Ես չեմ ծրագրում զորքեր ուղարկել Մերձավոր Արևելք. Թրամփ
Լուրեր |
ԱՄՆ-ը Մերձավոր Արևելք լրացուցիչ զորակազմ չի ուղարկի Իրանի հետ Միացյալ Նահանգների ու Իսրայելի պատերազմի պատճառով:
Այս մասին հայտարարել է նախագահ Դոնալդ Թրամփը մամուլի հետ զրույցում՝ Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակաիչիի՝ Սպիտակ տուն այցի ժամանակ: «Ես զորքեր չեմ ուղարկում ոչ մի տեղ»,- պատասխանել է Թրամփը խնդրի վերաբերյալ լրագրողի հարցին:
Ավելի վաղ Reuters գործակալությունը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ Դոնալդ Թրամփի վարչակազմը կարող է ընդլայնել Իրանի դեմ ռազմական գործողությունը՝ Մերձավոր Արևելք տեղափոխելով ևս մի քանի հազար զինծառայողի: Ըստ տեղեկությունների՝ Վաշինգտոնում դիտարկում են պատերազմը շարունակելու տարբեր սցենարներ, ներառյալ ցամաքային գործողության մեկնարկը, ինչպես նաև Իրանի կողմից Հորմուզի նեղուցի շրջափակումը ռազմական ճանապարհով վերացնելու հարցը:
Բացի այդ, լրագրողները պնդել են, որ ամերիկյան վարչակազմը դիտարկում է զորքեր ուղարկելու տարբերակը՝ Իրանում հարստացված ուրանի պաշարները վերահսկելու համար: Axios-ը նախկինում հաղորդել էր ԱՄՆ-ի և Իսրայելի կառավարությունների միջև նմանատիպ քննարկումների մասին:
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/04/21 20:00
Ապրիլի 21-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/04/21 19:19
Ապրիլի 21-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/04/21 18:45
Լոնդոնի մետրոյում զանգվածային գործադուլ է
Գործադուլը սկսվել է տեղական ժամանակով կեսօրին:
-
Ապրիլի 21-ի կարևոր լուրերը
2026/04/21/ 20:00 -
Ապրիլի 21-ի բիզնես լուրերը
2026/04/21/ 19:19 -
ԵՄ նոր քաղաքացիական առաքելություն կտեղակայվի Հայաստանում
2026/04/21/ 18:47 -
Լոնդոնի մետրոյում զանգվածային գործադուլ է
2026/04/21/ 18:45 -
ՊԵԿ-ում քննարվել են ԵՄ աջակցությամբ իրականացվող ծրագրերը
2026/04/21/ 18:43 -
Ատլանտյան օվկիանոսում ամբողջությամբ հալվել է հսկա այսբերգը
2026/04/21/ 18:11 -
Ռուսաստանը կտրուկ նվազեցրել է նավթի արդյունահանումը. Reuters
2026/04/21/ 18:10 -
ՀՀ բանկային վարկերը հասել են 8 տրլն դրամի՝ մեկ տարում աճելով 23%-ով
2026/04/21/ 17:36 -
Թրամփը նույնպես ներգրավված է. կա 42 կիլոմետրանոց միջանցքի նախագիծ․ ԵՄ հանձնակատար
2026/04/21/ 17:21 -
Մայիսի 5-ին Երևանի քաղաքապետարանում քաղաքացիների սպասարկումը կիրականացվի միայն առցանց
2026/04/21/ 17:12
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 21, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 21, 2026 Թ․
«Դէկավվա Ֆոնդ» բարեգործական հիմանադրամ «Հարեհաս» սոցիալ-կրթական ծրագիր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 20, 2026 Թ․