Caffè Vergnano 1882 սրճարանի բացումը Հայաստանում՝Homplex Mall-ում
Լուրեր |
Ավելի քան 140 տարվա պատմություն ունեցող իտալական բրենդը Հայաստան է բերում պրեմիում սուրճի մշակույթը:
Երևանի սրճասեր հանրությունը վերջապես հնարավորություն ունի վայելելու իսկական իտալական էսպրեսոյի փորձառությունը․ ավելի քան 140 տարվա պատմություն ունեցող Caffè Vergnano բրենդը պաշտոնապես հասանելի է Homplex Mall-ում՝ նորաբաց Caffè Vergnano 1882 սրճարանում։

Բացման արարողությունը դարձավ ոչ միայն կարևոր իրադարձություն բրենդի համար, այլ նաև նշանակալի քայլ Երևանում սուրճի մշակույթի զարգացման գործում։ Հատկանշական էր, որ Caffè Vergnano ընկերության գործադիր տնօրեն Կարոլինա Վերնյանոն անձամբ մասնակցեց միջոցառմանը՝ ընդգծելով Հայաստանի դերը բրենդի միջազգային ընդլայնման ռազմավարության մեջ․
«Հայաստանը մեզ համար կարևոր շուկա է։ Մենք ցանկանում ենք այստեղ բերել ոչ միայն բարձրորակ սուրճ, այլև իտալական սուրճի մշակույթը՝ համադրելով այն տեղական ավանդույթների հետ», — նշեց Caffe Vergnano ընկերության գործադիր տնօրեն Կարոլինա Վերնյանոն:

Բրենդի արժեքները՝ ընտանեկան ժառանգություն, ավանդույթների պահպանում և բնության նկատմամբ պատասխանատվություն, արտացոլվեցին նաև բացման ժամանակ։ Օրինակ՝ Vergnano-ի արտադրած սրճային պատիճները 100% վերամշակելի են, ինչը թույլ է տալիս սպառողներին վայելել սուրճը՝ առանց բնությանը վնաս հասցնելու։
«Մեր խմբային ռազմավարությունը զարգանում է՝ դիրքավորվելով որպես հաճախորդների համար 24/7 գործընկեր։ Մենք ձգտում ենք առաջարկել յուրաքանչյուր առիթին համապատասխան ըմպելիք: Համաձայն մեր ռազմավարության՝ որոշում կայացրեցինք մուտք գործել սուրճի ոլորտ։ Հետաքրքիր ոլորտ է, որը լրացնում է մեր 24/7 ճանապարհորդությունը, իսկ Caffè Vergnano սուրճն ընտրել ենք, քանի որ այն ինքնին ոգեշնչող պատմություն է։ Այս ընկերությունը իր նպատակներով լիովին լրացնում է մեր կազմակերպությանը», - նշեց Կոկա-Կոլա ՀԲՔ Ուկրաինա, Հայաստան և Մոլդովա Բիզնես Միավորի գլխավոր տնօրեն Դուշան Միտրևը։

Այսուհետ Երևանի սուրճի սիրահարները կարող են զգալ, թե ինչու է իտալական սուրճը համարվում մշակույթ․ յուրաքանչյուր բաժակում Caffè Vergnano-ն համադրում է հարուստ փորձ, որակ և սեր դեպի բոված սուրճի արվեստը։
«Մենք ոչ միայն ուզում ենք ավելացնել Caffè Vergnano-ի վաճառակետերի քանակը Հայաստանում, այլև նպաստել բրենդի կայացմանը և սուրճի առկայությանը ոչ միայն Caffè Vergnano 1882 սրճարանում, այլ նաև այլ վաճառակետերում։ Հուսով ենք՝ Caffè Vergnano-ն շատ շուտով կլինի մեր սրճասեր հասարակության համար ամենասիրելիներից մեկը»,- նշեց «Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիա» Ընկերության գլխավոր տնօրեն Արթուր Սահակյանը։

Այդպիսով, այլևս պետք չէ մեկնել Իտալիա՝ ավանդական իտալական սուրճ համտեսելու համար․ այցելելով Homplex Mall-ի Caffè Vergnano 1882 սրճարան, դուք հայտնվում եք բարձրակարգ սուրճի մշակույթի և յուրահատուկ փորձառության իրական կենտրոնում։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/01 20:20
Մայիսի 1-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/05/01 19:19
Մայիսի 1-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 2-ի կարևոր լուրերը
2026/05/02/ 20:20 -
Հեռախոսից կախվածությո՞ւն ունեք․ փորձեք այս լուծումները
2026/05/02/ 12:30 -
Մայիսի 1-ի կարևոր լուրերը
2026/05/01/ 20:20 -
Մայիսի 1-ի բիզնես լուրերը
2026/05/01/ 19:19 -
ԵՄ-ը կարող է ընդունել հակառուսական պատժամիջոցների 21-րդ փաթեթը մինչև հունիսի վերջ
2026/05/01/ 18:17 -
Մեկ քայլ առաջ. ինչու՞ է անձնական զարգացումը կարևոր կորպորատիվ միջավայրում
2026/05/01/ 17:38 -
Բագրատաշենում կուտակումներ են. ՊԵԿ-ը հորդորում է օգտվել Բավրայի և Գոգավանի անցակետերից
2026/05/01/ 17:32 -
ԵՄ-ն Կիևին հորդորում է չսպասել արագ անդամակցության
2026/05/01/ 17:29 -
Տարեսկզբից ռուս միլիարդատերերի կարողությունն աճել է 16,1 միլիարդ դոլարով
2026/05/01/ 17:23 -
Հայաստանի արտահանումը քառապատկվեց՝ մինչև Ռուսաստանը փակեց պատժամիջոցների շրջանցման ուղին
2026/05/01/ 16:40
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՄԱՅԻՍԻ 2, 2026 Թ.
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 1, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 1, 2026 Թ․
ԱՆՁ, ՄԵԴԻԱ, ԲԻԶՆԵՍ․ վստահություն, ազդեցություն և իրական աճի գաղտնիքը
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 30, 2026 Թ․