Summit-ի նպատակն է խթանել բիզնես կապերի զարգացումը, ստեղծել նեթվորքինգի արդյունավետ միջավայր և բացել նոր վաճառքային հորիզոններ տեղական և միջազգային ընկերությունների համար։
Միջոցառմանը մասնակցել են ավելի քան 50 խոշոր և միջին ընկերություններ, որոնք հնարավորություն են ունեցել․
• Ներկայացնել իրենց ծառայությունները և բիզնես պատմությունը,
• Նշել իրենց մրցակցային առավելությունները,
• Ներկայացնել հատուկ առաջարկներ միայն summit-ի մասնակիցների համար։
MadeALL Business Trends Summit-ը նախատեսված է ոչ միայն մեկօրյա շփումների, այլև երկարաժամկետ համագործակցությունների ձևավորման համար։ Միջոցառման ավարտից հետո կազմակերպիչները կապահովեն շարունակական հաղորդակցություն և գործընկերային կապերի զարգացում մասնակիցների միջև։
«MadeALL-ը բիզնեսների համար ոչ միայն հերթական միջոցառում է, այլ հնարավորության նոր սկիզբ։ Մենք նպատակ ունենք ստեղծել իրական համագործակցությունների և վստահելի կապերի միջավայր, որտեղ յուրաքանչյուր մասնակից կարող է գտնել իր հաջորդ գործընկերոջը կամ հաճախորդին», — նշել է Made Projects ընկերությունների խմբի հիմնադիր–տնօրեն Արթուր Համբարձումյանը։
Կազմակերպիչ՝ Made Projects ընկերությունների խումբ

