Լուրեր ներդրողների համար. Limitless Asset Management
Լուրեր |
Tencent-ը չորրորդ եռամսյակում սպասվածից լավ արդյունքներ է գրանցել․ եկամուտը կազմել է 172,4 միլիարդ յուան (23,9 միլիարդ դոլար)՝ ակնկալվող 168,9 միլիարդ յուանի դիմաց, իսկ շահույթը 51,3 միլիարդ յուան՝ գերազանցելով 46,03 միլիարդ յուանի կանխատեսումները:Եկամուտը տարեկան կտրվածքով աճել է 11%-ով, մինչդեռ շահույթն աճել է 90%-ով, ինչը պայմանավորված է խաղերի եկամուտների 23% աճով՝ շնորհիվ այնպիսի հանրաճանաչ խաղերի, ինչպիսիք են «Honour of Kings » և «Peacekeeper Elite»:
Tencent-ը հայտնի է որպես աշխարհի խոշորագույն խաղային ընկերություններից մեկը: Ընկերությունը նաև եռապատկել է իր կապիտալ ծախսերը 2024 թվականին, քանի որ շարունակում է կենտրոնանալ արհեստական բանականության առաջխաղացումների վրա՝ մրցունակ մնալու Alibaba-ի նման մրցակիցների հետ:
Nike-ը հայտնել է, որ վաճառքներն ընթացիկ եռամսյակում կնվազեն երկնիշ տոկոսով` վկայակոչելով նոր սակագները, սպառողների վստահության անկումը և սպասվածից ավելի դանդաղ վերականգնումը: Ընկերությունը նախատեսում է շարունակել լուծարել ավելցուկային գույքը և հնացած մոդելները մինչև 2026 թվականը, ինչը կազդի համախառն շահույթի մարժայի վրա:Փետրվարի 28-ին ավարտված եռամսյա ժամանակահատվածում ընկերության զուտ եկամուտը կազմել է 794 միլիոն դոլար կամ 54 ցենտ մեկ բաժնետոմսի դիմաց՝ նախորդ տարվա 1,17 միլիարդ դոլարի կամ 77 ցենտի համեմատ: Վաճառքները տարեկան կտրվածքով նվազել են 9 %-ով, իսկ շահույթը՝ 32%-ով: Ընկերության մեկ բաժնետոմսի արժեքը մարտի 20-ի դրությամբ կազմել է 71 ԱՄՆ դոլար:
ԴԻՄԵՔ ՄԵԶ՝
Limitlessam.com
[email protected]
+374 11 888 118
Մենք օգնում ենք կառավարել ձեր խնայողությունները՝ ներդնելով միջազգային շուկաներում: Նպատակն է ապահովել բարձր եկամտաբերություն և ստեղծել անվտանգության բարձիկ:
Կազմակերպությունը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական Բանկի կողմից
Բաժանորդագրվեք մեր Տելեգրամյան ալիքին՝ բիզնես ոլորտի ամենաթարմ և կարևոր նորություններին առաջինը ծանոթանալու համար: Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Հանքարդյունաբերություն և զբոսաշրջություն․ հակասությո՞ւն, թե՝ համադրություն
2026/05/07/ 14:09 -
Գյումրի-Կարս երկաթուղու վերականգնման ժամկետների մասին ոչինչ ասել չեմ կարող․ վարչապետ
2026/05/07/ 14:07 -
Մայիսի 9-ին չեմ մեկնի Ռուսաստան. վարչապետ
2026/05/07/ 14:02 -
Արարատ Միրզոյանը պարգևատրվել է Պատվո լեգեոնի Մեծ սպայի շքանշանով
2026/05/07/ 13:38 -
Հայաստանում մի շարք ընկերություններ ազատվել են ներմուծման մաքսատուրքերից
2026/05/07/ 12:20 -
Պենտագոնը 500 մլն դոլար է ներդնում AI-ի մեջ. Scale AI-ն կդառնա ԱՄՆ ռազմական տվյալների գլխավոր մշակողը
2026/05/07/ 12:18 -
Կառավարությունը 684 մլն դրամ է հատկացրել «Concours Mondial de Bruxelles – 2026»-ի համար
2026/05/07/ 12:00 -
Հայաստանում խստացվել են ռազմական արտադրանքի շրջանառության ոլորտի պահանջները
2026/05/07/ 11:57 -
ՆԳՆ-ում ամփոփել են 2026 թ․ առաջին եռամսյակի վերահսկողության արդյունքները
2026/05/07/ 11:29 -
19-ամյա վարորդը երկու ամիս կմնա տնային կալանքի տակ
2026/05/07/ 10:56
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 6, 2026 Թ․
ՓՈՂ NEWS.ՄԱՅԻՍԻ 6, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 5, 2026 Թ․
https://youtu.be/vgZayNc6T6U
Defanse Housing. երբ խոստումը դառնում է իրականություն