Այս մասին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարել է ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանը 2023 թվականին միացել է միասնական հաշվետվողական ստանդարտին (CRS), որը նախատեսում է ֆինանսական հաշիվների վերաբերյալ տվյալների փոխանակում տարբեր երկրների միջև։
Արդեն այս տարի Հայաստանը նման փոխանակում է իրականացրել ավելի քան 40 երկրների հետ։
Ներկայացված օրենսդրական փոփոխությունները վերաբերում են համաձայնագրի որոշ դրույթների հստակեցմանը՝ ինքնահայտարարագրման, նույնականացման կանոնների և հաշվետերերի նույնականացման գործընթացների մասով։
Նախագիծը հանձնաժողովում ստացել է դրական եզրակացություն։

