Ներդրումային ոլորտը օգոստոսի 20-ին
Լուրեր |
Համաշխարհային ինդեքսներ
Ամերիկյան ինդեքսները երկուշաբթի օրը փակվել են դրական դինամիկայով, Dow Jones Industrial Average-ը աճել է 0.58%-ով՝ հասնելով 40,896.53 կետի: S&P 500-ի արժեքը ավելացել է 0.94%-ով՝ հասնելով 5,606.63 կետի: S&P 500 ֆյուչերսը երեքշաբթի օրը ավելացել է 0.04%-ով: Ճապոնական Nikkei 225-ը աճել է 0.61%-ով՝ հասնելով 38,072 կետի, կորեական KOSPI-ն ավելացել է 0.83%-ով՝ հասնելով 2,696.55 կետի, իսկ չինական Shanghai Composite-ը նվազել է 1.03%-ով՝ հասնելով 2,863.53 կետի:
Մակրոէկոնոմիկա
1․ Լրատվամիջոցների տվյալներով, ամերիկյան ներդրումային բանկ Goldman Sachs-ի տնտեսագետները նվազեցրել են ԱՄՆ-ում ռեցեսիայի հավանականությունը մինչև 20%՝ նախկինում կանխատեսվող 25%-ից: Բացի այդ, ավելացել է վստահությունը, որ ԱՄՆ դաշնային պահուստը (ՖՌՍ) սեպտեմբերին կիջեցնի բազային տոկոսադրույքը 25 բազիսային կետով:
2․ Երկուշաբթի օրը դոլարի ինդեքսը թարմացրել է բազմամսյա նվազագույն արժեքները՝ մոտենալով 102.0 նշագծին: Նախկինում այս մակարդակում ինդեքսը գտնվել էր 2024-ի սկզբում: Դոլարի թուլությունը պայմանավորված է, մասնավորապես, ԱՄՆ-ի շինարարության ոլորտի վերջին տվյալներով, որոնք ավելի վատն էին սպասումներից:
Ապրանքային շուկաներ
Ոսկու գինը շարունակում է աճել, մետաղը դեռևս վաճառվում է պատմական առավելագույնից բարձր՝ $2500 մեկ ունցիայի համար: Երկուշաբթի օրը նավթի գնանշումները նվազել են, Brent նավթի գինը կազմում է $77.2 մեկ բարելի համար, իսկ WTI-ի գինը՝ մոտ $73.8 մեկ բարելի համար:
Կորպորատիվ իրադարձություններ/ միջոցառումներ
1․ Լրատվամիջոցների տվյալներով, չիպերի արտադրող AMD-ն գնում է ամերիկյան լուծումների մատակարարին՝ ZT Systems-ին, որը զբաղվում է ամպային տեխնոլոգիաներով և արհեստական ինտելեկտով, $4.9 միլիարդով: Գործարքը կվճարվի AMD-ի գումարներով և բաժնետոմսերով:
2․ Լրատվամիջոցների համաձայն, ամերիկյան ավտոմոբիլային General Motors կոնցեռնը պլանավորում է կրճատել ավելի քան 1000 աշխատակիցներ, ովքեր աշխատում են ՏՏ և ծառայությունների ոլորտում:
3․ Bank of America-ի գնահատմամբ, ամերիկյան տնտեսության մասնավոր հատվածի ֆինանսական ակտիվների ընդհանուր ծավալը (առանց անշարժ գույքի) վեց անգամ գերազանցում է երկրի ՀՆԱ-ն։
Cube Invest Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
-
Դեկտեմբերի 18-ի կարևոր լուրերը
2025/12/18/ 20:00 -
Տարեվերջյան ծանրաբեռնվածությանը դիմակայելու խորհուրդներ․ նոր տարի՝ նոր տրամադրություն
2025/12/18/ 19:00 -
Կոնվերս Բանկը միացել է PCAF-ին
2025/12/18/ 18:36 -
Հայ-չինական գործընկերության ամրապնդումը՝ գիտաժողովի առանցքում
2025/12/18/ 17:40 -
175 մլն 360 հազար դրամ՝ աճուրդին, 311 մլն 348 հազար դրամ՝ ուսուցիչներին․ 5 կարևոր որոշում՝ Կառավարության նիստից
2025/12/18/ 17:02 -
Արևելյան հեքիաթ՝ Չեխովի դպրոցում
2025/12/18/ 16:33 -
Նախարարի հրամանով ԶՈՒ ողջ անձնակազմը պարգևավճար կստանա. ՊՆ
2025/12/18/ 14:59 -
Արտահանման ոլորտում պատկերը մտահոգիչ է. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
2025/12/18/ 14:54 -
Warner Bros.-ը խորհուրդ է տվել բաժնետերերին մերժել Paramount-ի առաջարկըWarner Bros.-ը խորհուրդ է տվել բաժնետերերին մերժել Paramount-ի առաջարկը
2025/12/18/ 14:51 -
ԵԱՏՄ շրջանակում բժշկական արտադրատեսակների գրանցման ժամկետը 3 տարով կերկարաձգվի
2025/12/18/ 14:49
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
Արևելյան հեքիաթ՝ Չեխովի դպրոցում
«BIG Christmas Market with Coca-Cola 2025»․ Ամանորյա ամենաՄԵԾ ցուցահանդես-տոնավաճառը
ՓՈՂ NEWS. Դեկտեմբերի 16, 2025 թ․
ԱրարատԲանկի աջակցությամբ թվայնացվում է «Կարին» գիտական կենտրոնի արխիվը
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16, 2025 Թ․