Սեպտեմբերի 12-ի բիզնես լուրերը
Լուրեր |
Տեղական
Հայաստանի մաքսային ծառայությունը կգործի «Թրամփի ուղու» վրա
ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը հայտարարել է, որ Հայաստանը մաքսային բարեփոխումների մասով պատրաստվում է գործել նախատեսվող «Թրամփի ուղու» վրա։ Նա նշել է, որ անկախ նախագծի մանրամասներից՝ Հայաստանի մաքսային քաղաքականությունը բոլոր սահմաններին ուղղված է առևտրի դյուրինացմանը։
Ճապոնիայի հետ կրկնակի հարկումը վերացվում է
Ազգային ժողովը վավերացրել է Ճապոնիայի հետ եկամուտների կրկնակի հարկումը բացառող կոնվենցիան։ Փաստաթուղթը ռեզիդենտներին տրամադրում է ավելի բարենպաստ հարկային պայմաններ, քան նախատեսված է ազգային օրենսդրությամբ։
Միգրացիոն համագործակցություն Ղազախստանի հետ
Հայաստանն ու Ղազախստանը պայմանավորվել են համագործակցել միգրացիայի ոլորտում։ Գործակցությունը ներառելու է վիճակագրության, իրավական տեղեկատվության և փորձի փոխանակում, ինչպես նաև քաղաքացիների իրավունքների պաշտպանությանն ուղղված քայլեր։
Թմրամիջոցների դեմ պայքարի արդյունքները
Այս տարվա ութ ամիսներին ՆԳՆ վարչությունը բացահայտել է հանցավոր 15 խումբ և փակել տելեգրամյան 30 հարթակ։ Ապօրինի շրջանառությունից հանվել է շուրջ 92 կգ թմրանյութ և հարյուրավոր դեղահաբեր։
Միջազգային
ԱՄՆ-ի և ԵՄ-ի խորհրդակցությունները Ռուսաստանի դեմ պատժամիջոցների շուրջ
Վաշինգտոնում շարունակվում են ԱՄՆ-ի և ԵՄ-ի խորհրդակցությունները՝ ուղղված Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների կիրառմանը։ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է անցնել սահմանափակիչ միջոցառումների երկրորդ փուլի կիրառմանը։
ԵՄ-ի ֆինանսական աջակցությունը Ուկրաինային
Եվրամիությունը Կիևին փոխանցել է մեկ միլիարդ եվրոյի չափով հերթական տրանշը սառեցված ռուսական ակտիվների եկամուտներից։ Ուկրաինայի վարչապետը նշել է, որ այս քայլը Եվրոպայի վճռականության ցուցիչ է։
Եվրոպայում քննարկվում է Իսրայելի ֆինանսավորման դադարեցումը
Եվրահանձնաժողովում քննարկվում է Իսրայելին տրամադրվող ֆինանսական աջակցության դադարեցման հարցը։ Որոշումը պայմանավորված է Գազայի շուրջ սրված իրավիճակով և խաղաղության պայմանների չկատարմամբ։
OpenAI-ի և Oracle-ի խոշոր պայմանագիրը
OpenAI-ն հինգ տարով կնքել է 300 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր Oracle-ի հետ՝ հաշվարկային հզորություններ գնելու համար։ Սա համարվում է ամպային ծառայությունների պատմության ամենամեծ գործարքներից մեկը։
Հետաքրքիր
Հայաստանի գարեջրի արտահանման կտրուկ աճը
Հայաստանը գրեթե իննապատկել է գարեջրի արտահանումը Ռուսաստան։ Եթե մեկ տարի առաջ արտահանման ծավալը կազմել էր մոտ 576 հազար դոլար, ապա այս տարվա առաջին կեսին այն գերազանցել է 5 մլն դոլարը։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/01 20:20
Մայիսի 1-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/05/01 19:19
Մայիսի 1-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 2-ի կարևոր լուրերը
2026/05/02/ 20:20 -
Հեռախոսից կախվածությո՞ւն ունեք․ փորձեք այս լուծումները
2026/05/02/ 12:30 -
Մայիսի 1-ի կարևոր լուրերը
2026/05/01/ 20:20 -
Մայիսի 1-ի բիզնես լուրերը
2026/05/01/ 19:19 -
ԵՄ-ը կարող է ընդունել հակառուսական պատժամիջոցների 21-րդ փաթեթը մինչև հունիսի վերջ
2026/05/01/ 18:17 -
Մեկ քայլ առաջ. ինչու՞ է անձնական զարգացումը կարևոր կորպորատիվ միջավայրում
2026/05/01/ 17:38 -
Բագրատաշենում կուտակումներ են. ՊԵԿ-ը հորդորում է օգտվել Բավրայի և Գոգավանի անցակետերից
2026/05/01/ 17:32 -
ԵՄ-ն Կիևին հորդորում է չսպասել արագ անդամակցության
2026/05/01/ 17:29 -
Տարեսկզբից ռուս միլիարդատերերի կարողությունն աճել է 16,1 միլիարդ դոլարով
2026/05/01/ 17:23 -
Հայաստանի արտահանումը քառապատկվեց՝ մինչև Ռուսաստանը փակեց պատժամիջոցների շրջանցման ուղին
2026/05/01/ 16:40
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՄԱՅԻՍԻ 2, 2026 Թ.
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 1, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 1, 2026 Թ․
ԱՆՁ, ՄԵԴԻԱ, ԲԻԶՆԵՍ․ վստահություն, ազդեցություն և իրական աճի գաղտնիքը
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 30, 2026 Թ․