Հայաստանում 12 անգամ աճել է Ozon-ի 2024 թվականի երրորդ եռամսյակի շրջանառությունը
Լուրեր |
Ozon-ը հայտարարում է 2024 թվականի երրորդ եռամսյակի ոչ աուդիտային ֆինանսական արդյունքները: Ընկերությունն իր պատմության ընթացքում ցուցադրել է առավելագույն ճշգրտված EBITDA՝ ցուցանիշը գերազանցել է 56,6 մլրդ դրամը։
Շրջանառությունը (GMV), ներառյալ ծառայությունները, տարեկան կտրվածքով աճել է 59%-ով և գերազանցել 3,1 տրլն դրամը։ Միևնույն ժամանակ, Ozon-ի շրջանառությունը Հայաստանում 2024 թվականի 3-րդ եռամսյակում 2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 12 անգամ։
Ozon-ը շարունակում է ներդրումներ կատարել հարթակի և լոգիստիկ ենթակառուցվածքների զարգացման մեջ՝ կենտրոնանալով մարզերի վրա։ Դրա շնորհիվ ակտիվ գնորդների թիվը տարեցտարի ավելացել է 11 մլնով՝ 53,5 մլն մարդ՝ 2023 թվականի 3-րդ եռամսյակի 42,4 մլնի դիմաց։ Հաշվետու ժամանակահատվածում զգալիորեն աճել է նաև ակտիվ գնորդների թիվը Հայաստանում՝ գրեթե 13 անգամ 2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ։
Լսարանի հավատարմությունը նույնպես շարունակում է աճել` եռամսյակային արդյունքներով միջին հաշվով յուրաքանչյուր հաճախորդ տարվա ընթացքում 25 անգամ պատվեր է անում Ozon-ից: Արդյունքում՝ 2024 թվականի 3-րդ եռամսյակում ընկերությունը մատակարարել է 371,5 մլն պատվեր՝ 1,5 անգամ ավելի, քան մեկ տարի առաջ։ Հայաստանում պատվերների թիվը տարեցտարի ավելացել է ավելի քան 30 անգամ։
2024 թվականի 3-րդ եռամսյակում EBITDA-ի ռեկորդային մակարդակի հասնելը կապված է համախառն շահույթի աճի հետ, որը ձեռք է բերվել ֆինանսական ծառայությունների հասույթի ավելացման և միավոր-տնտեսության բարելավման շնորհիվ: 2024 թվականի 3-րդ եռամսյակում խմբի հասույթը տարեկան կտրվածքով աճել է 41%-ով և կազմել 670,6 մլրդ դրամ՝ ծառայությունների և ֆինտեխ տոկոսային հասույթների շարունակական աճի հաշվին:
Էլեկտրոնային առևտրի սեգմենտում Ozon-ը շարունակեց ներդրումներ կատարել հարթակի և լոգիստիկ ենթակառուցվածքների զարգացման մեջ: 2024 թվականի հուլիսից մինչև սեպտեմբեր ընկերությունը տարեկան կտրվածքով ավելացրել է իր լոգիստիկ հարթակները ավելի քան 1,5 անգամ՝ Ozon-ի կողմից կառավարվող պահեստային ենթակառուցվածքի ընդհանուր տարածքը գերազանցել է 3 մլն քառակուսի մետրը: Հայաստանում Ozon-ը լոգիստիկ ենթակառուցվածք է զարգացնում 2023 թվականից։
2023 թվականի հուլիսին ընկերությունը բացեց ներկայացուցչություն և գործարկեց տեսակավորման կենտրոն Երևանում։ 2024 թվականի մայիսին Ozon-ը հայտարարեց Հայաստանում առաջին Ֆուլֆիլմենտ (fulfillment) կենտրոնի գործարկման մասին, որի տարածքը կազմում է ավելի քան 2500 քառակուսի մետր: 2024 թվականի 3-րդ եռամսյակում Ozon-ի պատվերների ընդունման կետերի թիվը ամբողջ երկրում գերազանցել է 200-ը։
* Ռուբլու հաշվետու ցուցանիշները փոխակերպվել են դրամի՝ 2024 թվականի երրորդ եռամսյակի միջին փոխարժեքով։
Ozon-ը բազմակատեգորիա մարքեթփլեյս է՝ զարգացած լոգիստիկ ցանցով: Հարթակում ներկայացված են ավելի քան 370 մլն ապրանքատեսակներ ավելի քան 20 կատեգորիաներում՝ գրքերից և հագուստից մինչև սննդամթերք և առողջապահական ապրանքներ:
53,5 մլն ակտիվ գնորդներ արդեն պատվերներ են ստանում Ozon-ի զարգացած լոգիստիկ ենթակառուցվածքի շնորհիվ, որը նաև թույլ է տալիս ավելի քան 550 հազար ձեռնարկատերերի իրենց ապրանքները վաճառել Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում։ Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
-
Դեկտեմբերի 18-ի կարևոր լուրերը
2025/12/18/ 20:00 -
Տարեվերջյան ծանրաբեռնվածությանը դիմակայելու խորհուրդներ․ նոր տարի՝ նոր տրամադրություն
2025/12/18/ 19:00 -
Կոնվերս Բանկը միացել է PCAF-ին
2025/12/18/ 18:36 -
Հայ-չինական գործընկերության ամրապնդումը՝ գիտաժողովի առանցքում
2025/12/18/ 17:40 -
175 մլն 360 հազար դրամ՝ աճուրդին, 311 մլն 348 հազար դրամ՝ ուսուցիչներին․ 5 կարևոր որոշում՝ Կառավարության նիստից
2025/12/18/ 17:02 -
Արևելյան հեքիաթ՝ Չեխովի դպրոցում
2025/12/18/ 16:33 -
Նախարարի հրամանով ԶՈՒ ողջ անձնակազմը պարգևավճար կստանա. ՊՆ
2025/12/18/ 14:59 -
Արտահանման ոլորտում պատկերը մտահոգիչ է. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
2025/12/18/ 14:54 -
Warner Bros.-ը խորհուրդ է տվել բաժնետերերին մերժել Paramount-ի առաջարկըWarner Bros.-ը խորհուրդ է տվել բաժնետերերին մերժել Paramount-ի առաջարկը
2025/12/18/ 14:51 -
ԵԱՏՄ շրջանակում բժշկական արտադրատեսակների գրանցման ժամկետը 3 տարով կերկարաձգվի
2025/12/18/ 14:49
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
Արևելյան հեքիաթ՝ Չեխովի դպրոցում
«BIG Christmas Market with Coca-Cola 2025»․ Ամանորյա ամենաՄԵԾ ցուցահանդես-տոնավաճառը
ՓՈՂ NEWS. Դեկտեմբերի 16, 2025 թ․
ԱրարատԲանկի աջակցությամբ թվայնացվում է «Կարին» գիտական կենտրոնի արխիվը
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16, 2025 Թ․