50,000 դրամի աջակցության ծրագրի շահառու չեն դառնա բանկային հաշվին 2 մլն դրամից ավելի գումար ունեցողները
Լուրեր |
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների համար կիրականացվի երկամսյա (նոյեմբեր, դեկտեմբերի համար) սոցիալական աջակցության միջոցառում, ամսական վճարումը՝ 50 000 դրամ։ Այդ մասին Կառավարության՝ նոյեմբերի 9-ի նիստին ասաց ԱՍՀ նախարար Նարեկ Մկրտչյանը,- գրում է 1lurer.am-ը:
«Միջոցառման շահառու կդառնան 100 հազար դրամ միանվագ սոցիալական աջակցության միջոցառման շահառու հանդիսացող մարդիկ՝ որոշ բացառություններով: Հատկապես միջոցառման շահառու չեն դառնա հյուրանոցներում կամ հյուրատներում ժամանակավոր բնակվող, ՀՀ-ում չգտնվող և բանկային հաշիվներում 2 միլիոն դրամական շեմից ավելի դրամական միջոց ունեցող անձինք»,- ասաց նախարարը:
Նարեկ Մկրտչյանը նաև տեղեկացրեց, որ զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամից հատուցում ստացող անձինք ևս ծրագրի շահառու չեն դառնա: Ծրագրից չեն կարող օգտվել նաև մինչև տեղահանումը ՀՀ-ում հաշվառվածները:
Ծրագրի համար դիմողն իր դիմումը լրացնելիս կտա իր բանկային հաշիվների հանրագումարային մնացորդը ստուգելու համաձայնություն, որի արդյունքում ԿԲ-ն կպարզի մնացորդը, և սահմանված շեմը չգերազանցող անձանց մասով կկատարվեն վճարումները:
Աջակցություն ստանալու համար պետք է ներկայացնել էլեկտրոնային դիմում, որի ընդունման գործընթացը մեկնարկում է հաջորդ շաբաթվանից: Վճարումներն իրականացվելու են անկանխիկ եղանակով: Աջակցության գումարը կփոխանցվի շահառուների քարտային հաշիվներին: 75 տարին լրացած կամ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանց համար կթողարկվեն քարտեր, կառաքվեն բնակության վայրեր:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, արձագանքելով նախագծին, հիշեցրեց, որ ԼՂ-ից բռնի տեղահանվածներին Կառավարությունը տեղավորել էր նաև հյուրանոցներում. «Հիմա տրամաբանություն այն է, որ այս ծրագրերի արդյունքում նրանք նաև պետք է հյուրանոցներից դուրս գան, և այլ տեղերում բնակվեն, որպեսզի հյուրանոցները վերադառնան իրենց բիզնես տրամաբանությանը, որովհետև դրանք հասկանալիորեն այդ նպատակի համար չեն ստեղծվել»:
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հավելեց, որ հյուրանոցներից դուրս գալու համար վերջնաժամկետ է սահմանվել նոյեմբերի 15-ը:
«Եթե որևէ մեկը, այնուամենայնիվ, բնակվում է մեր կողմից վճարվող հյուրանոցում, մենք ասում ենք, որ այս դեպքում չի կարող դիմել այս ծրագրի համար»,- ասաց Տիգրան Խաչատրյանը և հավելեց. «Բոլորը պետք է գիտենան, որ մինչև նոյեմբերի 15-ը պետք է ազատեն այդ վայրերը, տարածքները, որպեսզի կարողանան դիմում ներկայացնել»:
Նշենք, որ 50 հազարական դրամի երկամսյա սոցիալական աջակցության ծրագիրը առաջնային սպառողական ծախսերի համար է։ Ծրագրի համար կառավարության պահուստային ֆոնդից կհատկացվի 10 մլրդ դրամ: Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Հայաստանը և Ադրբեջանն առքուվաճառքի ապրանքախմբերի ցանկեր են փոխանակում, այն ուսումնասիրության փուլում է. Փաշինյան
2026/01/08/ 14:56 -
Հայաստանի տնտեսական և ինստիտուցիոնալ վերափոխման դոկտրին, զբոսաշրջության զարգացում․ 5 կարևոր որոշում՝ Կառավարության նիստից
2026/01/08/ 14:44 -
National Geographic-ը կրկին անդրադարձել է հայկական ճարտարապետությանը․ Զբոսաշրջության կոմիտե
2026/01/08/ 14:37 -
Վրաստանը Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի երկրորդ տարանցման համար գումար կգանձի
2026/01/08/ 14:31 -
Օդի արտանետումների և վտանգավոր թափոնների հաշվետվությունների իրականացում բացառապես էլեկտրոնային եղանակով
2026/01/08/ 14:28 -
«Կանաչ ուղի» ընթացակարգով ապրանքների հայտարարագրերի բացթողնման տեսակարար կշիռն աճել է 16.6 տոկոսային կետով
2026/01/08/ 14:22 -
2026 թվականի առաջին շաբաթում գրիպով և ՍՇՎ-ով հիվանդացությունը նվազել է 2.3 անգամ
2026/01/08/ 12:53 -
Գեղարքունիքում հայտնաբերվել է ավելի քան 190 սիգ և ձկնկիթի ապօրինի տեղափոխում
2026/01/08/ 12:49 -
2025 թվականին Հայաստան է այցելել 2.26 մլն զբոսաշրջիկ
2026/01/08/ 12:41 -
Դեկտեմբերին 1 կարատանոց ադամանդների գների ինդեքսը նվազել է 2.3%-ով
2026/01/08/ 12:37
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՀՈՒՆՎԱՐԻ 7, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՀՈՒՆՎԱՐԻ 6, 2025 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՀՈՒՆՎԱՐԻ 5, 2026 Թ
C-Quadrat Ampega-ի ներդրումները տնտեսության իրական հատվածում և ենթակառուցվածքներում
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՀՈՒՆՎԱՐԻ 4, 2026 Թ․