Ներդրումային ոլորտն այսօր 18.06.2024
Լուրեր |
Համաշխարհային ինդեքսներ
Երկուշաբթի ամերիկյան ինդեքսները աճել են՝ Dow Jones Industrial Average-ն ավելացել է 0,49%-ով հասնելով 38448,10 կետի։ S&P 500-ն ավելացել է 0,77%-ով հասնելով 5473,48 կետի։ Երեքշաբթի S&P 500-ի ինդեքսի ֆյուչերսները աճում են 0,03%-ով։
Ճապոնական Nikkei 225-ը նվազում է 0,02%-ով հասնելով 38449 կետի, կորեական KOSPI-ն ավելանում է 0,71%-ով հասնելով 2765,22 կետի, չինական Shanghai Composite-ն աճում է 0,24%-ով հասնելով 3023,46 կետի։
Մակրոէկոնոմիկա
1․ Չինաստանում արդյունաբերության արտադրանքի ծավալը մայիսի արդյունքների համաձայն ավելացել է 5,6%-ով Տ/Տ, որը սպասվածից վատ է։ Կանխատեսվում էր 6,2% Տ/Տ աճ։
2․ Սաուդյան Արաբիան որոշել է խզել իր 50-ամյա նավթադոլարային պայմանագիրը ԱՄՆ-ի հետ։ Լրատվամիջոցների տվյալներով՝ գործարքի ժամկետը, ստորագրված 1974 թվականի հունիսի 8-ին, լրացել է հունիսի 9-ին և մերձարևելյան երկիրը որոշել է չերկարաձգել այն։ Ի սկզբանե, համաձայնագրով նախատեսվում էր նավթի վաճառք KSA-ին միմիայն ԱՄՆ դոլարներով։
Հանքարդյունաբերական շուկաներ
Այսօր ոսկու գինը աճում է, մեկ ունիցայի դիմաց վաճառվելով $2320,0։ Երկուշաբթի նավթային գնանշումները աճել են։ Այժմ Brent ապրանքանիշի նավթի գինը մեկ բարելի դիմաց $84,1-ից բարձր է, WTI-ի գինը մեկ բարելի դիմաց մոտ $80,2։
Կորպորատիվ իրադարձություններ/ միջոցառումներ
1․ Չինաստանում ալյումինի արտադրությունը մայիսին հասել է ռեկորդայինի՝ էլեկտրաէներգիայի պակասի, նախկինում դադարեցված հզորությունների վերադարձի պատճառով։ Չինաստանում Ժողովրդական Հանրապետության վիճակագրության պետական վարչության տվյալների համաձայն՝ հունիսին երկրում ալյումինի արտադրությունն աճել է 2,3%-ով Ա/Ա հասնելով 3,35 մլն տոննայի։ Տարվա սկզբից արտադրվել է 13,02 մլն տոննա (+9,6% Տ/Տ)։
2․ Համաձայն հաղորդագրության՝ «Ներդումային պալատը» ուշադրություն է դարձնում, որ կազմակերպությունը դոլարները չպահի НКО НКЦ АО-ում և НКО АО НРД-ում, որպեսզի «Մոսկովյան բորսայի» հետ կապված սահմանափակումները չազդեն հաճախորդների ակտիվների վրա, ФР МБ հարթակի շրջանակներում։ Տվյալ հարթակից արժույթ հանելու պայմանները նույնն են մնացել։
Cube Invest Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
-
Դեկտեմբերի 18-ի կարևոր լուրերը
2025/12/18/ 20:00 -
Տարեվերջյան ծանրաբեռնվածությանը դիմակայելու խորհուրդներ․ նոր տարի՝ նոր տրամադրություն
2025/12/18/ 19:00 -
Կոնվերս Բանկը միացել է PCAF-ին
2025/12/18/ 18:36 -
Հայ-չինական գործընկերության ամրապնդումը՝ գիտաժողովի առանցքում
2025/12/18/ 17:40 -
175 մլն 360 հազար դրամ՝ աճուրդին, 311 մլն 348 հազար դրամ՝ ուսուցիչներին․ 5 կարևոր որոշում՝ Կառավարության նիստից
2025/12/18/ 17:02 -
Արևելյան հեքիաթ՝ Չեխովի դպրոցում
2025/12/18/ 16:33 -
Նախարարի հրամանով ԶՈՒ ողջ անձնակազմը պարգևավճար կստանա. ՊՆ
2025/12/18/ 14:59 -
Արտահանման ոլորտում պատկերը մտահոգիչ է. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
2025/12/18/ 14:54 -
Warner Bros.-ը խորհուրդ է տվել բաժնետերերին մերժել Paramount-ի առաջարկըWarner Bros.-ը խորհուրդ է տվել բաժնետերերին մերժել Paramount-ի առաջարկը
2025/12/18/ 14:51 -
ԵԱՏՄ շրջանակում բժշկական արտադրատեսակների գրանցման ժամկետը 3 տարով կերկարաձգվի
2025/12/18/ 14:49
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
Արևելյան հեքիաթ՝ Չեխովի դպրոցում
«BIG Christmas Market with Coca-Cola 2025»․ Ամանորյա ամենաՄԵԾ ցուցահանդես-տոնավաճառը
ՓՈՂ NEWS. Դեկտեմբերի 16, 2025 թ․
ԱրարատԲանկի աջակցությամբ թվայնացվում է «Կարին» գիտական կենտրոնի արխիվը
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16, 2025 Թ․