IDBank-ը Cashless Forum Uzbekistan 2025-ում․ տեխնոլոգիաներ, որ փոխում են բանկային փորձառությունը. մանրամասները՝ ABNews.am կայքում
Իտալիայի ՀՆԱ-ն 2025-ի առաջին եռամսյակում աճել է 0.3%-ով
Հարկերից խուսափելու 3 դեպքով պետությանը պատճառվել է 179 միլիոն դրամի վնաս
Nvidia-ի եկամուտն աճել է 12%-ով
2024թ. հունվար-մարտին Հայաստանում կոնյակի արտադրությունը կրճատվել է 39.4%-ով
«Խելացի ականջակալը» փոխարինելու է սմարթֆոնին. OpenAI-ի գաղտնի զենքը. մանրամասները՝ ABNews.am կայքում
ՀՀ տնտեսական ակտիվության աճի տեմպը մնում է ցածր մակարդակում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Սարդարապատի բիզնես դասերը՝ ինչպես հաղթեցինք 1918-ին և ինչ կարող ենք անել 2025-ին. մանրամասները՝ ABNews.am կայքում
Մայիսի 1-ի դրությամբ Հայաստանից հեռացել է 12,000 արցախցի
Tesla-ի վաճառքները ԵՄ-ում ապրիլին նվազել են 52.6%-ով
2025թ. հունվար-ապրիլին Հայաստանում արտահանումը նվազել է 60․4%-ով
Հայաստանի պետական պարտքը ապրիլի վերջի դրությամբ կազմում է 13.6 մլրդ դոլար
Իրանում 4.9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
5 միլիարդ դոլարի անկում. ինչու է Հայաստանի առևտուրը կրճատվում այս տեմպերով. մանրամասները՝ ABNews.am կայքում
Որ ոլորտներն են այսօր Հայաստանի տնտեսությունը տանում առաջ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ֆրանսիան նախատեսում է հյուպատոսական բաժին բացել Գորիսում
ԱրարատԲանկը՝ Wonder Kid Academy-ի աստղագիտական լաբորատորիայի ստեղծման աջակից. դիտեք ABNews.am կայքում
Ucom-ի աջակցությամբ անցկացվեց միջազգային դրոնների «Mini Whoop Drone Racing 2025»  մրցարշավ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Կոնվերս Բանկը դրամային պարտատոմսեր է տեղաբաշխում. մանրամասները՝ ABNews.am կայքում
Թրամփը ԵՄ-ից ներմուծվող ապրանքների 50% մաքսատուրքերը հետաձգել է մինչև հուլիսի 9-ը

Զբաղվածությունը Հայաստանում. 2024թ. մարտ

Մյս 17, 2024 12:19
53

ՀՀ վիճակագրական կոմիտեի տրամադրած տվյալների համաձայն 2024թ. մարտի դրությամբ Հայաստանում աշխատողների թվաքանակը կազմել է 746,481 մարդ, այդ թվում 214,481 պետական և 532,068 ոչ պետական աշխատողներ։ Նշենք, որ աշխատողների թվաքանակի 2023թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է 5.1% աճ։ Պետական աշխատողների 2023թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է 2.3% աճ, իսկ ոչ պետականի դեպքում՝ 6.3% աճ։

Աշխատողների թվաքանակն ըստ տնտեսության ինստիտուցիոնալ հատվածների և տնտեսական գործունեության տեսակների հետևյալն է՝

Հայաստանում 2024թ. փետրվարին ամենամեծ աշխատողների թվաքանակը եղել է մեծածախ և մանրածախ առևտրի, ավտոմեքենաների և մոտոցիկլների նորոգման ոլորտում, որտեղ զբաղված է 128,277 աշխատակից, որից բոլորը ոչ պետական։

Հաջորդում է կրթության ոլորտը, որտեղ զբաղվածների թիվը 124,144 է, որից պետական՝ 112,527, ոչ պետական՝ 11,617։

Մշակող արդյունաբերություն՝  88,220 զբաղված, որից բոլորը ոչ պետական։

Առողջապահություն և բնակչության սոցիալական սպասարկում՝  51,958 զբաղված, որից պետական՝ 26,943, ոչ պետական՝ 25,015։

Տեղեկատվություն և կապ՝ 44,380 աշխատակից, որից պետական՝ 2,100, ոչ պետական՝ 42,280։ Մասնավորապես Տեղեկատվական Տեխնոլոգիաներ՝ 31,861 աշխատակից, որից պետական՝ 335, ոչ պետական՝ 31,526։

Կացության և հանրային սննդի կազմակերպում՝ 39,031 զբաղված, որից բոլորը ոչ պետական։

Պետական կառավարում և պաշտպանություն, պարտադիր սոցիալական ապահովություն՝ 34,479 զբաղված, որից բոլորը պետական։

Շինարարություն՝ 33,446 զբաղված, որից պետական՝ 257, ոչ պետական՝ 33,189։

Սպասարկման այլ ծառայություններ 29,650 աշխատակից, որից պետական՝ 1,486, ոչ պետական՝ 28,164։

Մասնագիտական, գիտական և տեխնիկական գործունեություն՝ 26,536 աշխատակից, որից պետական՝ 7,082, ոչ պետական՝ 19,454։ Մասնավորապես գիտական հետազոտություններ և մշակումներ՝ 5,878 զբաղված, որից պետական՝ 4,849, ոչ պետական՝ 1,029։

Մշակույթ, զվարճություններ և հանգիստ՝ 23,807 աշխատակից, որից պետական՝ 9,895, ոչ պետական՝ 13,912։ Մասնավորապես մշակույթ և արվեստ՝ 10,472 զբաղված, որից պետական՝ 9,641, ոչ պետական՝ 831։

Ֆինանսական և ապահովագրական գործունեություն՝ 23,285 զբաղված, որից պետական՝ 906, ոչ պետական՝ 22,379։

Փոխադրումներ և պահեստային տնտեսություն՝ 22,443 աշխատակից, որից պետական՝ 8,854, ոչ պետական՝ 13,589։

Վարչարարական և օժանդակ գործունեություն՝ 21,779 զբաղված, որից պետական՝ 3,560, ոչ պետական՝ 18,219։

Էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարում՝ 17,408 աշխատակից, որից պետական՝  1,550, ոչ պետական՝  15,858։

Հանքագործական արդյունաբերություն և բացահանքերի շահագործում՝ 11,841 զբաղված, որից բոլորը ոչ պետական։

Գյուղատնտեսություն, անտառային տնտեսություն և ձկնորսություն՝ 10,602 զբաղված, որից պետական՝ 445, որ պետական՝  10,157։

Անշարժ գույքի հետ կապված գործունեություն՝ 8,383 աշխատակից, որից պետական՝ 660, ոչ պետական՝ 7,723։

Ջրամատակարարում, կոյուղի, թափոնների կառավարում և վերամշակում՝  6,812 զբաղված, որից պետական՝ 3,669, ոչ պետական՝  3,143։

Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների 2024 թ. մարտի դրությամբ Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 307,655 դրամ, որից տղամարդկանց միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 387,080 դրամ, իսկ կանանց աշխատավարձը՝ 232,881 դրամ։

Հայաստանում ամենաշատ վարձատրվում են Ֆինանսների և ապահովագրության ոլորտի մասնագետները՝ 1,797,899 դրամ, որից տղամարդկանց միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 2,808,367 դրամ, իսկ կանանց դեպքում՝ 232,881 դրամ։

Երկրորդ հորիզոնականում տեղեկատվություն և կապի ոլորտն է։ Տեղեկատվություն և կապի ոլորտում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմում է 869,768 դրամ, մասնավորապես ՏՏ ոլորտում՝ 1,069,908 դրամ։ Տղամարդկանց միջին ամսական անվանական աշխատավարձը այս ոլորտում կազմել է 1,055,694 դրամ, իսկ կանանցը՝ 607,200 դրամ։

Հանքագործական արդյունաբերություն և բացահանքերի շահագործում ՝ 477,765 դրամ։ Տղամարդկանց միջին ամսական անվանական աշխատավարձը այս ոլորտում կազմել է 500,268 դրամ, իսկ կանանցը՝ 349,470 դրամ։

Պետական կառավարում և պաշտպանություն, պարտադիր սոցիալական ապահովություն՝  364,073 դրամ։ Տղամարդկանց միջին ամսական անվանական աշխատավարձը այս ոլորտում կազմել է 414,478 դրամ, իսկ կանանցը՝ 318,350 դրամ։

Մշակույթ, զվարճություններ և հանգիստ՝ 316,685 դրամ, մասնավորապես մշակույթ և արվեստ՝ 147,091 դրամ։ Տղամարդկանց միջին ամսական անվանական աշխատավարձը այս ոլորտում կազմել է 405,945 դրամ, իսկ կանանցը՝ 234,682 դրամ։

Մասնագիտական, գիտական և տեխնիկական գործունեություն՝ 300,111 դրամ, մասնավորապես գիտական հետազոտություններ և մշակումներ՝  278,832 դրամ։ Տղամարդկանց միջին ամսական անվանական աշխատավարձը այս ոլորտում կազմել է 334,824 դրամ, իսկ կանանցը՝ 267,470 դրամ։

Էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարում՝ 273,733 դրամ։ Տղամարդկանց միջին ամսական անվանական աշխատավարձը այս ոլորտում կազմել է 275,386 դրամ, իսկ կանանցը՝ 265,771 դրամ։

Շինարարություն՝ 262,448 դրամ։ Տղամարդկանց միջին ամսական անվանական աշխատավարձը այս ոլորտում կազմել է 262,347 դրամ, իսկ կանանցը՝ 263,437 դրամ։

Փոխադրումներ և պահեստային տնտեսություն՝ 259,752դրամ։ Տղամարդկանց միջին ամսական անվանական աշխատավարձը այս ոլորտում կազմել է 274,996 դրամ, իսկ կանանցը՝ 223,215 դրամ։

Առողջապահություն և բնակչության սոցիալական սպասարկում՝ 237,645 դրամ։ Տղամարդկանց միջին ամսական անվանական աշխատավարձը այս ոլորտում կազմել է 349,155 դրամ, իսկ կանանցը՝ 205,398 դրամ։

Մշակող արդյունաբերություն՝ 219,443դրամ։ Տղամարդկանց միջին ամսական անվանական աշխատավարձը այս ոլորտում կազմել է 270,418 դրամ, իսկ կանանցը՝ 157,172 դրամ։

Ջրամատակարարում, կոյուղի, թափոնների կառավարում և վերամշակում՝ 202,092 դրամ։ Տղամարդկանց միջին ամսական անվանական աշխատավարձը այս ոլորտում կազմել է 201,289 դրամ, իսկ կանանցը՝ 204,433 դրամ։

Մեծածախ և մանրածախ առևտուր, ավտոմեքենաների և մոտոցիկլների նորոգում՝ 199,766 դրամ։ Տղամարդկանց միջին ամսական անվանական աշխատավարձը այս ոլորտում կազմել է 243,442 դրամ, իսկ կանանցը՝ 153,713 դրամ։

Վարչարարական և օժանդակ գործունեություն՝ 197,180 դրամ։ Տղամարդկանց միջին ամսական անվանական աշխատավարձը այս ոլորտում կազմել է 221,292 դրամ, իսկ կանանցը՝ 153,690 դրամ։

Անշարժ գույքի հետ կապված գործունեություն՝ 192,940 դրամ։ Տղամարդկանց միջին ամսական անվանական աշխատավարձը այս ոլորտում կազմել է 214,798 դրամ, իսկ կանանցը՝ 162,743 դրամ։

Գյուղատնտեսություն, անտառային տնտեսություն և ձկնորսություն՝ 183,509 դրամ։ Տղամարդկանց միջին ամսական անվանական աշխատավարձը այս ոլորտում կազմել է 193,705 դրամ, իսկ կանանցը՝ 167,688 դրամ։

Կրթություն՝ 156,713 դրամ։ Տղամարդկանց միջին ամսական անվանական աշխատավարձը այս ոլորտում կազմել է 171,352 դրամ, իսկ կանանցը՝ 152,111 դրամ։

Սպասարկման այլ ծառայություններ՝ 153,458 դրամ։ Տղամարդկանց միջին ամսական անվանական աշխատավարձը այս ոլորտում կազմել է 186,478 դրամ, իսկ կանանցը՝ 129,331 դրամ։

Կացության և հանրային սննդի կազմակերպում՝ 141,872 դրամ։ Տղամարդկանց միջին ամսական անվանական աշխատավարձը այս ոլորտում կազմել է 161,631 դրամ, իսկ կանանցը՝ 126,817 դրամ։