Քարտը վերաթողարկե՞լ, թե՞ նոր քարտ վերցնել. ԿԲ փոխնախագահը պարզաբանում է
Լուրեր |
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված չափահաս անձանց 75 տոկոսն ունի բանկային քարտ։ Դրանք կնույնականացվեն կենտրոնացված կարգով, և քարտերին կփոխանցվի հասանելիք գումարը: «Հումանիտար կենտրոն»-ում կայացած ասուլիսում հայտնեց Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանը՝ անդրադառնալով Արցախից բռնի տեղահանվածներին ցուցաբերվող աջակցության աշխատանքների ընթացքից:
«Մենք աշխատելու ենք այնպես, որ վերջին 15 ամսվա ընթացքում ակտիվ գործարքներ իրականացված քարտերին փոխանցվի գումարը: Դա կլինի տվյալ քաղաքացու համար գումարների ստացման ամենահարմար եղանակը: Քաղաքացիները կարող են մոտենալ սպասարկող բանկոմատին գումարը կանխիկացնելու, վճարումներ կատարելու համար: Սակագները կարող են տարբեր լինել, սակայն առևտրային բանկերը կանեն այնպես, որ կանխիկացումներն իրենց բանկոմատներում անվճար լինեն: Եթե նույնիսկ պարզվի, որ գործող քարտ կա հաճախորդի մոտ, բայց քարտը կորել է, նա կարող է մոտենալ բանկ, բանկի սպասարկող սրահից կանխիկով վերցնել իրեն հասանելիք գումարը կամ դիմում գրել և վերաթողարկել քարտը»,-նշեց Խաչատրյանը:
Անդրադառնալով այն քաղաքացիներին, որոնք քարտեր չունեն՝ ԿԲ նախագահի տեղակալն տեղեկացրեց, որ նման անձանց համար բանկերը կիրականացնեն անվճար սպասարկում ինչպես քարտերի տրամադրման, այնպես էլ իրենց բանկոմատներում կանխիկացման վճարումների հետ կապված:
Մանրամասները՝ տեսանյութում
https://www.youtube.com/watch?v=ndIl4Vh0qoI&embeds_referring_euri=https%3A%2F%2Fbanksnews.am%2F&source_ve_path=OTY3MTQ&feature=emb_imp_woyt
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/03/20 19:19
Մարտի 20-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մարտի 20-ի բիզնես լուրերը
2026/03/20/ 19:19 -
TOON EXPO․ամենամասշտաբային միջոցառումն իր դռները կբացի մարտի 27-29-ին
2026/03/20/ 18:33 -
Ռուսաստանը դարձել է չինական ավտոմեքենաների խոշորագույն գնորդը
2026/03/20/ 18:21 -
ՀՀ-ում ներգաղթը գերազանցել է արտագաղթին
2026/03/20/ 18:17 -
Շվեյցարիան կասեցրել է ռազմական տեխնիկայի արտահանումը հակամարտության երկրներ
2026/03/20/ 18:16 -
Ինչ փոփոխության է ենթարկվել զոակոչիկների թիվը 1 տարում․ պաշտոնական տվյալներ
2026/03/20/ 18:05 -
ՀՀ բանկերում 2025թ. դեկտեմբերի դրությամբ սպասարկվել է 5․5 մլն հաճախորդ
2026/03/20/ 17:27 -
Աբու Դաբիում 109 մարդ է ձերբակալվել կեղծ լուրեր նկարահանելու և տարածելու համար
2026/03/20/ 17:07 -
Tinder-ը կարող է հասանելիություն ստանալ ձեր ինտիմ լուսանկարներին․ քննադատության ալիք է բարձրացել
2026/03/20/ 17:00 -
9-րդ դասարանցիները «Գրականություն»–ից և «Հայաստանի պատմություն»–ից ավարտական քննությունը հանձնելու են էսսեի ձևաչափով
2026/03/20/ 16:56
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 20, 2026 Թ․
TOON EXPO․ամենամասշտաբային միջոցառումն իր դռները կբացի մարտի 27-29-ին
Hyur Home Dilijan հյուրատունն ընդլայնվում է Women In Business ֆինանսավորման շնորհիվ
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 19, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 19, 2026 Թ․