Չիլիում արհեստական բանականության օգնությամբ խնձորի բերքահավաք են անում. Տեսանյութ
Լուրեր |
Իսրայելական Tevel ընկերությունը Unifrutti ընկերության հետ համատեղ Չիլիում խնձորի բերքահավաք է կազմակերպել՝ կիրառելով արհեստական բանականությամբ (ԱԲ) աշխատող ռոբոտային հարթակ,- գրում է News.am Tech-ը։
ԱԲ-ն կառավարում է ռոբոտային հարթակին լարով միացված անօդաչու թռչող սարքերը, որոնք պտտվում են ծառի շուրջը և ընտրում միայն հասած և վնասվածքներ չունեցող պտուղները: Խնձորի բերքահավաքը բոլոր փուլերում իրականացվում է առանց մարդկանց մասնակցության:
ԱԲ-ն վերլուծում է խնձորի տեսքը և հրաման է տալիս քաղել միայն այն դեպքում, եթե պտուղը անհրաժեշտ չափով հասունացել է և վնասված չէ: Փորձարարական ֆերմայում հարթակի աշխատանքը ցույց է տվել, որ համակարգը ընտրելու գործընթացը կատարում է ամենաբարձր որակով։ Այն մեծապես նվազեցնում է բերքահավաքի ծախսերը՝ թույլ տալով ընտրել միայն լավագույն որակի պտուղները յուրաքանչյուր անգամ անցնելիս:
Լարերի միջոցով էլեկտրականության մատակարարումը թույլ է տալիս դրոններին աշխատել այնքան ժամանակ, քանի դեռ հարթակը ստանում է էլեկտրաէներգիա: Ռոբոտային հարթակը կարող է աշխատել, թերևս, նաև մթության մեջ, պարզապես անհրաժեշտ կլինի ճիշտ կարգավորել ընթացիկ լուսավորության ֆիլտրերը:
https://www.youtube.com/watch?v=nYl_1TMVwjw&embeds_referring_euri=https%3A%2F%2Ftech.news.am%2F&source_ve_path=OTY3MTQ&feature=emb_imp_woyt
Անօդաչու թռչող սարքերով խնձորը քաղելու գործընթացն իրականացվում է վակուումի միջոցով, ինչը նվազագույնի է հասցնում միրգը վնասելու հավանականությունը: Ընտրված խնձորները դրոններով տեղադրվում են հարթակի ժապավենի վրա, որտեղից դրանք տեղափոխվում են տարաներ, ապա՝ փաթեթավորման։
Իրենց ռոբոտային հարթակի համար մշակողները վերցրել են Darwin Harvesting Group-ի հարթակը և այն համալրել անհրաժեշտ սարքավորումներով, այդ թվում՝ ութ ինքնուրույն հավաքող անօդաչու թռչող սարքերով: Tevel-ն ակնկալում է, որ ռոբոտը լայն տարածում կստանա ֆերմերների շրջանում, որոնք բերքահավաքի սեզոնի ժամանակ աշխատուժի խիստ կարիք են ունենում։ Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/03/23 19:19
Մարտի 23-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մարտի 23-ի կարևոր լուրերը
2026/03/23/ 22:00 -
Մարտի 23-ի բիզնես լուրերը
2026/03/23/ 19:19 -
IDBank-ը զգուշացնում է հեռավար աշխատանքի անվան տակ թաքնված զեղծարարությունների մասին
2026/03/23/ 18:21 -
Հայաստանը դեռ պատրաստ չէ ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսել․ ԱԳՆ
2026/03/23/ 17:52 -
Casio-ն ներկայացրել է աշխարհի ամենաթանկ հաշվիչը․ ինչու է ռեկորդային թանկ
2026/03/23/ 17:47 -
ՆԳՆ-ում քննարկվել է թմրամիջոցների դեմ պայքարի ռազմավարության իրականացումը
2026/03/23/ 17:44 -
Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
2026/03/23/ 17:12 -
1% փաստացի տոկոսադրույք շինարարական տեխնիկայի ձեռքբերման համար
2026/03/23/ 16:57 -
Հայտնաբերվել է զենք-զինամթերք և թմրամիջոց
2026/03/23/ 16:44 -
Տարեսկզբից 5 կամ 6 ինքնասպանության փորձի դեպքեր ենք ունեցել․ Արդարադատության նախարար
2026/03/23/ 16:32
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 23, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 23, 2026 Թ․
1% փաստացի տոկոսադրույք շինարարական տեխնիկայի ձեռքբերման համար
25 տարի՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՄԱՐՏԻ 22, 2026 Թ.