակցության եւ տարածաշրջանի խոշորագույն հանքարդյունաբերական ընկերության ամենօրյա աշխատանքները ընկերության տեխնիկային վստահելու համար։
Քաջարանի մշակույթի պալատում ԶՊՄԿ աշխատակիցների համար տեղի ունեցավ տոնական միջոցառում, որի ընթացքում կայացավ ԶՊՄԿ-ի պատմության տարեգրքի ռուսերեն տարբերակի շնորհանդեսը։ Կոմբինատի 22 աշխատակիցներ պարգևատրվեցին տարվա ընթացքում աշխատանքային ձեռքբերումների համար՝ մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությամբ։
ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին իր ողջյունի խոսքում շնորհակալություն հայտնեց կոմբինատի բոլոր աշխատակիցներին՝ շեշտելով, որ նրանցից յուրաքանչյուրի աշխատանքի ամեն օրը ներդրում է ձեռնարկության զարգացման գործում․
«Մենք ցանկանում ենք, որ ԶՊՄԿ-ն ﬔր թիմի համար լինի ոչ միայն աշխատանքի վայր, այլ անընդհատ սովորելու, զարգանալու և մասնագիտական նոր բարձունքներ նվաճելու հնարավորություն: Այս տարի հսկայական ջանքեր են գործադրվել տեխնիկական անվտանգության, աշխատակիցների առողջության և անվտանգության, ինչպես նաև շրջակա միջավայրի կառավարմանն ուղղված գործընթացների արդիականացման ուղղությամբ: Մենք միասին արդեն շատ բան ենք արել, բայց դեռ շատ բան կա անելու։ Սա հեշտ տարի չէր, իսկ ձեռքբերուﬓերի ճանապարհը ենթադրում է արտասովոր խնդիրների լուծում։ Ես վստահ եմ, որ ﬔր թիմը կարող է հաղթահարել աﬔնահավակնոտ նպատակները», - ասաց ընկերության գլխավոր տնօրենը:
Տոնական օրն ավարտվեց Քաջարանի մշակույթի պալատի բակում կազմակերպված համերգային ծրագրով և գաստրո-տոնավաճառով։ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն (ԶՊՄԿ) հիմնադրվել է 1952 թ․։ Ձեռնարկությունը հանդես է գալիս որպես պղնձամոլիբդենային հանքաքարի առաջատար արդյունահանող և վերամշակող: ԶՊՄԿ-ն ունի ավելի քան 4600 աշխատակից։ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը ՀՀ առաջատար ընկերություններից է և խոշորագույն հարկատուն (2023 թվականին վճարել է 70 մլրդ 881 մլն դրամի հարկ, #1 հարկատուն է)։ Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
«Աստված ձեզ դատավոր». Ռուբեն Վարդանյանի հայտարարությունը՝ Բաքվի բանտից
2026/05/07/ 14:56 -
Հանքարդյունաբերություն և զբոսաշրջություն․ հակասությո՞ւն, թե՝ համադրություն
2026/05/07/ 14:09 -
Գյումրի-Կարս երկաթուղու վերականգնման ժամկետների մասին ոչինչ ասել չեմ կարող․ վարչապետ
2026/05/07/ 14:07 -
Մայիսի 9-ին չեմ մեկնի Ռուսաստան. վարչապետ
2026/05/07/ 14:02 -
Արարատ Միրզոյանը պարգևատրվել է Պատվո լեգեոնի Մեծ սպայի շքանշանով
2026/05/07/ 13:38 -
Հայաստանում մի շարք ընկերություններ ազատվել են ներմուծման մաքսատուրքերից
2026/05/07/ 12:20 -
Պենտագոնը 500 մլն դոլար է ներդնում AI-ի մեջ. Scale AI-ն կդառնա ԱՄՆ ռազմական տվյալների գլխավոր մշակողը
2026/05/07/ 12:18 -
Կառավարությունը 684 մլն դրամ է հատկացրել «Concours Mondial de Bruxelles – 2026»-ի համար
2026/05/07/ 12:00 -
Հայաստանում խստացվել են ռազմական արտադրանքի շրջանառության ոլորտի պահանջները
2026/05/07/ 11:57 -
ՆԳՆ-ում ամփոփել են 2026 թ․ առաջին եռամսյակի վերահսկողության արդյունքները
2026/05/07/ 11:29
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 6, 2026 Թ․
ՓՈՂ NEWS.ՄԱՅԻՍԻ 6, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 5, 2026 Թ․
https://youtu.be/vgZayNc6T6U
Defanse Housing. երբ խոստումը դառնում է իրականություն