Converse Mobile-ի թարմացումը հասանելի է
Լուրեր |
Պարզություն, արագություն ու հասանելիություն: Մարդիկ ցանկանում են բանկային ծառայությունների հասանելիություն ունենալ ցանկացած վայրից ու ցանկացած պահի: Տեխնոլոգիաների և թվայնացման դարաշրջանում ժամանակը դառնում է ամենաթանկ ռեսուրսը, իսկ բանկերի Մոբայլ հավելվածները՝ լավագույն լուծումը:
Այսօր Մոբայլ հավելվածի ընտրություն են կատարում մի քանի չափորոշիչով. ժամանակի խնայողություն, անհրաժեշտ գործարքին հեշտ հասանելիություն, հարմարավետություն: Հաշվի առնելով հենց այս կարծիքները և արձագանքները՝ Կոնվերս Բանկը օրերս հաճախորդներին է ներկայացրել Կոնվերս Մոբայլ հավելվածի թարմացումը: Հավելվածի զարգացումն անհնար է չնկատել. գլխավոր էջից մեկ հպումով օգտատերը հասանելիություն է ստանում ամենապահանջված բանկային պրոդուկտներին՝ վարկ, ավանդ, քարտի պատվեր, փոխանցումներ, ինչպես նաև տեղեկանում է արշավների ու մրցույթների մասին:
Չի անտեսվել նաև հաճախորդների տվյալների և բանկային գործարքների անվտանգությունը. դրանց ապահովությունը երաշխավորված է միջազգային ամենաբարձր չափանիշներով:
«Մենք ամեն ինչ անում ենք հաճախորդի ֆինանսական միջոցներն ու բանկային տվյալները պաշտպանելու համար և փորձում ենք քիչ բան թողնել հաճախորդին այդ հարցում»,- ասում է Կոնվերս Բանկի Մոբայլ հավելվածի պրոդուկտ մենեջեր Տաթև Մադաթյանը:
Հավելվածի թարմացումները, ֆունկցիոնալ հնարավորությունների մեծացումը շարունակական գործընթաց է լինելու, որից շահելու են առաջին հերթին Բանկի հաճախորդները:
Բանկը վերահսկվում է ԿԲ կողմից:
https://www.youtube.com/watch?v=wKHm0561O_8
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Տարեվերջյան ծանրաբեռնվածությանը դիմակայելու խորհուրդներ․ նոր տարի՝ նոր տրամադրություն
2025/12/18/ 19:00 -
Կոնվերս Բանկը միացել է PCAF-ին
2025/12/18/ 18:36 -
Հայ-չինական գործընկերության ամրապնդումը՝ գիտաժողովի առանցքում
2025/12/18/ 17:40 -
175 մլն 360 հազար դրամ՝ աճուրդին, 311 մլն 348 հազար դրամ՝ ուսուցիչներին․ 5 կարևոր որոշում՝ Կառավարության նիստից
2025/12/18/ 17:02 -
Արևելյան հեքիաթ՝ Չեխովի դպրոցում
2025/12/18/ 16:33 -
Նախարարի հրամանով ԶՈՒ ողջ անձնակազմը պարգևավճար կստանա. ՊՆ
2025/12/18/ 14:59 -
Արտահանման ոլորտում պատկերը մտահոգիչ է. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
2025/12/18/ 14:54 -
Warner Bros.-ը խորհուրդ է տվել բաժնետերերին մերժել Paramount-ի առաջարկըWarner Bros.-ը խորհուրդ է տվել բաժնետերերին մերժել Paramount-ի առաջարկը
2025/12/18/ 14:51 -
ԵԱՏՄ շրջանակում բժշկական արտադրատեսակների գրանցման ժամկետը 3 տարով կերկարաձգվի
2025/12/18/ 14:49 -
Դատախազը պահանջել է ցմահ ազատազրկման դատապարտել Վարդանյանին
2025/12/18/ 14:33
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
Արևելյան հեքիաթ՝ Չեխովի դպրոցում
«BIG Christmas Market with Coca-Cola 2025»․ Ամանորյա ամենաՄԵԾ ցուցահանդես-տոնավաճառը
ՓՈՂ NEWS. Դեկտեմբերի 16, 2025 թ․
ԱրարատԲանկի աջակցությամբ թվայնացվում է «Կարին» գիտական կենտրոնի արխիվը
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16, 2025 Թ․