Ռուսաստանի առևտրաշրջանառությունը մի շարք երկրների հետ աճել է 30%-ով
Նախորդ շաբաթ հանրապետությունում գրանցվել է օձի նկատման 46 դեպք
Հուլիսի 11-ից 20-ը Երևանը կհյուրընկալի մինչև 20 տարեկանների Եվրոպայի բասկետբոլի առաջնությունը
2025թ.-ի հունվար-մայիսին ՀՀ պետբյուջեի եկամուտները կազմել են 1,18 մլրդ դրամ
Moody’s միջազգային գործակալությունը բարձրացրել է Կոնվերս Բանկի վարկանիշը․ մանրամասները՝ ABNews.am կայքում
Tesla-ի բաժնետոմսերը 7%-ով անկում են ապրել Մասկի նոր կուսակցության մասին հայտարարությունից հետո
Աշխարհը կրկին կանգնում է թանկացման առաջ․ ինչ կփոխվի Հայաստանի սպառողի համար․ մանրամասները՝ ABNews.am կայքում
Թուրքիան պատրաստվում է 200 միլիարդ դոլարանոց պաշտպանական թռիչքի․ Al Monitor
Երեք օրում բացահայտվել է հանցագործության 193 դեպք. գրանցվել է 52 ավտովթար. զոհվել է 1. վիրավորվել՝ 68 մարդ
ԱրարատԲանկը մասնակցել է WEPs-ի տարածաշրջանային փորձի փոխանակման աշխատաժողովին. մանրամասները՝ ABNews.am կայքում
Հուլիսի 3-6-ը ՌԴ է մտել հայկական շշալցված կոնյակով բեռնված 46 բեռնատար․ Էկոնոմիկայի նախարարություն
Նոր տեսակի վիրուս PDF ֆայլերում․ ինչ վտանգ է այն ներկայացնում և ինչպես պաշտպանվել․ մանրամասները՝ ABNews.am կայքում
Թրամփը սպառնում է մաքսատուրքերով 100 երկրի. իսկ ինչ է սպասվում Հայաստանին․ մանրամասները՝ ABNews.am կայքում
Tether-ը և Adecoagro-ն Բրազիլիայում կմեկնարկեն բիթքոյն մայնինգ
Էկոնոմիկայի նախարարությունը 50 հազար եվրո է վճարել Wizz Air–ին գովազդի համար․ Sputnik
BRICS–ի քաղաքականությանն աջակցող երկրներին Թրամփը սպառնացել է լրացուցիչ 10% մաքսատուրքերով
BRICS երկրների ֆինանսական ակտիվների ծավալը գերազանցել է 60 տրիլիոն դոլարը
Հայաստանի համախառն արտահանումը կազմում է համաշխարհայինի ընդամենը 0,05%-ը
2025թ.-ի հունվար-մարտին Հայաստանի խոշոր հեռահաղորդակցական ընկերությունների մուծած հարկերի ծավալը նվազել է 12.23%-ով
Պակիստանում 10 օրում մուսոնային անձրևներից 66 մարդ է զոհվել, 127-ը՝ վիրավորվել

Հայաստանի գործատուների հանրապետական միությունը համալրվում է

Փտր 18, 2025 11:46
74

Տեղի է ունեցել Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Վահագն Համբարձումյանի և Հայաստանի հանքագործների և մետալուրգների գործատուների ճյուղային միության նախագահ Վարդան Ջհանյանի համատեղ նախաձեռնությամբ կազմակերպված հանդիպում, որի նպատակն էր անդամակցության շրջանակներում հաստատել երկկողմանի սերտ համագործակցություն երկու միությունների միջև։

Հանդիպմանը հրավիրված էին ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը, ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը և մի շարք այլ պետական գերատեսչությունների և շահագրգիռ կառույցների ներկայացուցիչներ։

Ողջույնի խոսքով հանդես է եկել Հանքագործների և մետալուրգների միության նախագահ, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանը, ով տեղեկացրել է, որ հրավիրվել է Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության անդամակցությամբ հիմնադրված «Հայաստանի հանքագործների և մետալուրգների գործատուների ճյուղային միության» առաջին ընդհանուր ժողով, որի օրակարգում ներառված է Հանքագործների և մետալուրգների միության անդամակցման հարցը Հայաստանի գործատուների հանրապետական միությանը։

Ողջունելով հանդիպման մասնակիցներին ՀԳՀՄ նախագահ Վահագն Համբարձումյանը ներկայացրել է Միության որդեգրած քաղաքականությունը, որն ուղղված է տարբեր հարթակներում գործատուների շահերի պաշտպանությանը։

Ելույթ են ունեցել նաև ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը, ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը, ովքեր խրախուսել են երկկողմանի փոխգործակցությանն ուղղված այս նախաձեռնությունը կարևորելով մի կողմից Հայաստանի գործատուների հանրապետական միության առանցքային նշանակությունը որպես սոցիալական գործընկեր, և մյուս կողմից Հանքագործների և մետալուրգների միության արժեքավոր դերակատարումը մեր երկրի ռազմավարական նշանակություն ունեցող հանքարյունաբերության ոլորտի կառույցները միավորելու և ՀՀ տնտեսության զարգացման մեջ ներդրում ունենալու գործում։

Մոսկվայից հանդիպմանն առցանց ձևաչափով միացել էր նաև Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գրասենյակի Աշխատանքի միջազգային կազմակերպության Արժանապատիվ աշխատանքի տեխնիկական աջակցության բաժնի գործատուների ավագ մասնագետ Վլադիմիր Չուրովիչը, ով ներկայացրեց ՀԳՀՄ-ին անդամակցելու առավելություններն ու ուժեղ կողմերը ընդգծելով, որ Միության անմիջական ներգրավվածությամբ ու ակտիվ դերակատարմամբ հնարավոր է լուծել գործատուներին հուզող խնդրահարույց հարցերը։

Հանդիպմանը հրավիրված ԱՄԿ ազգային համակարգող Նունե Հովհաննիսյանն էլ իր ողջույնի խոսքում հատուկ անդրադարձ կատարեց Աշխատանքի միջազգային կազմակերպության աշխատանքի բնագավառում միջազգային կոնվենցիաներին և հանձնարարականներին, որոնք կարգավորում են աշխատանքային հարաբերությունները և խրախուսում ազգային մակարդակով պետական իշխանությունների, գործատուների ու աշխատողների կազմակերպությունների միջև եռակողմ գործընկերության ամրապնդումն ու համագործակցության ընդլայնումը։

Հանդիպմանը մասնակից պետական և մասնավոր հատվածի ներկայացուցիչները նույնպես իրենց բարեմաղթանքները հղեցին երկու կողմերին ընդգծելով համատեղ համագործակցության կարևորությունը պետության առաջնահերթությունների իրագործման ճանապարհին։

Հանդիպման ավարտին կողմերն իրենց պատրաստակամությունը հայտնեցին համագործակցության շարունակականության ուղղությամբ, և պայմանավորվածություն ձեռք բերվեց ընթացք տալ Հայաստանի գործատուների հանրապետական միությանը Հանքագործների և մետալուրգների միության անդամակցման հարցին։

 

Բաժանորդագրվեք մեր Տելեգրամյան ալիքին՝ բիզնես ոլորտի ամենաթարմ և կարևոր նորություններին առաջինը ծանոթանալու համար: