Համակարգային վերանայումներ չիրականացնելու դեպքում՝ Հայաստանում հակակոռուպցիոն պայքարի արդյունավետությունն ավելի կվատթարանա. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
Լուրեր |
«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է օրերս «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ» միջազգային կազմակերպության կողմից հրապարակված «Կոռուպցիայի ընկալման ինդեքս-2024» զեկույցը։
Այսպես՝
Հայաստանի կոռուպցիայի ընկալման ինդեքսը (ԿԸԻ) 2024թ.-ին 2023-ի համեմատ չի փոխվել և կազմում է 47 միավոր։ Ըստ ԿԸԻ-ի կազմված, 180 երկրներ ներառող համաշխարհային վարկանիշային աղյուսակում Հայաստանը 63-րդ տեղում է։ ԿԸԻ-ի՝ նախորդ տարվա համեմատ անփոփոխ մնալը մտահոգիչ է, քանի որ դա ևս մեկ ապացույց է այն բանի, որ, հակառակ իշխանությունների որդեգրած «հակակոռուպցիոն կեցվածքի», 2020թ.-ից հետո վիճակի էական բարելավում չի արձանագրվել: Հակակոռուպցիոն փորձագետների կարծիքով տվյալ երկրում կոռուպցիան լուրջ հիմնահարց է, եթե ԿԸԻ-ն 50 միավորից ցածր է։ Այսինքն՝ Հայաստանը շարունակում է մնալ խնդրահարույց տիրույթում։
Կառավարության համար լուրջ մտահոգության պատճառ պետք է դառնա Ժողովրդավարության բազմազանության ծրագրի VDEM համաթվի մեկ տարվա ընթացքում միանգամից 5 միավորով անկումը (այն ներառված է ԿԸԻ-ի հաշվարկման հիմքում)։ Ավելին, այն 2020թ.-ից նվազել է 13 միավորով։ Քանի որ այս ենթաինդեքսով գնահատվում է կոռուպցիայի տարբեր ձևերի առկայությունն ու տարածվածությունը պետական կառավարման մակարդակներում, կոռուպցիայի ազդեցությունը ժողովրդավարական ինստիտուտների վրա, ստացվում է, որ այս հեղինակավոր միջազգային ծրագրի գնահատմամբ Հայաստանում վերջին տարիներին զգալի հետընթաց է արձանագրվել ժողովրդավարության ասպարեզում, և միաժամանակ աճել է վերոհիշյալ ոլորտներում կոռուպցիայի ազդեցությունը։
ԿԸԻ-ում ներառված Հայաստանի WEF EOS ենթաինդեքսը (Համաշխարհային տնտեսական համաժողովի Ընկերությունների գործադիր տնօրենների կարծիքի ամենամյա հարցում) 2022 թ.-ին միանգամից 13 միավորով նվազումից հետո (2021թ. այն 66 միավոր էր) 2023 և 2024 թվականներին աճել է բավական դանդաղ և կազմում է 56 միավոր։ Սա մտահոգիչ է, քանի որ այս ենթաինդեքսը բնութագրում է տնտեսական ինստիտուտների, բիզնես միջավայրի, մակրոտնտեսական միջավայրի, տեխնոլոգիական առաջընթացի, ենթակառուցվածքների և նմանօրինակ այլ համակարգերի արդյունավետությունը:
2024-ին ևս Հայաստանի ԿԸԻ-ն գերազանցում է ԵԱՏՄ մյուս բոլոր անդամ երկրների ԿԸԻ-ին։ Ղազախստանի ԿԸԻ-ն 40 միավոր է, Բելառուսինը՝ 33, Ղրղզստանինը՝ 25, Ռուսաստանինը՝ 22։
Հայաստանին սահմանակից երկրներից Վրաստանը ԿԸԻ-ի 53 միավորով 53-րդ հորիզոնականում է, Հայաստանը զիջում է միայն Վրաստանին, Թուրքիան՝ 34 միավորով 107-րդում է, Իրանը՝ 23 միավորով՝ 151-րդում, իսկ Ադրբեջանը՝ 22 միավորով՝ 154-րդում։
«Արևելյան Եվրոպա և Կենտրոնական Ասիա» տարածաշրջանի երկրների լավագույն եռյակում, ինչպես և 2023թ.-ին, 2024-ին ևս նույն երկրներն են՝ Վրաստանը՝ 53 միավորով (համաշխարհային վարկանիշային աղյուսակում՝ 53-րդ հորիզոնական), Հայաստանը՝ 47 միավորով (համաշխարհային վարկանիշային աղյուսակում՝ 63-րդ հորիզոնական) և Մոնտենեգրոն՝ 46 միավորով (համաշխարհային վարկանիշային աղյուսակում՝ 65-րդ հորիզոնական):
Խմբում ամենացածր ԿԸԻ ունեն Ադրբեջանը և Ռուսաստանը (22-ական միավոր), Տաջիկստանը (19 միավոր) և Թուրքմենստանը (17 միավոր): Ի դեպ, ըստ Զեկույցի` «Արևելյան Եվրոպա և Կենտրոնական Ասիա» տարածաշրջանի շատ երկրներում թույլ ժողովրդավարական հաստատությունները և օրենքի գերակայության բացակայությունը խորանում են շարունակական անկայունության և արտաքին ճնշումների պատճառով։ Այս իրավիճակը նպաստում է կոռուպցիայի տարածմանը՝ միաժամանակ խաթարելով հասարակության վստահությունը, կայուն զարգացումը և կլիմայի պահպանման ջանքերը։ Մեր տարածաշրջանն աշխարհում ունի երկրորդ ամենացածր ԿԸԻ-ն (35 միավոր) և այդ ցուցանիշով գերազանցում է միայն Անդրսահարյան Աֆրիկային։
Վերլուծությունն ամբողջությամբ այստեղ:
Բաժանորդագրվեք մեր Տելեգրամյան ալիքին՝ բիզնես ոլորտի ամենաթարմ և կարևոր նորություններին առաջինը ծանոթանալու համար: Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
-
Դեկտեմբերի 18-ի կարևոր լուրերը
2025/12/18/ 20:00 -
Տարեվերջյան ծանրաբեռնվածությանը դիմակայելու խորհուրդներ․ նոր տարի՝ նոր տրամադրություն
2025/12/18/ 19:00 -
Կոնվերս Բանկը միացել է PCAF-ին
2025/12/18/ 18:36 -
Հայ-չինական գործընկերության ամրապնդումը՝ գիտաժողովի առանցքում
2025/12/18/ 17:40 -
175 մլն 360 հազար դրամ՝ աճուրդին, 311 մլն 348 հազար դրամ՝ ուսուցիչներին․ 5 կարևոր որոշում՝ Կառավարության նիստից
2025/12/18/ 17:02 -
Արևելյան հեքիաթ՝ Չեխովի դպրոցում
2025/12/18/ 16:33 -
Նախարարի հրամանով ԶՈՒ ողջ անձնակազմը պարգևավճար կստանա. ՊՆ
2025/12/18/ 14:59 -
Արտահանման ոլորտում պատկերը մտահոգիչ է. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
2025/12/18/ 14:54 -
Warner Bros.-ը խորհուրդ է տվել բաժնետերերին մերժել Paramount-ի առաջարկըWarner Bros.-ը խորհուրդ է տվել բաժնետերերին մերժել Paramount-ի առաջարկը
2025/12/18/ 14:51 -
ԵԱՏՄ շրջանակում բժշկական արտադրատեսակների գրանցման ժամկետը 3 տարով կերկարաձգվի
2025/12/18/ 14:49
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
Արևելյան հեքիաթ՝ Չեխովի դպրոցում
«BIG Christmas Market with Coca-Cola 2025»․ Ամանորյա ամենաՄԵԾ ցուցահանդես-տոնավաճառը
ՓՈՂ NEWS. Դեկտեմբերի 16, 2025 թ․
ԱրարատԲանկի աջակցությամբ թվայնացվում է «Կարին» գիտական կենտրոնի արխիվը
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16, 2025 Թ․