Հայաստանի շինարարների միությունն ընտրել է նոր նախագահ
Լուրեր |
«Ներկայում իրականացվող շինարարությունը նախավարժանք է առավել հավակնոտ, բարդ և համալիր ծրագրերից առաջ»,-շինարարներին հայտնել է Եղիազար Վարդանյանը
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը նոյեմբերի 20-ին մասնակցել է Հայաստանի շինարարների միության 5-րդ համագումարին։
Ողջունելով շինարարության ոլորտի ներկայացուցիչներին՝ կոմիտեի ղեկավարը շնորհակալություն է հայտնել Հայաստանի շինարարների միությանը՝ նախագահ Գագիկ Գալստյանի գլխավորությամբ՝ մասնագետներին համախմբելու և նրանց ու պետական կառույցների միջև կապող օղակ հանդիսանալու համար։ Նա նշել է, որ կոմիտեն Շինարարների միության հետ ակտիվ աշխատել է լիցենզավորման և հավաստագրման նոր կարգերի մշակման ուղղությամբ։
Ոլորտից եկող ազդակները հաշվի առնելով՝ ավարտին է մոտենում շինարարության գնագոյացման հայեցակարգի մշակումը, որի ընդունումն, ըստ նրա, շրջադարձային կլինի։ Իսկ գալիք տարվանից նախատեսվում է ապահովել Եվրոպական միության քաղաքաշինական նորմերի տեխնիկական թարգմանություններն ու դրանց կիրառությունը։
«Կառավարությունը մեծ ուշադրություն է դարձնում շինարարության ոլորտին։ Ներկայում տարբեր ուղղություններով իրականացվող շինարարությունը, կարելի է ասել, նախավարժանք է առավել հավակնոտ, բարդ և համալիր ծրագրերից առաջ։ Դրանց պետք է նախապատրաստվել՝ զարգացնելով մասնագիտական ներուժը, ուսումնասիրելով միջազգային լավագույն փորձը, կիրառելով նորագույն տեխնոլոգիաներ»,-ընդգծել է Եղիազար Վարդանյանը։
Նա կոչ է արել համատեղ ջանքերն ուղղել՝ Հայաստանի Հանրապետությունում շինարարությունը ծառայության մատուցումից վերածելու արդյունաբերության. «Ես համոզված եմ, որ ներկա մարտահրավերներով հանդերձ, եթե կա դրանք հաղթահարելու պատրաստակամություն, Հայաստանի շինարարական ներուժով հնարավոր կլինի իրականացնել սպասվող հավակնոտ ծրագրերը, օրինակ՝ Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ մշակվող բնակարանային ֆոնդի ռենովացիայի, մետրոյի նոր կայարանի, Ակադեմիական քաղաքի, տարբեր ծավալներով ջրամբարների, կամուրջների, թունելների կառուցման ծրագրերը։ Բարձր որակ ապահովելու սկզբունքը պետք է լինի գերակա»։
Համագումարի ընթացքում Հայաստանի շինարարների միության նախագահ Գագիկ Գալստյանը ներկայացրել է հաշվետու զեկույց։ Նա ընդգծել է, որ միությունն իր գործունեությունը նպատակաուղղում է շինարարների շահերի պաշտպանությանը և որպես վստահելի գործընկեր՝ աջակցում պետական, ներդրումային ու մասնավոր քաղաքաշինական ծրագրերի իրականացմանը. «Միության անդամ են ծանրակշիռ ավանդ ունեցող կազմակերպություններ, որոնք կարող են իրականացնել քաղաքաշինական ցանկացած ծրագիր և ակտիվ դերակատարում ունենալ ոլորտի զարգացման գործում»։ Շինարարների միության երկարամյա ղեկավարը մատնանշել է նաև շինարաների ավագ և երիտասարդ սերունդների կապն ամրապնդելու, միության կենսունակությունն ապահովելու անհրաժեշտությունը։
Հայաստանի շինարարների միությանը ողջունել են նաև գործընկեր հասարակական կազմակերպությունները։ Այնուհետև հաստատվել է միության նոր կանոնադրությունը, և տեղի է ունեցել խորհրդի ընտրություն։ Ձևավորված խորհուրդը Հայաստանի շինարարների միության նոր նախագահ է ընտրել Վահան Հարությունյանին։
ՀՀ քաղաքաշինության կոմիտե Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
-
Դեկտեմբերի 18-ի կարևոր լուրերը
2025/12/18/ 20:00 -
Տարեվերջյան ծանրաբեռնվածությանը դիմակայելու խորհուրդներ․ նոր տարի՝ նոր տրամադրություն
2025/12/18/ 19:00 -
Կոնվերս Բանկը միացել է PCAF-ին
2025/12/18/ 18:36 -
Հայ-չինական գործընկերության ամրապնդումը՝ գիտաժողովի առանցքում
2025/12/18/ 17:40 -
175 մլն 360 հազար դրամ՝ աճուրդին, 311 մլն 348 հազար դրամ՝ ուսուցիչներին․ 5 կարևոր որոշում՝ Կառավարության նիստից
2025/12/18/ 17:02 -
Արևելյան հեքիաթ՝ Չեխովի դպրոցում
2025/12/18/ 16:33 -
Նախարարի հրամանով ԶՈՒ ողջ անձնակազմը պարգևավճար կստանա. ՊՆ
2025/12/18/ 14:59 -
Արտահանման ոլորտում պատկերը մտահոգիչ է. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
2025/12/18/ 14:54 -
Warner Bros.-ը խորհուրդ է տվել բաժնետերերին մերժել Paramount-ի առաջարկըWarner Bros.-ը խորհուրդ է տվել բաժնետերերին մերժել Paramount-ի առաջարկը
2025/12/18/ 14:51 -
ԵԱՏՄ շրջանակում բժշկական արտադրատեսակների գրանցման ժամկետը 3 տարով կերկարաձգվի
2025/12/18/ 14:49
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
Արևելյան հեքիաթ՝ Չեխովի դպրոցում
«BIG Christmas Market with Coca-Cola 2025»․ Ամանորյա ամենաՄԵԾ ցուցահանդես-տոնավաճառը
ՓՈՂ NEWS. Դեկտեմբերի 16, 2025 թ․
ԱրարատԲանկի աջակցությամբ թվայնացվում է «Կարին» գիտական կենտրոնի արխիվը
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16, 2025 Թ․