Վատիկանում Կարդինալների կոնկլավը ընտրեց Հռոմի նոր պապին՝ կարդինալ Ռոբերտ Ֆրենսիս Պրևոյին ԱՄՆ-ից
Հայաստանում ապրում է Հայրենական մեծ պատերազմի մասնակից շուրջ 30 վետերան
2025թ․-ի հունվար-մարտին Հայաստանում հացի արտադրությունը նվազել է 0․4%-ով
Պետական բյուջեից տարածքների վարձակալության համար հատկացվող միջոցները կրճատվել են շուրջ 123 մլն դրամով
2025-ի հունվար-մարտին Հայաստանում գինու արտադրությունը նվազել է 36․3%-ով
2025-ի հունվար-մարտին Հայաստանում հանքային ջրերի արտադրությունը նվազել է 2,6%-ով
2018-2024 թթ. պետությանն է վերադարձվել 536 մլն ԱՄՆ դոլարի գույք և դրամական միջոց. ՀՀ գլխավոր դատախազ
2025թ-ի հունվար-մարտին Հայաստանում ծխախոտի արտադրությունն աճել է 66,2%-ով
Women In Business. Կոնվերս Բանկի նոր առաջարկը կանանց. մանրամասները՝ ABNews.am կայքում
2025-ի հունվար-մարտին Հայաստանում ցեմենտի արտադրությունը նվազել է 18․5%-ով
2025-ի հունվար-մարտին Հայաստանում պղնձի խտանյութի արտադրությունը նվազել է 23․7%-ով
Թրամփը մայիսի 8-ը ԱՄՆ-ում պաշտոնապես հռչակել է Հաղթանակի օր
Ինչպես կփոխհատուցվեն սոցիալական ծախսերը նոր կարգով. պարզաբանում է ՊԵԿ-ը. մանրամասները՝ ABNews.am կայքում
Գերմանիան այժմ պաշտոնապես ունի նոր կանցլեր. ով է նա. մանրամասները՝ ABNews.am կայքում
Հայորդի ճամբարը՝ Մի դրամի ուժի մայիս ամսվա շահառու. մանրամասները՝ ABNews.am կայքում
2025-ի հունվար-ապրիլին Հայաստանում սպառողական գների ինդեքսն աճել է 2.7%-ով. մանրամասները՝ ABNews.am կայքում
2025թ. հունվար-մարտին Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն աճել է 6.5%-ով
2025-ի ապրիլին Վրաստանում գնաճի մակարդակը կազմել է 0.2%
Սևանա լճում կայացավ առագաստանավերի մեկնարկի և սեզոնի առաջին ռեգատայի արարողությունը. դիտեք ABNews.am կայքում
Չինաստանը հիմնական տոկոսադրույքը իջեցրել է մինչև 1.4%

Team Telecom Armenia-ի Կայուն զարգացման պարտատոմսերը ցուցակվելու են Հայաստանի ֆոնդային բորսայում

Դկտ 20, 2024 18:37
19

«Տելեկոմ Արմենիա» ԲԲ Ընկերությունը (ապրանքանիշը՝ Team Telecom Armenia) շարունակում է նոր նվաճումներ գրանցել Հայաստանի կապիտալի շուկայում՝ ցուցակելով դոլարային և դրամային կայուն զարգացման հետ կապված պարտատոմսեր Հայաստանի ֆոնդային բորսայի հիմնական (Abond) ցուցակում:

Այսօր՝ դեկտեմբերի 20-ին, Հայաստանի ֆոնդային բորսայի գլխավոր տնօրենը ստորագրեց ընկերության պարտատոմսերի ցուցակման որոշումները, որոնց համաձայն դեկտեմբերի 25-ից Team Telecom Armenia-ի պարտատոմսերը պաշտոնապես շրջանառվելու են բորսայում։

Հայաստանի ֆոնդային բորսայում ցուցակվելու են Team Telecom Armenia-ի կայուն զարգացման հետ կապված  3 սերիա պարտատոմսեր։ Առաջին սերիայով ցուցակվելու են ընդհանուր 45 մլն ԱՄՆ դոլար անվանական ծավալով և 100 ԱՄՆ դոլար անվանական արժեքով պարտատոմսեր։ Թողարկված պարտատոմսերի արժեկտրոնային եկամտաբերությունը կազմում է 7.95%, շրջանառության ժամկետը՝ 60 ամիս:

Երկրորդ սերիայով ցուցակվելու են 20 մլն ԱՄՆ դոլար անվանական ծավալով և 100 ԱՄՆ դոլար անվանական արժեքով պարտատոմսեր։ Թողարկված պարտատոմսերի արժեկտրոնային եկամտաբերությունը կազմում է 7.85%, շրջանառության ժամկետը՝ 48 ամիս:

Երրորդ սերիայով ցուցակվելու են 3․9  մլրդ ՀՀ դրամ անվանական ծավալով և 100,000 ՀՀ դրամ անվանական արժեքով պարտատոմսեր։ Թողարկված պարտատոմսերի արժեկտրոնային եկամտաբերությունը կազմում է 11.25%, շրջանառության ժամկետը՝ 60 ամիս:

Վերոնշյալ պարտատոմսերով թույլատրվելու է հասցեական առևտուրը և ռեպո գործարքների կնքումը։ Ցուցակված պարտատոմսերի մասին կարող եք իմանալ ավելին՝ անցնելով հղումով։

Ընդհանուր առմամբ, ընկերության կողմից թողարկվել են  75 մլն ԱՄՆ դոլարին համարժեք կայուն զարգացման հետ կապված պարտատոմսեր, որոնք ամբողջությամբ տեղաբաշխվել են։ Տեղաբաշխումն իրականացվել է սույն թվականի դեկտեմբերի 5-ից 16-ը ընկած ժամանակահատվածում, իսկ տեղաբաշխող է հանդիսացել «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն։

Team Telecom Armenia-ի բաժնետոմսերը և պարտատոմսերը կարելի է ձեռք բերել բացառապես Հայաստանի ֆոնդային բորսայի առևտրային համակարգի միջոցով՝ դիմելով բորսայի անդամ հանդիսացող ցանկացած բանկի կամ ներդրումային ընկերության, բացելով բրոքերային հաշիվ և ներկայացնելով համապատասխան հայտ:

Ներգրավված միջոցները Team Telecom Armenia-ն ուղղելու է ընկերության ռազմավարական առանցքային ուղղությունների զարգացմանը, մասնավորապես բջջային ու ֆիքսված ցանցերի, Team Energy էլեկտրական մեքենաների լիցքավորման կայանների ենթակառուցվածքի ընդլայնմանը, ինչպես նաև վարկերի ամբողջական վերաֆինանսավորմանը։

Դեռևս մեկ տարի առաջ Team Telecom Armenia-ն դարձավ առաջին հեռահաղորդակցության ոլորտի ընկերությունը, որը ցուցակեց իր բաժնետոմսերը Հայաստանի ֆոնդային բորսայում:

«Հայաստանի ֆոնդային բորսայում խոշոր ընկերությունների ակտիվ ներգրավվածությունը ոչ միայն վկայում է կապիտալի շուկայի վստահության և գրավչության աճի մասին, այլև ծառայում է որպես խթան երկրի տնտեսական զարգացման համար։ Տեղական ընկերությունների կողմից պարտատոմսերի և բաժնետոմսերի թողարկումը ներդրողներին առաջարկում է նոր հնարավորություններ՝ միաժամանակ բարձրացնելով ֆինանսական համակարգի թափանցիկությունն ու կայունությունը։ Team Telecom Armenia-ի այս նախաձեռնությունը վառ օրինակ է, թե ինչպես կապիտալի շուկան կարող է աջակցել տնտեսության իրական հատվածի զարգացմանը՝ նպաստելով ներդրումների ներգրավմանն ու նոր նախագծերի իրականացմանը», — նշել է Հայաստանի ֆոնդային բորսայի գլխավոր տնօրեն Հայկ Եգանյանը:

Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը նշեց՝ մենք գնահատում ենք այն վստահությունը, որը կարողացել ենք ձևավորել թիմային և արդյունավետ աշխատանքի արդյունքում՝ դառնալով նման պարտատոմսեր թողարկած առաջին հայկական ընկերությունը․

«Այսպիսով, ունենալով գործունեության հարյուրամյա պատմություն՝ Team Telecom Armenia-ն մուտք է գործում զարգացման նոր փուլ՝ ներդրողներին հնարավորություն տալով ոչ միայն խնայողություններն արդյունավետ օգտագործելու, այլև մասնակից դառնալու Հայաստանի հեռահաղորդակցության ենթակառուցվածքների արդիականացմանն ու դեպի կայուն թվային ապագա անցնելուն՝ նշանակալի ավանդ բերելով երկրի տնտեսության զարգացմանը»։

Team Telecom Armenia-ի պարտատոմսերի ցուցակումը կարևոր քայլ է ինչպես ընկերության զարգացման, այնպես էլ Հայաստանի կապիտալի շուկայի հզորացման համար։ Այն ստեղծում է նոր հնարավորություններ տեղական և միջազգային ներդրողների համար, խթանում ֆինանսական համակարգի թափանցիկությունն ու արդյունավետությունը և նպաստում երկրի տնտեսության կայուն զարգացմանը։

Հայաստանի ֆոնդային բորսան (AMX) շարունակում է հանդես գալ որպես հուսալի հարթակ՝ խթանելով տեղական ընկերությունների ակտիվ ներգրավվածությունը կապիտալի շուկայում։ Այսպիսի նախաձեռնությունները ընդգծում են AMX-ի կարևոր դերը ներդրումների ներգրավման և տնտեսության իրական հատվածի աճի աջակցման գործում։

Հայաստանի ֆոնդային բորսայի մասին

Հայաստանի ֆոնդային բորսան Հայաստանում գործող արժեթղթերի կարգավորվող շուկայի միակ օպերատորն է։ AMX-ն առաջարկում է բորսայական ծառայությունների ամբողջական փաթեթ՝ ցուցակման, առևտրի, քլիրինգային և տեղեկատվական ծառայություններ,  այլընտրանքային բորսայական լուծումներ։ Բորսայական վերջնահաշվարկն իրականացնում է Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան, որի 100% բաժնետերը Հայաստանի ֆոնդային բորսան է։ AMX-ի առաքելությունն է զարգացնել կապիտալի շուկայի բորսայական ենթակառուցվածքը՝ այն դարձնելով ֆինանսավորման ակտիվ գործիք Հայաստանի տնտեսության զարգացման համար։

Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք զանգահարել +374 60 69 55 55 (ներքին` 142) հեռախոսահամարին կամ գրել  [email protected] հասցեին։