-
Ինչու որոշ կազմակերպություններ վերածում են ԱԲ-ն ուժի, իսկ մյուսները՝ ձախողվում
2025/07/30/ 17:49 -
2025-ին ՀՀ պետական բյուջեի պակասուրդը սպասվածից ցածր է. ինչ է փոխվել բյուջետային վարքագծում
2025/07/30/ 17:07 -
Gucci-ում ղեկավարությունը փոխվել է վաճառքների անկման ֆոնին
2025/07/30/ 16:57 -
Ուկրաինան ՌԴ-ի և Ադրբեջանի միջև տարաձայնություններն օգտագործելու ծրագրեր ունի. Զախարովա
2025/07/30/ 16:40 -
Որ ոլորտներում են ամենաշատ գործունեությունը ծավալել ՀՀ քաղաքացիները 2025 թ.-ի մայիսին
2025/07/30/ 16:07 -
Հայ բժիշկը Կամչատկայում երկրաշարժի ժամանակ բարեհաջող ընդունել է երեխայի ծնունդը
2025/07/30/ 15:23 -
Ռալֆ Յիրիկյանի դասախոսությունը՝ ինժեներական ամառային դպրոցում
2025/07/30/ 15:19 -
Ինչպիսին է կենսաթոշակային ֆոնդերի ֆինանսական պատկերը 2025 թվականի հունիսին
2025/07/30/ 15:03 -
Մեծ Բրիտանիան կճանաչի Պաղեստինի պետությունը, եթե Իսրայելը չկատարի մի շարք պայմաններ. Սթարմեր
2025/07/30/ 14:52 -
ՀՀ ԱԽ քարտուղարը «Save Armenia» հուդայա-քրիստոնեական միության պատվիրակությանը ներկայացրել է ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների գործընթացի վերջին զարգացումները
2025/07/30/ 14:37
Բաժանորդագրվել

«ԼՈՒՅՍ» հիմնադրամ. ՀՀ պետական բյուջեի կատարումը շարունակում է պլանավորվածից շեղված մնալ
Լուրեր |

- Տնտեսական ակտիվության աճի տեմպը որոշակիորեն արագացել է 2023թ. օգոստոսին՝ պայմանավորված ծառայությունների և առևտրի ոլորտների զարգացումներով։ 2023թ. առաջին ամիսներին գրանցված տնտեսական աճի բարձր տեմպը պայմանավորված էր նախորդ տարվա սկզբին ռուս-ուկրաինական հակամարտության սրման հետևանքով ՀՀ տնտեսության համար առաջացած դրական գործոններով, որոնց ազդեցության չափը աստիճանաբար նվազում է: Սակայն, օգոստոսին արձանագրվել է ՏԱՑ-ի տեմպի արագացում, ինչը կարող է մի կողմից պայմանավորված լինել տուրիզմի աճի հետևանքով ծառայությունների և առևտրի աճով, կամ կարող է լինել միանգամյա գործոնների հետևանք: Այդ մասին հնարավոր կլինի առավել հստակ դատողություն անել հաջորդ ամիս՝ սոցիալ-տնտեսական վիճակագրության հրապարակումից հետո:
- Արդյունաբերության ոլորտի զարգացումները առավել մտահոգիչ են դառնում: Արդյունաբերության ոլորտում արդեն 3 ամիս շարունակ գրանցվում են անկման ցուցանիշներ: Ընդ որում, ինչպես ցույց են տալիս նախորդ՝ հունիս և հուլիս ամիսների ցուցանիշները, անկում է գրանցվում ոչ միայն հանքարդյունաբերության, այլև մշակող արդյունաբերության ոլորտներում, ինչը առավել վտանգավոր է: Այդ իրավիճակը խոսում է ՀՀ տնտեսության ներուժի և մրցունակության անկման մասին, որը պայմանավորված է նաև փոխարժեքի վարքագծի դրսևորումներով:
- Գնաճի տեմպը շարունակել է մնալ բացասական տիրույթում: Երկար ժամանակահատված բարձր գնաճից հետո, հունիս-օգոստոս ամիսներին գրանցվել է գնանկում, որը բնականաբար էապես ցածր է ԿԲ թիրախից: Իրավիճակին արձագանքելով՝ ՀՀ ԿԲ-ն արդեն ընդհանուր առմամբ 1.0 տոկոսային կետով նվազեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը, ինչը պետք է նպաստի տնտեսությունում ամբողջական պահանջարկի խթանմանը և գնաճի՝ դեպի թիրախին վերադարձին:
- Արտահանման աճի տեմպը զգալիորեն դանդաղել է վերջին ամիսներին, ինչը կարող է պայմանավորված լինել ՀՀ ապրանքների գնային մրցունակության նվազմամբ: 2023թ. օգոստոսին արտահանման աճը կազմել է 6.1%, ինչն էականորեն ցածր է հուլիսի աճից: Հունվար-օգոստոս ամիսների աճի տեմպը նույնպես դանդաղել է՝ կազմելով 51.8% և հունվար-հուլիսի աճից ցածր լինելով 10.9 տոկոսային կետով: Կարևոր է նշել նաև, որ աճի տեմպի դանդաղման գործում էական դեր ունի նաև «պատրաստի սննդի արտադրանք» ապրանքախմբի արտահանման աճի տեմպի դանդաղումը (հունվար-հունիսի 17.7%-ից հունվար- հուլիսին դարձել է 13.0%), որի նպաստումը նվազել է 1.0 տոկոսային կետ:
- Պետական բյուջեի կատարումը շարունակում է շեղված մնալ պլանավորվածից: Պետական բյուջեի պակասուրդը էապես շեղված է պլանավորված մակարդակից: Մասնավորապես, պլանավորված պակասուրդի փոխարեն արձանագրվում է էական բարձր հավելուրդ, ինչը պայմանավորված է նաև բյուջեի ծախսերի՝ հատկապես կապիտալ ծախսերի թերակատարմամբ: Այսպես, հունվար-օգոստոս ամիսներին իրականացվել է 189.3 մլրդ դրամ ծավալով կապիտալ ծախսեր, մինչդեռ բյուջեով հունվար-հունիսի պլանը կազմում է 214.9 մլրդ դրամ: Կապիտալ ծախսերի՝ տնտեսության ներուժի և երկարաժամկետ աճի տեսանկյունից կարևորության մասին բազմիցս խոսվել է, սակայն դրանց կատարողականի խնդիրը շարունակում է արդիական մնալ: