0.5% տոկոսադրույք՝ շինարարական, արտադրական և պահեստային ոլորտների տեխնիկայի ձեռքբերման համար
Լուրեր |
Toyota Material Handling ապրանքանիշի պաշտոնական ներկայացուցիչ «Մետատեկ» ընկերությունը պահեստային տեխնիկայի, փաթեթավորող սարքավորումների սպասարկման և վաճառքի միակ մասնագիտացված ընկերությունն է Հայաստանում:
2006թ.-ին հիմնադրված ընկերությունը Հայաստանում տեխնիկայի ամենախոշոր ներկրողներից մեկն է և տեղական շուկայում ներկայանում է լայն տեսականիով։
Ակբա Լիզինգի և «Մետատեկ» ընկերության համագործակցության արդյունքում ընկերության ներկայացրած տեխնիկաները հնարավոր է ձեռք բերել Ակբա Լիզինգի միջոցով ՝ տարեկան փաստացի 0.5% տոկոսադրույքով։
«Ակբա Լիզինգն ու «Մետատեկ» ընկերությունը միասին համագործակցում են երկար տարիներ և այսօր այդ համագործակցությունը նոր շունչ է ստանում։ Շինարարության, արտադրության, ինչպես նաև պահեստային տնտեսությունների ոլորտում գործող տնտեսվարողներին պետական սուբսիդավորման ծրագրի շրջանակում առաջարկում ենք ֆինանսավորման լավագույն պայմանները՝ կանխավճար սկսած 10%-ից, իսկ տարեկան փաստացի տոկոսադրույքը՝ սկսած 0.5% տոկոսադրույքից»,- նշել է Ակբա Լիզինգի մատակարարների հետ համագործակցության բաժնի ղեկավար Վահագն Շմավոնյանը։
««Մետատեկ» ընկերությունը գործում է ավելի քան 15 տարի և այս տարիների ընթացքում իրագործել ենք բազմաթիվ նախագծեր՝ Հայաստան բերելով միջազգային փորձն ու որակը։ Մենք առաջարկում ենք խորհրդատվություն և նախագծում, ժամանակակից լուծումներ, ինչպես նաև ցանկացած տեխնիկա և սարքավորումներ՝ պահեստային տնտեսությունների վերջնական շահագործման համար:
«Մետատեկ» ընկերության գործընկերը լիզինգային շուկայի առաջատար Ակբա Լիզինգն է, որի շնորհիվ հնարավոր է ընկերության տեսականին ձեռք բերել ֆինանսական լավագույն պայմաններով: Ակբա Լիզինգի հետ համագործակցության արդյունքում ստեղծում ենք է՛լ ավելի նպաստավոր պայմաններ հայ գործարարների համար՝ օպտիմիզացնելու և ավտոմոտացնելու իրենց պահեստային տնտեսությունները, ինչպես նաև նվազեցնելու իրենց աշխատակիցների ֆիզիկական ծանրաբեռնվածությունը»,- նշել է «Մետատեկ» ընկերության վաճառքի տնօրեն Արա Գրիգորյանը։
https://youtu.be/-Q-B8sX0yTw
Ակբա Լիզինգի 100% բաժնետերն Ակբա բանկն է։
Ակբա Լիզինգը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։ Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2025/12/17 22:00
Դեկտեմբերի 17-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում
Լուրեր | 2025/12/17 20:20
Դեկտեմբերի 17-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվում Հայաստանում և աշխարհում։
-
Բարի գալուստ ID տաղավար․ Big Christmas Market
2025/12/17/ 22:42 -
Դեկտեմբերի 17-ի բիզնես լուրերը
2025/12/17/ 22:00 -
Դեկտեմբերի 17-ի կարևոր լուրերը
2025/12/17/ 20:20 -
«BIG Christmas Market with Coca-Cola 2025»․ Ամանորյա ամենաՄԵԾ ցուցահանդես-տոնավաճառը
2025/12/17/ 19:34 -
Ինչպես հակադարձել սխալ որոշումներին․ խելամիտ մոտեցումների ուղեցույց
2025/12/17/ 19:00 -
ԱրարատԲանկի աջակցությամբ թվայնացվում է «Կարին» գիտական կենտրոնի արխիվը
2025/12/17/ 18:06 -
Մհեր Գրիգորյանն ու Ալեքսեյ Օվերչուկը ստորագրել են հայ-ռուսական տնտեսական համագործակցության հանձնաժողովի 24-րդ նիստի արձանագրությունը
2025/12/17/ 18:01 -
Հունվարի 1-ից Հայաստանում կկրճատվի մեկանգամյա օգտագործման պլաստիկ արտադրանքի գործածությունը
2025/12/17/ 17:58 -
Թրամփի պարասրահի կառուցումը 400 մլն դոլար կարժենա
2025/12/17/ 17:55 -
Դեկտեմբերի 18-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը կայցելի Հայաստան
2025/12/17/ 17:52
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
«BIG Christmas Market with Coca-Cola 2025»․ Ամանորյա ամենաՄԵԾ ցուցահանդես-տոնավաճառը
ՓՈՂ NEWS. Դեկտեմբերի 16, 2025 թ․
ԱրարատԲանկի աջակցությամբ թվայնացվում է «Կարին» գիտական կենտրոնի արխիվը
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16, 2025 Թ․