Մանկական հոգեբանները սարսափած են. ChatGPT-ին ավելի մոտ է մեր երեխաներին, քան կարելի է պատկերացնել. մանրամասները՝ ABNews.am կայքում
ՀՀ առաջատար կառուցապատողները հատուկ առաջարկներով են ներկայացել TOON EXPO MOSCOW 2025-ին. դիտեք ABNews.am կայքում
ԵԱՏՄ անդամ երկրների ՀՆԱ-ն մեկ տարվա ընթացքում աճել է գրեթե 4,5%-ով. Լուկաշենկո
Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունից կրած վնասը գնահատվում է 3 մլրդ ԱՄՆ դոլար. Bloomberg
Ինչպես հարստանալ՝ Ozon Հայաստան հարթակում մեղր վաճառելով. մանրամասները՝ ABNews.am կայքում
Գերմանիան 26 մլն եվրոյի վարկ և 2 մլն եվրոյի դրամաշնորհ կտրամադրի Հայաստանին
ՌԴ ԿԲ-ն առաջարկել է թվային ռուբլու ներդրումը 2025-ի հուլիսի 1-ի փոխարեն տեղափոխել 2026-ի սեպտեմբերի 1-ին
«Նաիրիտ»-ի ապամոնտաժման և տարածքի մաքրման համար տրամադրվել է $1.5 մլն դրամաշնորհ Համաշխարհային բանկից
Moody’s-ը հաստատել է Հայաստանի Ba3 վարկանիշը՝ «կայուն» հեռանկարով և 5% տնտեսական աճի կանխատեսմամբ
ԱրարատԲանկը 2024թ․-ին ՄՓՄՁ ոլորտի ֆինանսավորմանն ուղղել է ավելի քան 12 մլրդ ՀՀ դրամ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Երեք եղանակ, որոնցով գործատուները կարող են թիմերն ավելի արդյունավետ դարձնել. մանրամասները՝ ABNews.am կայքում
ԵԱՏՄ երկրների համախառն ՀՆԱ-ն աճել է՝ 1.6 տրիլիոնից հասնելով 2.6 տրիլիոն դոլարի. Վլադիմիր Պուտին
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 99 դեպք. գրանցվել է 12 ավտովթար, վիրավորվել է 18 մարդ
Ռուսաստանի վարկային քարտերի ընդհանուր պարտքը հասել է 575.9 միլիարդ ռուբլու. Forbes
Հայաստանում առաջին անգամ անցկացվել է շրջանաձև տնտեսության միջազգային ֆորում. դիտեք ABNews.am կայքում
Կառավարությունը լուծարեց Սյունիքի մարզի Լիճքի միջնակարգ դպրոցը. գյուղում 0-ից 6 տարեկան երեխա չկա
21 անհայտ կորած զինծառայողների ընտանիքները ևս 2 ամիս կստանան 300,000-ական դրամի աջակցությունը
Հունիսին ծիրանով բեռնված 626 մեքենա է անցել ՌԴ, իսկ կոնյակով բեռնված՝ 7 մեքենա մեկ օրում. Գևորգ Պապոյան
Հօգուտ ՀՀ-ի կփոխանցվի շուրջ 227 հազար դոլարին համարժեք 87 միլիոն 622 հազար դրամ. դատախազություն
IDBank-ի ներկայացուցիչը միացել է Trade Finance Global-ի խմբագրական խորհրդին. մանրամասները՝ ABNews.am կայքում

Սպառողների հետ պայմանագիր չկնքելու պարագայում տուրօպերատորները կենթարկվեն պատասխանատվության

Օգս 7, 2023 15:15
97

Զբոսաշրջության ոլորտում սպասվում են մի շարք օրենսդրական փոփոխություններ, որոնք կնպաստեն թափանցիկության բարձրացմանը, պայմանների բարելավմանը։  ՀՀ Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի քաղաքականության վարչության պետ Անահիտ Մկրտչյանը նշեց, որ երկար տարիներ այս ոլորտում հիմնարար օրենսդրական փոփոխություններ չեն կատարվել, իսկ զբոսաշրջությունը դինամիկ զարգացող ոլորտ է և բարեփոխումների անհարժեշտություն կա։

«Սպասվող փոփոխություններից մեկն այն է, որ զբոսաշրջության ոլորտում իրականացվող գործունեությունը ծանուցման ենթակա է դառնում։ Գործող օրենսդրությամբ զբոսաշրջային ծառայությունները չեն ծանուցում իրենց գործունեության մասին։ Նոր փոփոխություններով նախատեսվում է, որ զբոսաշրջային օպերատորները, գործակալները, հյուրանոցային ծառայություններ մատուցող անձինք, զբոսավարները, ուղեկցորղները պետք է Զբոսաշրջության կոմիտեին ծանուցեն իրենց գործունեության մասին՝ ներկայացնելով օրենսդրությամբ սահմանված բոլոր փաստաթղթերը»,-ասաց Անահիտ Մկրտչյանը։

Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը դրական գնահատեց կատարվող փոփոխությունները՝ նշելով, որ դրանք երկար սպասված են։ Ըստ նրա՝ նոր օրենսդրական փաթեթը ինստիտուցիոնալ բարեփոխումների հիմքն է։

«Զբոսաշրջային ոլորտում ծավալվող գործունեությունը ծանուցման ենթակա դարձնելը շատ կարևոր նախաձեռնություն է։ Դա կնպաստի ոլորտի գործարար, մրցակցային միջավայրի բարելավմանը։ Գործունեություն ծավալողները կհաշվառվեն, իրենց առջև կդրվեն պահանջներ, որոնց համապատասխան պարտավոր են գործել։ Դրանից բացի, այդ բոլոր թվարկված սուբյեկտները կբերվեն հարկային դաշտ։ Այսօր մենք ունենք անբարեխիղճ աշխատողներ, որոնք գրանցված չեն որպես բիզնես, տնից աշխատելով, ցածրորակ ծառայություններ մատուցելով՝ գործում են։ Այս գործընթացով պետությունը ցանկացողներին հրավիրվում է հավասար պայմաններով բարեխղճորեն գործել զբոսաշրության ոլորտում»,-ասաց Մեխակ Ապրեսյանը։

Զբոսաշրջային ոլորտում ծավալվող գործունեությունը ծանուցման ենթակա դարձնելը նաև օգնելու է ձևավորել էլեկտրոնային գրանցամատյան, որտեղ հավաքագրվելու է զբոսաշրջային սուբյեկտների մասին ամբողջ տեղեկատվությունը։ Էլեկտրոնային գրանցամատյանը բաց ու հասանելի է լինելու բոլորի համար, այդ թվում՝ սպառողների։ Վերջիններս կարող են տուրօպերատորների գործունեությունը ստուգել այդ գրանցամատյանների միջոցով՝ խուսափելով խաբեություններից։

Սպառողների իրավունքների պաշտպանությունն ամուր հիմքի վրա դնելու համար նախատեսվում է ևս մեկ փոփոխություն։ Մասնավորապես, այսօր գործող օրենսդրությամբ սահմանված է, որ տուրիստական ընկերությունը պետք է սպառողի հետ աշխատի պայմանագրով։ Անահիտ Մկրտչյանը նշեց, որ գործնականում շատ տուրօպերատորներ պայմանագրով, ամեն դեպքում, չեն աշխատում։ Օրենսդրական բացն այն է, որ չկա վերահսկող մարմինը։ Այսինքն՝ նման դեպքում ո՞ւմ կարող է դիմել քաղաքացին, ո՞ր կառույցն է պատասխանատվության կանչելու տուրօպերատորին։ Նոր փոփոխություններով այդ վերահսկողական գործառույթը պատվիրակվելու է տեղական ինքնակառավարման մարմիններին։ Տուգանելուց զատ, տուրիստականները կարող են զրկվել գործունեության իրավունքից։

«Օրենքով սահմանվելու են կոնկրետ պահանջներ, որոնք պարտադիր պետք է ներառվեն սպառողի հետ կնքվող պայմանագրում։ Դրանով պետությունը երաշխիքների հիմք է ստեղծում, որ տուրօպերատորի ծառայությունից օգտվող սպառողը պաշտպանված լինի։ Մենք ունեցել ենք դառը փորձ, երբ մեր քաղաքացիները մնացել էին այլ երկրում և տուրիստական ընկերությունը չէր ապահովել նրանց հետադարձը, թեպետ, դրա համար վճարված էր։ Հիմա օրենսդրորեն տուրօպերատորներից պահանջվելու են երաշխիքներ»,-ասաց Անահիտ Մկրտչյանը։

Օրենսդրական փոփոխություններ են սպասվում նաև ոլորտում աշխատող սուբյեկտների որակավորման մեխանիզմները բարելավելու ուղղությամբ՝ համապատասխանեցնելով միջազգային չափանիշներին։

Օրենսդրական փոփոխություններն ուժի մեջ կմտնեն 2024 թվականի հունիսի 30-ից՝ փուլային տարբերակով։

Աղբյուրը՝   armenpress.am