Մայրենի լեզվի օրը ԱրարատԲանկն ամփոփեց Մատենադարանի հետ բացառիկ ծրագրի արդյունքները
Լուրեր |
2024թ․ -ի հոկտեմբերին ԱրարատԲանկի աջակցությամբ Մատենադարանում բացված կենսաքիմիական հետազոտությունների նոր լաբորատորիան արդեն իսկ տպավորիչ արդյունքներ է գրանցել։
Բացման օրվանից լաբորատորիայում իրականացվել են 9 ձեռագրերի (ընդհանուր 3164 էջ), 8 հնատիպ և տպագիր գրքերի, ինչպես նաև մեկ յուղաներկով նկարի աղտոտվածության աստիճանի որոշման և ախտահանման աշխատանքներ։ Կատարվել են նաև Վերականգնման բաժնի աշխատասենյակների օդի աղտոտվածության որոշման կարևոր հետազոտություններ։
Ընդհանուր առմամբ, 2024 թվականին միայն Մատենադարանի Վերականգնման բաժնում կատարվել են 7247 թերթի, 10 կաշվե կազմի, 18 հնատիպ գրքի, 43 հմայիլի (26 մետր երկարությամբ), 1280 թերթ արխիվային վավերագրի և 18 լուսանկարի կոնսերվացման ու վերականգնման աշխատանքներ։
Հատկանշական է, որ այս կարևոր ծրագիրն իրականացվել է ԱրարատԲանկի աջակցությամբ, որը դարձավ առաջին ֆինանսաբանկային կառույցը՝ ստանձնելով Մատենադարանի զարգացման առաքելությունը։ «Մեզ համար մեծ պատիվ է լինել առաջին ֆինանսական հաստատությունը, որը գործնական քայլեր է ձեռնարկում Մատենադարանի՝ որպես համաշխարհային նշանակության մշակութային կենտրոնի զարգացման ուղղությամբ։ Ուրախությամբ նկատում ենք, որ մեր նախաձեռնությունն արդեն իսկ վարակիչ է դարձել, և վստահ ենք, որ այն դեռ օրինակ կծառայի շատ ընկերությունների համար՝ ոգեշնչելով նրանց ևս մասնակից դառնալ մեր մշակութային ժառանգության պահպանման գործին», - նշել է ԱրարատԲանկի վարչության նախագահ, գործադիր տնօրեն Մհեր Անանյանը։
Մայրենի լեզվի միջազգային օրվան ընդառաջ առավել կարևոր են դառնում այն նախաձեռնությունները, որոնք ուղղված են մեր ազգային ինքնության, գրավոր մշակույթի և լեզվի անաղարտության պահպանմանը։ Հայոց լեզուն և գիրը դարեր շարունակ եղել են մեր ժողովրդի գոյատևման և մշակութային ժառանգության փոխանցման հիմնական միջոցը։
Հայոց գրերի ստեղծումից ի վեր ձեռագրական մշակույթը եղել է մեր ինքնության պահպանման կարևորագույն գործոնը։ Հենց այս առաքելությունն է այսօր շարունակում Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանը՝ հանդիսանալով հայ մշակութային ժառանգության պահպանման և ուսումնասիրման առաջատար կենտրոն։
Մայրենի լեզվի միջազգային օրն ընդունվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր համաժողովի 30-րդ նստաշրջանի որոշումով` 1999 թվականի նոյեմբերին, և 2000 թվականից սկսած՝ փետրվարի 21-ը նշվում է որպես մայրենի լեզուների իրավունքների ճանաչման և գործածության աջակցման օր։ Մայրենի լեզվի միջազգային օրը 2005 թվականից նշվում է նաև Հայաստանում՝ հիշեցնելով՝ որքան կարևոր է մայրենի լեզվի պահպանումն ու փոխանցումը սերնդեսերունդ։
Բաժանորդագրվեք մեր Տելեգրամյան ալիքին՝ բիզնես ոլորտի ամենաթարմ և կարևոր նորություններին առաջինը ծանոթանալու համար: Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
-
Դեկտեմբերի 18-ի կարևոր լուրերը
2025/12/18/ 20:00 -
Տարեվերջյան ծանրաբեռնվածությանը դիմակայելու խորհուրդներ․ նոր տարի՝ նոր տրամադրություն
2025/12/18/ 19:00 -
Կոնվերս Բանկը միացել է PCAF-ին
2025/12/18/ 18:36 -
Հայ-չինական գործընկերության ամրապնդումը՝ գիտաժողովի առանցքում
2025/12/18/ 17:40 -
175 մլն 360 հազար դրամ՝ աճուրդին, 311 մլն 348 հազար դրամ՝ ուսուցիչներին․ 5 կարևոր որոշում՝ Կառավարության նիստից
2025/12/18/ 17:02 -
Արևելյան հեքիաթ՝ Չեխովի դպրոցում
2025/12/18/ 16:33 -
Նախարարի հրամանով ԶՈՒ ողջ անձնակազմը պարգևավճար կստանա. ՊՆ
2025/12/18/ 14:59 -
Արտահանման ոլորտում պատկերը մտահոգիչ է. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
2025/12/18/ 14:54 -
Warner Bros.-ը խորհուրդ է տվել բաժնետերերին մերժել Paramount-ի առաջարկըWarner Bros.-ը խորհուրդ է տվել բաժնետերերին մերժել Paramount-ի առաջարկը
2025/12/18/ 14:51 -
ԵԱՏՄ շրջանակում բժշկական արտադրատեսակների գրանցման ժամկետը 3 տարով կերկարաձգվի
2025/12/18/ 14:49
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
Արևելյան հեքիաթ՝ Չեխովի դպրոցում
«BIG Christmas Market with Coca-Cola 2025»․ Ամանորյա ամենաՄԵԾ ցուցահանդես-տոնավաճառը
ՓՈՂ NEWS. Դեկտեմբերի 16, 2025 թ․
ԱրարատԲանկի աջակցությամբ թվայնացվում է «Կարին» գիտական կենտրոնի արխիվը
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16, 2025 Թ․