ՔՊ` 24 մանդատ, «Ազգային առաջընթաց»`14 մանդատ, «Մայր Հայաստան»` 12 մանդատ, «Հանրապետություն»` 8 մանդատ, «Հանրային ձայն»` 7 մանդատ. ԿԸՀ-ն ամփոփեց Երևանի ավագանու ընտրությունների վերջնական արդյունքները Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սեպտեմբերի 24-ի արտահերթ նիստում ամփոփեց Երևանի ավագանու ընտրությունների վերջնական արդյունքները։ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը ներկայացրեց արձանագրության նախագիծը։ Ամփոփ պատկերը այպիսին է․ Ընտրողների ընդհանուր թիվը՝  824,317 Քվեարկության մասնակիցների ընդհանուր թիվը՝ 234,442 կամ 28․44%: Անվավեր  քվեաթերթիկների թիվը՝  2,492։ Երևանի ավագանու ընտրություններին մասնակից քաղաքական ուժերի ստացած քվեները՝ «Հանրային ձայն» կուսակցություն- 22,447 կամ 9․68% «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն- 75,494 կամ 32.57% «Արդար Հայաստան» կուսակցություն- 2,600 կամ 1․12% «Հաղթանակ» կուսակցություն 3,960 կամ 1.71% «Ուժը հայրենյաց» կուսակցություն 1,708 կամ 0.74% «Հայաստանի եվրոպական կուսակցություն»- 2,569 կամ 1․11% «Ազգային առաջընթաց» կուսակցություն- 43,797 կամ 18․89% «Հանուն սոցիալական արդարության» կուսակցություն- 781 կամ 0․34% «Հանրապետություն» կուսակցություն- 26,233 կամ 11.32% «Միացյալ Հայաստան» կուսակցություն- 1,277 կամ 0.55% «Լուսավոր Հայաստան» կուսակցություն- 4,178 կամ 1.80% «Ժողովրդավարական համախմբում» կուսակցություն- 2,345 կամ 1.01% «Ապրելու երկիր» կուսակցություն- 8,429 կամ 3.64% «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինք- 35,807 կամ 15.45% Անճշտությունների գումարային չափը՝ 188 Երևանի ավագանու ընտրությունների պարագայում կուսակցությունների համար անցողիկ շեմը 4% է, կուսակցությունների դաշինքների դեպքում՝ 6%: Ըստ այդմ, անցողիկ շեմը հաղթահարել են հետևյալ ուժերը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն-24 մանդատ «Ազգային առաջընթաց» կուսակցություն-14 մանդատ «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինք-12 մանդատ «Հանրապետություն» կուսակցություն-8 մանդատ «Հանրային ձայն» կուսակցություն-7 մանդատ ԿԸՀ նախագահը նաև հայտնեց, որ անցողիկ շեմը հաղթահարած և Երևանի ավագանու կազմում հայտնված ուժերի ներկայացուցիչներն ինքնաբացարկի դիմումներ կարող են ներկայացնել մինչև սեպտեմբերի 28-ը, ժամը 11։00-ն։