Ղազախստանը ռեկորդային քանակությամբ ածուխ է ուղարկել Եվրամիություն. Коммерсантъ
Լուրեր |
Հունվարից մայիս ընկած ժամանակահատվածում Ղազախստանը Եվրամիության երկրներ է մատակարարել 1,5 մլն տոննա ածուխ, ինչը գրեթե երկու անգամ ավելի է ամբողջ 2021 թվականի համեմատ։ Այս մասին հայտնում է Коммерсантъ թերթը ՝ հղում անելով Եվրոստատի տվյալներին։
Եթե հունվար և փետրվար ամիսներին մատակարարումների ծավալը կազմում էր մոտ 140-200 հազար տոննա, ապա Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության մեկնարկից հետո Ղազախստանն ամեն ամիս 300-400 հազար տոննա է ուղարկում եվրոպական երկրներ։ Ընդ որում, 2021 թվականի ապրիլ-մայիսին ղազախական ածխի արտահանումը ԵՄ կազմել է ընդամենը 60-70 հազար տոննա։
Եվրոպական երկրները մտադիր են ամբողջությամբ հրաժարվել ռուսական ածխից մինչև այս տարվա օգոստոս։ Հայտնի է, որ այդ պատճառով մայիսին Եվրամիությունը կտրուկ ավելացրել է ածխի մատակարարումները Ռուսաստանից մինչև 4,7 մլն տոննա, սակայն հունիսին արդեն անկում է գրանցվել։
«Կոմերսանտ»-ի փոխանցմամբ ՝ Ղազախստանից ածուխի մեծ մասը Եվրամիություն է հասցվել ծովային ճանապարհով ՝ ռուսական նավահանգիստներում կամ Բալթյան երկրներում կանգառով։ Խոսքը 782 հազար տոննայի մասին է (ամբողջ 2021 թվականի 240 հազար տոննայի դիմաց)։ 635 հազար տոննա (ամբողջ 2021 թվականի համար ՝ 540 հազար տոննա) ղազախական ածուխ է առաքվել երկաթուղով, ևս 90 հազար տոննա Գերմանիա է ուղարկվել ավտոմոբիլային ճանապարհով։
Ազգային վիճակագրության բյուրոյի տվյալներով ՝ անցյալ տարի Ղազախստանն ընդհանուր առմամբ արտահանել է 29,2 մլն տոննա ածուխ։ Հիմնական ուղղությունները եղել են Ռուսաստանը (19 մլն տոննա), Շվեյցարիան (4,8 մլն տոննա) և Բելառուսը (1,9 մլն տոննա):
Ավելի վաղ հաղորդվել էր, որ լեհական ածխի շուկան փլուզվել է հակառուսական պատժամիջոցների ազդեցության պատճառով։ Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2025/12/19 22:00
Դեկտեմբերի 19-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2025/12/19 20:20
Դեկտեմբերի 19-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում
-
Կոնվերս Բանկը Visa Intelligence Award մրցանակակիրն է
2025/12/19/ 23:17 -
Դեկտեմբերի 19-ի բիզնես լուրերը
2025/12/19/ 22:00 -
Դեկտեմբերի 19-ի կարևոր լուրերը
2025/12/19/ 20:20 -
Օր, որը պատկանում է միայն քեզ․ ինչու է անհրաժեշտ շաբաթը մեկ անգամ մեկուսանալ աղմուկից
2025/12/19/ 19:00 -
Ucom-ի 2025-ը, արհեստական բանականությունն ու նոր իրականությունը. 5G-ից մինչև ռոբոտներ ու Disney-ի AI հերոսներ․ ապագան արդեն այստեղ է
2025/12/19/ 17:57 -
Պաշտոնական ներկայացուցչից գնելը` վստահության երաշխիք
2025/12/19/ 16:19 -
Ադրբեջանական բենզինով բեռնված գնացքը ժամանեց Հայաստանի «Այրում» կայարան
2025/12/19/ 16:16 -
ՀՀ ավիացիան դեռ ԵՄ «սեւ ցուցակում» է, բայց եվրոպացիները վերջին այցի ժամանակ չեն գտել անվտանգության սպառնալիքներ. «Հետք»
2025/12/19/ 15:27 -
Կոնվերս Բանկի և Visa-ի արշավի հաղթողներին են հանձնվել մրցանակները
2025/12/19/ 15:10 -
Դեկտեմբերի 20-ին երթևեկության համար կբացվի Քանաքեռավանն Արաբկիր վարչական շրջանի հետ կապող «Կորեայի ձոր» կոչվող ճանապարհը
2025/12/19/ 15:06
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
Ucom-ի 2025-ը, արհեստական բանականությունն ու նոր իրականությունը. 5G-ից մինչև ռոբոտներ ու Disney-ի AI հերոսներ․ ապագան արդեն այստեղ է
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18, 2025 Թ․
ՓՈՂ NEWS. Դեկտեմբերի 18, 2025 թ․
ՓՈՂ NEWS. Դեկտեմբերի 17, 2025 թ․