Մանկական հոգեբանները սարսափած են. ChatGPT-ին ավելի մոտ է մեր երեխաներին, քան կարելի է պատկերացնել. մանրամասները՝ ABNews.am կայքում
ՀՀ առաջատար կառուցապատողները հատուկ առաջարկներով են ներկայացել TOON EXPO MOSCOW 2025-ին. դիտեք ABNews.am կայքում
ԵԱՏՄ անդամ երկրների ՀՆԱ-ն մեկ տարվա ընթացքում աճել է գրեթե 4,5%-ով. Լուկաշենկո
Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունից կրած վնասը գնահատվում է 3 մլրդ ԱՄՆ դոլար. Bloomberg
Ինչպես հարստանալ՝ Ozon Հայաստան հարթակում մեղր վաճառելով. մանրամասները՝ ABNews.am կայքում
Գերմանիան 26 մլն եվրոյի վարկ և 2 մլն եվրոյի դրամաշնորհ կտրամադրի Հայաստանին
ՌԴ ԿԲ-ն առաջարկել է թվային ռուբլու ներդրումը 2025-ի հուլիսի 1-ի փոխարեն տեղափոխել 2026-ի սեպտեմբերի 1-ին
«Նաիրիտ»-ի ապամոնտաժման և տարածքի մաքրման համար տրամադրվել է $1.5 մլն դրամաշնորհ Համաշխարհային բանկից
Moody’s-ը հաստատել է Հայաստանի Ba3 վարկանիշը՝ «կայուն» հեռանկարով և 5% տնտեսական աճի կանխատեսմամբ
ԱրարատԲանկը 2024թ․-ին ՄՓՄՁ ոլորտի ֆինանսավորմանն ուղղել է ավելի քան 12 մլրդ ՀՀ դրամ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Երեք եղանակ, որոնցով գործատուները կարող են թիմերն ավելի արդյունավետ դարձնել. մանրամասները՝ ABNews.am կայքում
ԵԱՏՄ երկրների համախառն ՀՆԱ-ն աճել է՝ 1.6 տրիլիոնից հասնելով 2.6 տրիլիոն դոլարի. Վլադիմիր Պուտին
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 99 դեպք. գրանցվել է 12 ավտովթար, վիրավորվել է 18 մարդ
Ռուսաստանի վարկային քարտերի ընդհանուր պարտքը հասել է 575.9 միլիարդ ռուբլու. Forbes
Հայաստանում առաջին անգամ անցկացվել է շրջանաձև տնտեսության միջազգային ֆորում. դիտեք ABNews.am կայքում
Կառավարությունը լուծարեց Սյունիքի մարզի Լիճքի միջնակարգ դպրոցը. գյուղում 0-ից 6 տարեկան երեխա չկա
21 անհայտ կորած զինծառայողների ընտանիքները ևս 2 ամիս կստանան 300,000-ական դրամի աջակցությունը
Հունիսին ծիրանով բեռնված 626 մեքենա է անցել ՌԴ, իսկ կոնյակով բեռնված՝ 7 մեքենա մեկ օրում. Գևորգ Պապոյան
Հօգուտ ՀՀ-ի կփոխանցվի շուրջ 227 հազար դոլարին համարժեք 87 միլիոն 622 հազար դրամ. դատախազություն
IDBank-ի ներկայացուցիչը միացել է Trade Finance Global-ի խմբագրական խորհրդին. մանրամասները՝ ABNews.am կայքում

Հայտնի են աշխարհի ամենահարուստ 500 մարդկանց անունները

Հլս 4, 2023 12:39
101

Ռուսաստանի ամենահարուստ ձեռնարկատերերի ընդհանուր կարողությունը տարեսկզբից աճել է 16,573 միլիարդ դոլարով, իսկ բոլորից շատ ավելացել է «Լուկօյլի» համասեփականատեր Վագիթ Ալեքպերովի կապիտալը՝ 4,8 միլիարդով՝ հասնելով 20,2 միլիարդ դոլարի, հաշվարկել է «ՌԻԱ Նովոստին»՝ հիմնվելով Bloomberg Billionaires Index (BBI) վարկանիշի տվյալների վրա,- գրում է banksnews.am-ը։

Ինդեքսը հաշվարկվում է այն ընկերությունների բաժնետոմսերի արժեքի հիման վրա, որոնցում գործարարները բաժնետոմսեր ունեն: Որոշ ընկերությունների համար հաշվարկը հիմնված է դրանց կապիտալիզացիայի և EBITDA-ի կամ բաժնետոմսի գնի և մեկ բաժնետոմսի շահույթի հարաբերակցության վրա: Ընդհանուր առմամբ, BBI վարկանիշը ներառում է աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց, և այժմ դրանում ընդգրկված են Ռուսաստանի 24 քաղաքացիներ, իսկ նրանց ընդհանուր կարողությունը հուլիսի 3-ի դրությամբ կազմում է 289,21 միլիարդ դոլար:

Նրանցից ամենահարուստը մնում է «Նորնիկել»-ի հիմնական սեփականատերերից մեկը՝ Վլադիմիր Պոտանինը, որի կարողությունը տարեսկզբից նվազել է 28,9 միլիոն դոլարով՝ հասնելով 28,5 միլիարդի:

Երկրորդ տեղը զբաղեցնում է «Նովատեկ»-ի համասեփականատեր Լեոնիդ Միխելսոնը, որի կարողությունն աճել է 1,5 միլիարդ դոլարով ՝ հասնելով 26,1 միլիարդի:

Երրորդ տեղում է NLMK խմբի (որի հիմնական ակտիվը Նովոլիպեցկի մետալուրգիական կոբինատն է-խմբ.) շահառու Վլադիմիր Լիսինը, ով տարեսկզբից ավելացրել է իր կարողությունը 3,22 միլիարդ դոլարով՝ հասցնելով 23,1 միլիարդի։

Չորրորդ տեղում է Վագիթ Ալեքպերովը (դուրս է եկել տնօրենների խորհրդից և վայր է դրել ընկերության նախագահի լիազորությունները) ՝ 20,2 միլիարդ դոլարով, աճը կազմել է 4,8 միլիարդ:

Հինգերորդ տեղում Ալիշեր Ուսմանովն է («Մետալոինվեստ», «Մեգաֆոն»), որն աղքատացել է 126 միլիոն դոլարով։ Նրա կարողությունն այժմ գնահատվում է 18,3 միլիարդ:

Վեցերորդ տեղը զբաղեցնում է «Սևերստալի» հիմնական շահառու Ալեքսեյ Մորդաշովը, որի կարողությունը տարեսկզբից նվազել է 475 միլիոն դոլարով՝ հասնելով 18,2 միլիարդի:

 Յոթերորդը ցուցակում Միխայիլ Պրոխորովն է («Օնէքսիմ» խումբ). նրա կարողությունն ավելացել է 1,46 մլրդ դոլարով ՝ հասնելով 14,7 մլրդ-ի:

Ութերորդ հորիզոնականում Է «Նովատեկ»-ի և «Սիբուր»-ի համասեփականատեր Գենադի Տիմչենկոն, ում կարողությունը տարեսկզբից ավելացել է 1,29 մլրդ դոլարով և կազմում է 13,1 մլրդ դոլար:

Իններորդ տեղը զբաղեցնում է «Եվրոխիմ»-ի և ՍՈՒԵԿ-ի նախկին շահառու Անդրեյ Մելնիչենկոն (անցյալ տարվա մարտի 9-ին դուրս եկավ համասեփականատերերի շարքից՝ ընկնելով ԵՄ պատժամիջոցների տակ), որի կարողությունը նվազել է 1,57 միլիարդ դոլարով՝ հասնելով 11,6 միլիարդի:

Առաջատարների տասնյակը եզրափակում է «Ալֆա-Գրուպ» ընկերության հիմնադիր Միխայիլ Ֆրիդմանը, որի կարողությունը տարեսկզբից աճել է 237 միլիոն դոլարով՝ հասնելով 11,5 միլիարդի:

Հավելենք, որ հուլիսի 3-ին հրապարակված՝ աշխարհի ամենահարուստ 500 մարդկանց ցանկը գլխավորում է Իլոն Մասկը (234 միլիարդ դոլար), նրան հաջորդում է Բեռնար Առնոն (200 միլիարդ), ապա գալիս է Ջեֆ Բեզոսը (154 միլիարդ)։

Ի դեպ, ամենահարուստ մարդկանց 500-յակում հայկական ազգանուն չկա։

Ամբողջական ցանկը՝ այստեղ։