Լուրեր ներդրողների համար. Limitless Asset Management
Լուրեր |
Google-ի բաժնետոմսերը աճել են 4%-ով, երբ ընկերությունը ներկայացրել է իր նոր չիպը, որը, ըստ ընկերության, առաջընթաց է քվանտային հաշվարկների ոլորտում: Ընկերությունը հայտնել է, որ մաթեմատիկական հավասարումը, որի լուծման համար դասական համակարգչին պետք է երկար ժամանակ, իր նոր՝ Willow չիպով աշխատող քվանտային համակարգիչը կլուծի ընդամենը 5 րոպեում:Ըստ Google-ի, չիպը վերացրել է քվանտային հաշվողական համակարգում առկա հիմնական խնդիրը: Ի տարբերություն ավանդական համակարգիչների, որոնք օգտագործում են 1-ի կամ 0-ների շարքեր, քվանտային մեքենաներն օգտագործում են երկուսը միաժամանակ, ինչը տվյալների մշակման ավելի շատ հնարավորություններ է ընձեռում: Ընկերության մեկ բաժնետոմսի արժեքը դեկտեմբերի 10-ի դրությամբ կազմում է 186.5 ԱՄՆ դոլար:
Adobe-ի բաժնետոմսերը նվազել են 14%-ով՝ մարտից ի վեր գրանցելով ամենամեծ անկումը, երբ ընկերությունը հայտնել է իր եկամուտների կանխատեսումների մասին: Ֆինանսական առաջին եռամսյակում վաճառքները կկազմեն 5.63-ից 5.68 միլիարդ դոլար, իսկ LSEG-ը վերլուծաբանները միջին հաշվով ակնկալում էին 5.73 միլիարդ դոլար եկամուտ:Թեև Adobe-ի կանխատեսումները զիջում են գնահատականներին, ընկերության չորրորդ եռամսյակի արդյունքները գերազանցել են սպասելիքները: Եկամուտը չորրորդ եռամսյակում աճել է 11%-ով և կազմել 5.61 մլրդ դոլար՝ գերազանցելով 5.54 մլրդ դոլար միջին գնահատականը:
Արհեստական բանականության դրամայնացումը, հատկապես առանձին առաջարկներում, ինչպիսիք են Firefly-ի պատկերների ստեղծումը կամ լրացուցիչ առաջարկները Creative Cloud-ում, առանցքային է եղել Adobe-ի աճի ռազմավարության մեջ: Adobe Inc.-ի մեկ բաժնետոմսի արժեքը դեկտեմբերի 17-իի դրությամբ կազմում է 455 ԱՄՆ դոլար:
ԴԻՄԵՔ ՄԵԶ՝
Limitlessam.com
[email protected]
+374 11 888 118
Մենք օգնում ենք կառավարել ձեր խնայողությունները՝ ներդնելով միջազգային շուկաներում: Նպատակն է ապահովել բարձր եկամտաբերություն և ստեղծել անվտանգության բարձիկ:
Կազմակերպությունը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական Բանկի կողմից Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
-
Դեկտեմբերի 18-ի կարևոր լուրերը
2025/12/18/ 20:00 -
Տարեվերջյան ծանրաբեռնվածությանը դիմակայելու խորհուրդներ․ նոր տարի՝ նոր տրամադրություն
2025/12/18/ 19:00 -
Կոնվերս Բանկը միացել է PCAF-ին
2025/12/18/ 18:36 -
Հայ-չինական գործընկերության ամրապնդումը՝ գիտաժողովի առանցքում
2025/12/18/ 17:40 -
175 մլն 360 հազար դրամ՝ աճուրդին, 311 մլն 348 հազար դրամ՝ ուսուցիչներին․ 5 կարևոր որոշում՝ Կառավարության նիստից
2025/12/18/ 17:02 -
Արևելյան հեքիաթ՝ Չեխովի դպրոցում
2025/12/18/ 16:33 -
Նախարարի հրամանով ԶՈՒ ողջ անձնակազմը պարգևավճար կստանա. ՊՆ
2025/12/18/ 14:59 -
Արտահանման ոլորտում պատկերը մտահոգիչ է. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
2025/12/18/ 14:54 -
Warner Bros.-ը խորհուրդ է տվել բաժնետերերին մերժել Paramount-ի առաջարկըWarner Bros.-ը խորհուրդ է տվել բաժնետերերին մերժել Paramount-ի առաջարկը
2025/12/18/ 14:51 -
ԵԱՏՄ շրջանակում բժշկական արտադրատեսակների գրանցման ժամկետը 3 տարով կերկարաձգվի
2025/12/18/ 14:49
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
Արևելյան հեքիաթ՝ Չեխովի դպրոցում
«BIG Christmas Market with Coca-Cola 2025»․ Ամանորյա ամենաՄԵԾ ցուցահանդես-տոնավաճառը
ՓՈՂ NEWS. Դեկտեմբերի 16, 2025 թ․
ԱրարատԲանկի աջակցությամբ թվայնացվում է «Կարին» գիտական կենտրոնի արխիվը
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16, 2025 Թ․