Ներդրումային ոլորտն այսօր 16.05.2024
Լուրեր |
Համաշխարհային ինդեքսներ
Ամերիկյան ինդեքսները չորեքշաբթի օրը բարձր են փակվել՝ Dow Jones Industrial Average-ն աճել է 0,88%-ով հասնելով 39908,0 կետի։ S&P 500-ը աճել է 1,19%-ով հասնելով 5308,15 կետի։ S&P 500 ինդեքսի ֆյուչերսները հինգշաբթի աճում են 0,08%-ով։
Ճապոնական Nikkei 225-ը աճել է 0,49% հասնելով 38890 կետի, կորեական KOSPI-ն աճել է 0,73% հասնելով 2750,22 կետի, չինական Shanghai Composite-ը աճում է 0,34% հասնելով 3129,99 կետի։
Մակրոէկոնոմիկա
1․ ՕՊԵԿ-ը (ՆԱԵԿ) պահպանել է 2024 թվականի նավթի համաշխարհային պահանջարկի աճի իր կանխատեսումները՝ 2,25 մլն բ/օր-ից մինչև 104,46 մլն բ/օր։ 2025 թվականին ակնկալվում է, որ նավթի սպառումը կավելանա 1,85 մլն բ/օր-ից մինչև 106,31 մլն բ/օր։ Ապրիլին ՕՊԵԿ երկրները արդյունաբերությունը կրճատել են 50 հազար բարելով մարտի մինչև 26,58 մլն բ/օր փոխարեն։
2․ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը մաքսատուրքեր է սահմանում չինական չիպերի, կարևոր օգտակար հանածոների և էլեկտրական մեքենաների համար։ Միջոցառումներ են իրականացվում տեղական արդյունաբերողներին աջակցելու համար։
Հանքարդյունաբերական շուկաներ
Ոսկու գինը բարձրանում է, մեկ ունիցայի դիմաց վաճառվելով $2358-ից բարձր։ Երեքշաբթի նավթային գնանշումները նվազել են։ Այժմ Brent ապրանքանիշի նավթի գինը մեկ բարելի դիմաց $83,0-ից ցածր է, WTI-ի գինը մեկ բարելի դիմաց $79,0։
Կորպորատիվ իրադարձություններ/ միջոցառումներ
1․ Home Depot-ը՝ շինանյութերի և վերանորոգման գործիքների աշխարհի խոշորագույն վաճառողներից մեկը, հրապարակել է 2024 թվականի առաջին եռամսյակի ֆինասնական հաշվետվությունը։ Հաշվետու ժամանակահատվածի հասույթը տարեկան կտրվածքով կրճատվել է 2,3%-ով՝ մինչև $36,4 մլրդ։ Զուտ շահույթը նվազել է մինչև $3,6 մլրդ ( -7% Տ/Տ)։ EPS-ի ցուցանիշը տարեկան կտրվածքով կրճատվել է 5%-ով մինչև $3,36։ Դրամական միջոցների ծավալը աճել է համարյա 4 անգամ։ Ցուցանիշը գերազանցել է $4,2 մլրդ։
2․ BHP Group-ը Anglo American-ին միանալու նոր առաջարկ է արել, որը կրկին մերժվել է։ Մայիսի 7-ին ընկերությունը նոր առաջարկ է ուղարկել Anglo American-ի տնօրենների խորհրդին, որի շրջանակներում վերջինս գնահատվել է 34 մլրդ ֆունտ ստերլինգ ($42,67 մլրդ):
Cube Invest Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Կառավարությունը փոխել է պահուստային ֆոնդից հատկացումների վերաբերյալ որոշումների ներկայացման կարգը
2026/02/05/ 11:57 -
Էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձին մեղադրանք է ներկայացվել կաշառք ստանալու գործով
2026/02/05/ 11:55 -
Իրանից պողպատե ամրանների ներկրման սահմանափակումները կգործեն ևս 6 ամիս
2026/02/05/ 11:53 -
Կառավարությունը սահմանել է Սևանա լճում 2026 թվականի արդյունագործական որսի չափաքանակներն ու ժամկետները
2026/02/05/ 11:20 -
ԱՄՆ ընկերությունը սկսել է TRIPP ծրագրի տեղանքի ուսումնասիրությունը Հայաստանում
2026/02/05/ 11:14 -
Կառավարության նիստի օրակարգում 11 հարց է, որից 8–ը չի զեկուցվում. (ուղիղ)
2026/02/05/ 11:10 -
Փետրվարի 4-ի բիզնես լուրերը
2026/02/04/ 22:00 -
Փետրվարի 4-ի կարևոր լուրերը
2026/02/04/ 19:19 -
Աշխատանքային սխեմաներ, որոնք ժամանակն է վերանայել
2026/02/04/ 18:53 -
Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը Աբու Դաբիում ստացել են «Զայեդ» մրցանակը
2026/02/04/ 18:11
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ՓՈՂ NEWS. ՓԵՏՐՎԱՐԻ 4, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՓԵՏՐՎԱՐԻ 4, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՓԵՏՐՎԱՐԻ 3, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՓԵՏՐՎԱՐԻ 3, 2026 Թ․
Ամունդի-Ակբան ամփոփում է 2025թ․-ը և ներկայացնում է 2026թ․-ի ներդրումային հեռանկարները