Հայաստանի ներքին գործերի նախարարությունն ակտիվորեն առաջ է մղում ծառայությունների թվայնացումը։ Այս մասին հայտարարել է ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։
Նրա խոսքով՝ իրականացվում են աննախադեպ քայլեր՝ պետական ծառայությունների արդյունավետությունն ու հասանելիությունը բարձրացնելու ուղղությամբ։
Նախարարն ընդգծել է նաև, որ Հայաստանի դիրքերը բարձր են միջազգային անվտանգության վարկանիշներում։
World Travel Index-ի տվյալներով՝ Հայաստանը զբոսաշրջային այցելությունների անվտանգության ապահովման առումով զբաղեցնում է 13-րդ տեղը 193 երկրների շարքում՝ 90.27 միավորով։
Այս ցուցանիշով Հայաստանը գերազանցում է մի շարք եվրոպական և ասիական երկրների։
Տվյալները վկայում են, որ երկրի անվտանգային միջավայրը շարունակում է մնալ բարձր մակարդակի վրա՝ նպաստելով նաև զբոսաշրջության զարգացմանը։

