Wildberries-ը նվազեցրել է անձնական նոր օգտահաշիվ գրանցելու երաշխիքային վճարը
Լուրեր |
Հանրահայտ Wildberries առցանց շուկան նվազեցրել է անձնական նոր օգտահաշիվ գրանցելու համար սահմանված երաշխիքային վճարը. այժմ վաճառողները պետք է վճարեն 10,000 ռուբլի՝ նախկին 30,000-ի փոխարեն,- գրում է News.am Tech-ը։
Անցյալ տարի այս վճարը կազմում էր նույնքան՝ 10,000 ռուբլի, սակայն 2022-ի հոկտեմբերին շուկան միակողմանիորեն և առանց վաճառողներին ծանուցելու հանկարծակի բարձրացրեց նոր վաճառողների գրանցման չվերադարձվող երաշխիքային վճարը մինչև 30,000 ռուբլի: Ընկերության ներկայացուցիչների խոսքով՝ հենց հաճախորդներն էին խնդրել դա անել։
«2022-ի սեպտեմբերին հարթակում խարդախության դեպքերը կանխելու նպատակով (կեղծ ապրանքային քարտերի և անձնական հաշիվների ստեղծում) նոր վաճառողների համար անձնական հաշիվ գրանցելու համար ներդրվել է երաշխիքային վճար՝ 30,000 ռուբլի: Ծրագրի գործողության ընթացքում խարդախության դեպքերի թիվը հասցվել է գրեթե զրոյի»,- հայտնում է Wildberries-ի մամուլի ծառայությունը։
Ընկերության ներկայացուցիչները նաև նշում են, որ շարունակում են մշակել նոր լուծումներ և մեխանիզմներ, որպեսզի հարթակում գրանցվելու դեպքում իրավաբանական անձանց համար հուսալի նույնականացում ապահովեն և այդպիսով կանխեն խարդախների ներթափանցման ու գնորդներին խաբելու դեպքերը։
Այս տարվա հունվարին Wildberries-ը նաև 10,000 ռուբլի չվերադարձվող պարտադիր վճար սահմանեց պատվերների ստացման կետ բացելու համար։ Այս որոշումը ևս հիմնավորվեց խաբեբաների դեմ պայքարով։ Ընկերության ներկայացուցիչների խոսքով՝ երաշխիքային վճարի կիրառումը հնարավորություն է տալիս նվազեցնել կեղծ օգտահաշիվների քանակը և կարող է լրացուցիչ պաշտպանել այն ձեռնարկատերերին, որոնք իրենց ապրանքները վաճառում են հարթակի միջոցով։
Վերջերս Wildberries-ը ԱՊՀ մի շարք երկրների ձեռնարկատերերի համար արտոնյալ ծրագիր է գործարկել, որը գործում է հարթակում նոր բիզնես հաշիվներ բացելու պարագայում: Իսկ մայիսի 24-ից հարթակը սեփական առևտրային միջնորդավճարը հայ ձեռներեցների համար նվազեցրել է մինչև 2%։ Խոսքը վերաբերում է այն ձեռներեցներին, որոնք հարթակում վաճառում են կենցաղային տեխնիկա և էլեկտրոնիկա՝ ռոբոտ փոշեկուլներ, համակարգիչներ, խաղային կոնսուլներ, խոհանոցային տեխնիկա՝ ընդհանուր առմամբ ավելի քան 500 ապրանք:
Միևնույն ժամանակ, շուկան ակնհայտորեն չի պատրաստվում չեղարկել ապրանքների վճարովի վերադարձի պրակտիկան։ Ընկերության ղեկավարությունը վստահ է, որ եթե վճարովի վերադարձը չեղարկվի, «կխախտվի գնորդների և վաճառողների շահերի հավասարակշռությունը»։ Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Մարտի 1-ի կարևոր լուրերը
2026/03/01/ 19:19 -
ՀՀ կառավարությունը աշխատանքներ է իրականացնում օդային ճանապարհով Հայաստան փոխադրում իրականացնելու ուղղությամբ
2026/03/01/ 17:34 -
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը գործարկել է թեժ գիծ
2026/03/01/ 15:52 -
Այս պահի դրությամբ զnհերի շրջանում ՀՀ քաղաքացիների լինելու վերաբերյալ տեղեկություններ չկան. ՀՀ ԱԳՆ
2026/03/01/ 15:47 -
ԱՄՆ-ն և Իսրայելը հարվածել են Իրանին. Խամենեին սպանված է, Թեհրանը դիմում է պատասխան հարվածների. նախնական գնահատականներ
2026/03/01/ 14:56 -
Իսրայել-Իրան պատերազմ. ինչ տեղի կունենա նավթի գների հետ
2026/03/01/ 12:17 -
Մենք Իրանին կհարվածենք այնպիսի ուժով, որպիսին նախկինում երբեք չի տեսնվել․ Թրամփ
2026/03/01/ 11:27 -
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ԱԽ նիստում քննարկվել են Մերձավոր Արևելքի զարգացումները
2026/03/01/ 11:26 -
Արարատ Միրզոյանը և Կանադայի ԱԳ նախարարը քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը
2026/02/28/ 21:05 -
Քուվեյթում ՀՀ դեսպանությունը հանդես է եկել հայտարարությամբ
2026/02/28/ 20:10
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՄԱՐՏԻ 1, 2026 Թ.
ՓՈՂ NEWS. ՓԵՏՐՎԱՐԻ 27, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՓԵՏՐՎԱՐԻ 27, 2026 Թ․
ԶՊՄԿ-ն` Կանադա-Եվրասիական պալատի անդամ. հանքարդյունաբերության ոլորտում նոր էջ է բացվում
«Ինքնաճանաչումից դեպի ինքնազարգացում»