IDBank-ի նոր մասնաճյուղը Արտաշատ քաղաքում է
Լուրեր |
IDBank-ի նոր մասնաճյուղն այս անգամ իր դռները բացում է Արարատի մարզում՝ Արտաշատ քաղաքում։ Ինչպես խոստացված էր՝ Բանկը շարունակում է Հայաստանի տարբեր մարզերում իր հաճախորդների համար ապահովել ոչ միայն թվային, այլ նաև ֆիզիկական ներկայությունը։
«Թվային լուծումները գնալով ավելի մեծ տարածում են ստանում և մեր հաճախորդների ավելի մեծ տոկոսն է սկսում օգտվել թվային ուղիներից, բայց մենք տեսնում ենք նաև, որ Հայաստանի տարբեր մարզերում մեր հաճախորդները սպասում են մեր մասնաճյուղերի բացմանը։ Ուստի, կարևորելով հաճախորդի պահանջմունքն ու գոհունակությունը՝ մենք այսօր արդեն Արտաշատ քաղաքում ենք», - ասաց IDBank-ի վաճառքների կազմակերպման և տարածքային կառավարման վարչության ղեկավար Արթուր Քոչարյանը։
IDBank-ի վաճառքների կազմակերպման և տարածքային կառավարման վարչության ղեկավարի տեղակալ Սմբատ Ավագյանի խոսքով էլ՝ ինչպես մնացած բոլոր մասնաճյուղերը, այս մեկը ևս հագեցած է ժամանակակից բոլոր անհրաժեշտ լուծումներով․ «Քանի որ մեզ համար առաջնայինը հաճախորդների համար լավագույն ու բարձրորակ սպասարկում ապահովելն է, մենք ձգտում ենք պահել մեր սահմանած նշաձողն ու անընդհատ կատարելագործվել։ Մեր պրոֆեսիոնալ թիմն արդեն նաև Արտաշատում պատրաստ է օգնել հաճախորդներին, իսկ մասնաճյուղում առկա է նաև IDBanking 24/7 սպասարկման գոտի՝ հնարավոր դարձնելով անկանխիկ գործարքները արագ և մի քանի հպումով», - ասաց Սմբատ Ավագյանը։
Ի դեպ, այս անգամ Բանկի նոր մասնաճյուղի բացման օրը համընկավ Հաճախորդների միջազգային օրվա հետ, որի առթիվ բանկի բոլոր մասնաճյուղերում երեք օր շարունակ կարելի է առավել շահավետ պայմաններով ավանդ ներդնել։
https://www.youtube.com/watch?v=fvtGmiTzc28
IDBank-ի Արտաշատի մասնաճյուղը գործելու է Օգոստոսի 23 փողոց, 19/10 հասցեում։ Այս պահին IDBank-ն ունի մասնաճյուղեր Երևանում, Էջմիածնում, Վանաձորում, Գյումրիում, Աբովյանում, Հրազդանում, Արմավիրում և Արտաշատում։
IDBank-ից հիշեցնում են, որ բանկային բոլոր գործարքները կարելի է կատարել նաև առցանց՝ IDBanking.am առցանց հարթակով կամ Idram&IDBank հավելվածով․ վերջինս ունի անհպում QR-վճարումներ ընդունող վաճառակետերի ամենամեծ ցանցը Հայաստանում՝ ավելի քան 23․500 վաճառակետ, որոնցից 10․000-ում առկա է նաև Rocket Line 0% թվային ապառիկով վճարման հնարավորությունը։
ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ
Բաժանորդագրվեք մեր Տելեգրամյան ալիքին՝ բիզնես ոլորտի ամենաթարմ և կարևոր նորություններին առաջինը ծանոթանալու համար: Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
-
Դեկտեմբերի 18-ի կարևոր լուրերը
2025/12/18/ 20:00 -
Տարեվերջյան ծանրաբեռնվածությանը դիմակայելու խորհուրդներ․ նոր տարի՝ նոր տրամադրություն
2025/12/18/ 19:00 -
Կոնվերս Բանկը միացել է PCAF-ին
2025/12/18/ 18:36 -
Հայ-չինական գործընկերության ամրապնդումը՝ գիտաժողովի առանցքում
2025/12/18/ 17:40 -
175 մլն 360 հազար դրամ՝ աճուրդին, 311 մլն 348 հազար դրամ՝ ուսուցիչներին․ 5 կարևոր որոշում՝ Կառավարության նիստից
2025/12/18/ 17:02 -
Արևելյան հեքիաթ՝ Չեխովի դպրոցում
2025/12/18/ 16:33 -
Նախարարի հրամանով ԶՈՒ ողջ անձնակազմը պարգևավճար կստանա. ՊՆ
2025/12/18/ 14:59 -
Արտահանման ոլորտում պատկերը մտահոգիչ է. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
2025/12/18/ 14:54 -
Warner Bros.-ը խորհուրդ է տվել բաժնետերերին մերժել Paramount-ի առաջարկըWarner Bros.-ը խորհուրդ է տվել բաժնետերերին մերժել Paramount-ի առաջարկը
2025/12/18/ 14:51 -
ԵԱՏՄ շրջանակում բժշկական արտադրատեսակների գրանցման ժամկետը 3 տարով կերկարաձգվի
2025/12/18/ 14:49
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
Արևելյան հեքիաթ՝ Չեխովի դպրոցում
«BIG Christmas Market with Coca-Cola 2025»․ Ամանորյա ամենաՄԵԾ ցուցահանդես-տոնավաճառը
ՓՈՂ NEWS. Դեկտեմբերի 16, 2025 թ․
ԱրարատԲանկի աջակցությամբ թվայնացվում է «Կարին» գիտական կենտրոնի արխիվը
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16, 2025 Թ․