2023թ. առաջին եռամսյակում կապիտալ ծախսերը թերակատարվել են շուրջ 70%-ով. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
Լուրեր |
«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է ՀՀ տնտեսության հունվար-մարտ ամիսների սոցիալ-տնտեսական զարգացումները։
Այսպես՝
- 2023թ. սկսվել է բարձր տնտեսական աճերով՝ հիմնականում պայմանավորված բազայի էֆեկտի ազդեցությամբ: Տնտեսական ակտիվության ցուցանիշի (ՏԱՑ-ի) դինամիկան 2023թ. ընթացքում զգալիորեն կապված կլինի նախորդ տարիների զարգացումների հետ՝ նախորդ տարվա աճի դանդաղման ամիսներին, ընթացիկ տարում գրանցելով աճի արագացում և ընդհակառակը (այս երևույթը կոչվում է բազայի էֆեկտ): Սա նշանակում է, որ տարվա հաջորդ ամիսներին հնարավոր է նկատվի տնտեսական աճի տեմպի դանդաղում, ինչի արդյունքում տարեկան տնտեսական աճը կարող է ցածր լինել սպասվածից:
- Արդյունաբերության աճի տեմպն արագացել է, սակայն, քանի որ այն կապված է նախորդ տարվա նույն ամսում արդյունաբերության աճի անկման հետ, ապա կարող ենք նշել, որ արդյունաբերության ոլորտում խնդիրները դեռևս պահպանվում են՝ վտանգելով տնտեսության աճի երկարաժամկետ ներուժը:
- Պետական բյուջեի կապիտալ ծախսերի գծով նախորդ ամիսների մտահոգությունները հաստատվում են։ 2023թ. առաջին եռամսյակում իրականացվել է ընդամենը 30.4 մլրդ դրամի կապիտալ ծախս (ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսեր), մինչդեռ ըստ բյուջեի պլանի նախատեսված էր իրականացնել 98.1 մլրդ դրամ: Այսինքն՝ կապիտալ ծախսերը շուրջ 70%-ով թերակատարվել են: Սա ցույց է տալիս, որ կառավարության ջանքերը կապիտալ ծախսերի կատարողականի բարձրացման ուղղությամբ նշանակալի արդյունքների չեն հանգեցրել: Այս իրավիճակում, վտանգի տակ է դրվում նաև 2023 թ. պետական բյուջեի կապիտալ ծախսերի տարեկան պլանի իրականացումը, ինչն իր հերթին կվտանգի նաև բարձր տնտեսական աճի ձևավորումը:
- Հարկային եկամուտների հավաքագրման տեմպը հետ է մնում տնտեսական ակտիվության աճից: Հարկային եկամուտների աճի տեմպը 2023թ. հունվար-մարտին կազմել է 15.2%՝ նախորդ ամսվա համեմատ արագանալով 2.5 տոկոսային կետով: Սակայն անվանական տնտեսական աճը նույն ժամանակահատվածում ավելի բարձր է եղել` կազմելով շուրջ 20.3%, ինչը նշանակում է, որ հարկային եկամուտների հավաքագրումը հետ է ընկնում տնտեսական ակտիվությունից: Այս պարագայում վտանգի տակ է նաև հարկեր/ՀՆԱ հարաբերակցության պլանավորված բարելավումը 2023 թվականին:
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/04/07 19:19
Ապրիլի 7-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Ապրիլի 7-ի բիզնես լուրերը
2026/04/07/ 19:19 -
IDBank-ը և Իդրամը՝ «Մաթեմիկ» հասարակական-կրթական կազմակերպության կողքին
2026/04/07/ 18:24 -
ԱրարատԲանկը Լոռիում՝ բիզնեսի և տնտեսության զարգացման մրցունակ լուծումներով
2026/04/07/ 17:13 -
Հայաստանում կյանքի միջին տևողությունը 2024 թվականին հասել է պատմական առավելագույնին
2026/04/07/ 17:05 -
ԱԲ-ով գեներացված բովանդակությունը հեռարձակելիս պետք է մակնշվի
2026/04/07/ 16:38 -
Հին թղթադրամները դուրս կգան շրջանառությունից․ ինչպես և որտեղ փոխանակել նոր թղթադրամներով
2026/04/07/ 16:25 -
Տիրանոզավր Ռեքսի կաշվե պայուսակը աճուրդի է հանվել․ որքան է կազմում նախնական գինը
2026/04/07/ 15:35 -
Քննարկվել են ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի կյանքի կոչմանն ուղղված աշխատանքները
2026/04/07/ 15:32 -
Լուսնի մութ կողմը, Լովելի ուղերձը և պատմական ռեկորդ․ «Artemis 2»-ի գիշերը
2026/04/07/ 14:41 -
Պատերազմի մեկնարկից հետո Հայաստանի հետ առևտուրը մի փոքր տուժել է․ Իրանի դեսպան
2026/04/07/ 13:17
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 6, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 6, 2026 Թ․
Բիզնեսի և բանկային համակարգի երկխոսություն Լոռու մարզում․ կայացել է ՀԲՄ հերթական մարզային համաժողովը
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ԱՊՐԻԼԻ 5, 2026 Թ.
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ԱՊՐԻԼԻ 4, 2026 Թ.