Արհեստական բանականության կողմից գեներացված անիմաստ գրքերը հայտնվել են Amazon-ի բեսթսելերների ցանկում
Լուրեր |
Դեռահասների եւ երիտասարդների համար Amazon Kindle Unlimited ռոմանտիկ բեսթսելերների ցուցակում են հայտնվել անիմաստ գրքեր, որոնք գեներացված են արհեստական բանականության կողմից։ Դրանց թվում են՝ «Ծիրանի շտրիխ-կոդի ճարտարապետությունը», «Ջեսիկայի ուշադրությունը» եւ այլք,- գրում է News.am Tech-ը։
Ինչպես գրում է Vice-ը, հունիսի 29-ի դրությամբ Amazon-ը, ըստ ամենայնի, միջոցներ է ձեռնարկել այդ առիթով, սակայն այդ դրվագը ցույց է տալիս, որ մարդիկ կարող են այս կայքում ԱԲ-ի ստեղծած նմանատիպ կոնտենտ տեղադրել եւ նույնիսկ մոնետիզացնել այն։
«ԱԲ-ով բոտերը կոտրել են Amazon-ը, — Тwitter-ում գրել է գրող Քեյթլին Լինչը։ — Նայեք 100 լավագույն էլեկտրոնային գրքերի ցանկը «ռոմանտիկա» բաժնում։ Ես տեսնում եմ 19 իրական գրքեր, մնացածը ԱԲ է»:
Հունիսի 28-ին պարբերականն ուսումնասիրել է արհեստական բանականության կողմից ստեղծված բազմաթիվ գրքեր, որոնցից մեծ մասը հայտնվել է բեսթսելերների ցուցակում։
Ֆեյք գրքերի անվանումները բավական տարօրինակ են՝ «Երբ երեքը հարձակվում են», «Դեպի լուսավորում ճանապարհը բարդ է», «Վին Դու դեպարտամենտը կանգնած է իր ծնողների շիրիմի առաջ», «Տու Աստվածը բառաչում է», «Մա Լա Էրը արհամարհական փռշտաց» եւ այլն։
Ինչ-որ մեկին այդ անվանումները կարող են օրիգինալ թվալ։ Եվ հաճախ մարդիկ գնում են այդ գրքերը։
Օրինակ՝ «Սպասիր, դու սիրում ես ինձ» վերնագրով գիրքը հունիսի 28-ի առավոտվա դրությամբ զբաղեցրել է 90-րդ տեղը «Թոփ 100 բեսթսելլերների» ցանկում՝ «Պատանիների ժամանակակից սիրավեպ» անվանակարգում։ Երկու գնորդ մեկնաբանություններ են թողել. Երկուսն էլ այն գնահատել են մեկ աստղով եւ գրել են, որ գիրքը «կեղծ է՝ արհեստական բանականության կողմից գրված»:
Այս ամբողջ իրավիճակը կարող է խնդիրներ ստեղծել իրական գրքեր գրող հեղինակների համար։ Առաջին հերթին, արհեստական բանականության կողմից գեներացված անիմաստ գրքերը տեղեր են զբաղեցնում լավագույն գրքերի ցուցակներում, որտեղ կարող էին լինել իրական գրքերը։ Երկրորդ հերթին, ընթերցողները կարող են կորցնել ռեսուրսի նկատմամբ վստահությունն ու դադարեն իրական գրքեր գնել, ինչը խնդիրներ կստեղծի իրենց գրքերով վաստակող հեղինակների համար: Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2025/12/17 20:20
Դեկտեմբերի 17-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվում Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2025/12/17 17:55
Թրամփի պարասրահի կառուցումը 400 մլն դոլար կարժենա
Դրա մասշտաբները նույնպես ընդլայնվել են։
-
Դեկտեմբերի 17-ի կարևոր լուրերը
2025/12/17/ 20:20 -
«BIG Christmas Market with Coca-Cola 2025»․ Ամանորյա ամենաՄԵԾ ցուցահանդես-տոնավաճառը
2025/12/17/ 19:34 -
Ինչպես հակադարձել սխալ որոշումներին․ խելամիտ մոտեցումների ուղեցույց
2025/12/17/ 19:00 -
ԱրարատԲանկի աջակցությամբ թվայնացվում է «Կարին» գիտական կենտրոնի արխիվը
2025/12/17/ 18:06 -
Մհեր Գրիգորյանն ու Ալեքսեյ Օվերչուկը ստորագրել են հայ-ռուսական տնտեսական համագործակցության հանձնաժողովի 24-րդ նիստի արձանագրությունը
2025/12/17/ 18:01 -
Հունվարի 1-ից Հայաստանում կկրճատվի մեկանգամյա օգտագործման պլաստիկ արտադրանքի գործածությունը
2025/12/17/ 17:58 -
Թրամփի պարասրահի կառուցումը 400 մլն դոլար կարժենա
2025/12/17/ 17:55 -
Դեկտեմբերի 18-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը կայցելի Հայաստան
2025/12/17/ 17:52 -
Փարիզում ստորագրվել է Հայաստան-Ֆրանսիա պաշտպանական համագործակցության 2026 թվականի ծրագիրը
2025/12/17/ 17:50 -
Նոյեմբերին գրանցվել է ՀԴՄ կանոնների խախտման 485, վարձու աշխատողի չձևակերպման 59 դեպք. ՊԵԿ–ի ամփոփումը
2025/12/17/ 17:46
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
«BIG Christmas Market with Coca-Cola 2025»․ Ամանորյա ամենաՄԵԾ ցուցահանդես-տոնավաճառը
ՓՈՂ NEWS. Դեկտեմբերի 16, 2025 թ․
ԱրարատԲանկի աջակցությամբ թվայնացվում է «Կարին» գիտական կենտրոնի արխիվը
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16, 2025 Թ․