ՊԵԿ նախագահը՝ Ռուսաստան արտահանման խնդիրների մասին
Լուրեր |
Հատկապես Լարսը անցնելիս լինում են ֆիտոսանիտարիական հարցեր։
Այն, ինչի մասին խոսվում է, դա նոր երևույթ չէ, մենք պատմության ընթացքում պարբերաբար այդպիսի հարցեր ունենում ենք, օրինակ, անցած տարի եթե, կհիշեք, տարբեր ապրանքների հետ կապված որոշակի խնդիրներ էին եղել։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 8–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը՝ անդրադառնալով տեղեկություններին, ըստ որոնց Փաշինյան-Պուտին հանդիպումից հետո այն տնտեսվարողները, որոնք ինչ-որ ձևով ասոցացվում են իշխանությունների հետ, լուրջ խնդիրներ են ունենալու, շատ ապրանքներ հնարավոր չի լինելու արտահանել Ռուսաստան։
«Հատկապես Լարսը անցնելիս լինում են ֆիտոսանիտարիական հարցեր, օրինակ ինչ–որ պահանջների պիտի բավարարեն կոնկրետ ապրանքներ, այդ պահանջները պարբերաբար խստացվում են, պարբերաբար թուլացվում են։ Այսինքն դա բնականոն գործընթաց է, որը ունենում ենք, և մեր հորդորը մեր հարկ վճարողներին և բիզնեսմեններին նա է, որ հետևեն այդ պահանջներին։ Երկու հիմնական խնդիր ենք անցած տարի արձանագրել, լինում են դրվագներ, որ այդ ապրանքաքանակները չեն համապատասխանում այդ պահանջներին, լինում են դրվագներ, որ ռուսական գործընկերների կողմից հարց է բարձրացվում, թե ինչու պատշաճ չի նշվում այն տնտեսվարողը, որին մատակարարվում է տվյալ ապրանքը։
Այս երկու խումբ խնդիրներն են սովորաբար օրակարգում, և դրանք կառավարելի են։ Մենք նման իրավիճակներում մաքսային մասով, հատկապես, քննարկումները ունենում ենք մեր ռուս գործընկերների հետ»,–ասաց նա։
Հարցին՝ դուք բացառո՞ւմ եք, որ հայ գործարարների համար խոչընդոտներ ստեղծելու հիմքում քաղաքական դրդապատճառներն են և դա որքանով կազդի մեր տնտեսության վրա, Հակոբյանը պատասխանեց. «Ձեր թույտվությամբ ես քաղաքական դրդապատճառների մեջ չեմ մտնի, բայց պարզ է՝ աշխարհում ինչ-որ կտրուկ փոփոխություններ կամ էական փոփոխություններ լինում են և դրանք ունենում են որոշակի տարբեր դրդապատճառներ տվյալ երկրի վարվող քաղաքականության կողմից։ Հիմա Ռուսաստանի վերահսկող մարմինները, եթե որոշակի հանձնարարական են ստանում կամ իրենք որոշում են, որ ժամանակ առ ժամանակ պիտի խստացումներ անեն, դրա համար ես հորդորեցի մեր հարկ վճարողներին և բիզնեսմեններին՝ հետևել կանոններին, որովհետև այդ կանոններին հետևելը հնարավորություն է տալիս ցանկացած իրավիճակում պետությանը կանգնել իրենց մեջքին։
Երբ լինում է իրավիճակ, որ հենց բիզնեսմենն է մեղավոր լինում այդ կանոններին չհետևելու առումով, շատ դժվար է լինում մեր մակարդակում բանակցել մեր գործընկերների հետ և փորձել այդ հարցերին լուծումներ տալ։ Իսկ թե ինչ տեղի կունենա, կախված կլինի, թե ինչ չափի խստացումներ կլինեն, հատկապես վերահսկողության տեսանկյունից։
Անցած տարվա խնդիրները, որոնք իրենց ծավալով բավական մեծ էին, եթե համեմատենք նախորդ տարիների հետ, դրանք իրենց բացասական էֆեկտը ունեցան որոշակի մեր արտահանման ծավալների վրա, հատկապես կոնյակի մասին է խոսքը։
Բայց դուք նկատեցիք, որ տնտեսությունը շատ չտուժեց, տնտեսական դինամիկայի վրա իր ազդեցությունը ավելի սահմանափակ եղավ, որովհետև ժամանակի ընթացքում և Վրաստանի, և Ռուսաստանի հետ կարողացանք լուծումներ գտնել։
Հիմա դա է ռեժիմը՝ հետևել կանոններին, ոչ օբյեկտիվ իրավիճակներում փորձել կանգնել տնտեսվարողների մեջքին և լուծումներ գտնել մեր ռուս գործընկերների հետ»,– ընդգծեց նա։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/01 11:37
Մոտ ենք ծայրահեղ աղքատության հաղթահարմանը. ԱՍՀ նախարար
Աշխատանքը միայն եկամտի աղբյուր չէ։
-
Հայաստանի աշխատաշուկայի պատկերը․ հատուկ անդրադարձ՝ Աշխատավորի օրվա առթիվ
2026/05/01/ 12:38 -
ԿԲ-ն ամփոփել է 2025-ը. Ռազմավարական թիրախներ և ֆինանսական արդյունքներ
2026/05/01/ 11:44 -
Մոտ ենք ծայրահեղ աղքատության հաղթահարմանը. ԱՍՀ նախարար
2026/05/01/ 11:37 -
ԱՄՆ-ի պետական պարտքը 2027-ին կգերազանցի ՀՆԱ-ի 120%-ը․ Fitch
2026/05/01/ 11:27 -
Եվրամիությունը դադարեցրել է Սերբիայի ֆինանսավորումը
2026/05/01/ 11:11 -
Ոսկու արտահանման սահմանափակումներ ՌԴ-ից․ ի՞նչ պետք է իմանան Հայաստանի քաղաքացիներն ու բիզնեսը
2026/05/01/ 10:40 -
Ո՞ր փողոցները փակ կլինեն EPC Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի համար
2026/05/01/ 10:28 -
Քիմիական ներկերը կարող են թունավոր լինել և առաջացնել առողջական լուրջ խնդիրներ․ Կենդանաբանական այգի
2026/05/01/ 10:18 -
Ցանկացած աշխատանք արժանի է հարգանքի. վարչապետի ուղերձը՝ Աշխատավորի օրվա առթիվ
2026/05/01/ 09:13 -
Ապրիլի 30-ի կարևոր լուրերը
2026/04/30/ 20:20
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 30, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 30, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 29, 2026 Թ․