Հայաստանում հիմնադրվել է արևային ջրատաքացուցիչների արտադրություն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Լուրեր |
Արարատի մարզի Ոստան գյուղում «Ջակոմո» ընկերությունը հիմնադրել է արևային ջրատաքացուցիչների եզակի արտադրություն։
Ընկերությունը Հայաստանում միակն է, որն արևային ջրատաքացուցիչների արտադրությունն իրականացնում է տեղում՝ սկզբից մինչև վերջ։
«Ջակոմոն» արտադրության համար օգտագործում է բարձր որակի չժանգոտվող պողպատ, որը հնարավորություն է տալիս օգտագործվող ջուրը կիրառել նաև սննդի մեջ։
«Ջակոմո» ընկերության գործընկերն Ակբա Լիզինգն է, որի աջակցությամբ ընկերությունը համալրվել է վերջին սերնդի սարքավորումներով։
«Շնորհավորում ենք «Ջակոմո» ընկերությանն այս եզակի արտադրամասը հիմնադրելու և մեր տնտեսության «կանաչ» ոլորտը զարգացնելու համար։ Սա Հայաստանում արևային ջրատաքացուցիչների առաջին արտադրամասն է, որը ստեղծվել է Ակբա Լիզինգի հետ համագործակցության արդյունքում։ Ուրախ ենք, որ Հայաստանում ևս մեկ ժամանակակից ու հեռանկարային արտադրություն ավելացավ, որը կնպաստի մեր երկրում «կանաչ» ոլորտի զարգացմանը»,- նշել է Ակբա Լիզինգի մատակարարների հետ համագործակցության բաժնի պետ Վահագն Շմավոնյանը։
«Մենք ստեղծել ենք բրենդ, որը կլինի թեմատիկ, կասոցացվի որակի հետ ու կլինի հայկական։ Մեր նպատակն է համագործակցել Հայաստանում գործող բոլոր արևային ընկերությունների հետ, քանի որ այն պրոդուկտը,որն արտադրում ենք, ոչ մի բանով չի զիջում Չինաստանից ներկրվածարտադրանքին։ Մեր համագործակցությունն Ակբա Լիզինգի հետ երկար տարիների պատմություն ունի։ Թե՛ ես, թե՛ հայրս ու եղբայրս մեր բիզնեսներում հնարավորինս փորձում ենք օգտվել Ակբա Լիզինգի ծառայություններից՝ ձեռք բերելով սարքավորումներ, մեքենաներ, շինարարական տեխնիկաներ։ Ուրախ ենք, որ մեր կողքին ունենք նման հզոր գործընկեր»,- նշել է «Ջակոմո» ընկերության համահիմնադիր, տնօրեն Հովհաննես Արիստակեսյանը։
Առաջիկայում ընկերությունը նախատեսում է ավելացնել արտադրական փուլերը և ներկայացնել նաև ճնշումային արևային ջրատաքացուցիչներ, ինչպես նաև արտահանել հայկական արտադրության ջրատաքացուցիչները Արևելյան Եվրոպայի երկրներ:
Ընկերությունն անվանվել է «Ջակոմո»՝ ի պատիվ իտալահայ գիտնական Ջակոմո Չամիչյանի։
Ակբա Լիզինգի 100% բաժնետերն Ակբա բանկն է:
Ակբա Լիզինգը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
https://youtu.be/c1BBlV10kGYՀետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/02/13 22:00
Փետրվարի 13-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/02/13 19:19
Փետրվարի 13-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
-
Փետրվարի 14-ի կարևոր լուրերը
2026/02/14/ 19:19 -
Ով պետք է վճարի հաշիվը առաջին ժամադրության ընթացքում․ վալենտինյան խորհուրդներ
2026/02/14/ 15:57 -
Մանկական ուռուցքաբանությունը Հայաստանում. երեխաների հույսի և հաղթանակների համար | MedTime 12
2026/02/14/ 12:12 -
Փետրվարի 13-ի բիզնես լուրերը
2026/02/13/ 22:00 -
Փետրվարի 13-ի կարևոր լուրերը
2026/02/13/ 19:19 -
«Ալֆա-Ֆարմ» ՓԲԸ-ի պարտատոմսերը հասանելի են երկրորդային շուկայում
2026/02/13/ 18:43 -
ԱրարատԲանկն արժանացել է Mastercard-ի «Excellence in Strategic Marketing մրցանակին
2026/02/13/ 17:09 -
Արգելվել է օտարերկրյա ռադիոյի եւ հեռուստաալիքների կոնտենտը՝ ներքաղաքական կյանքին միջամտության առումով
2026/02/13/ 15:31 -
2025-ի եկամտահարկի տարեկան հայտարարագիրը հարկային պետք է ներկայացնել մարտի 2-ից մինչև նոյեմբերի 1-ը ներառյալ. ՊԵԿ
2026/02/13/ 15:25 -
Եկեղեցուն անհատույց սեփականության իրավունքով հող այլևս չի տրվի
2026/02/13/ 15:21
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ՓՈՂ NEWS. ՓԵՏՐՎԱՐԻ 12, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՓԵՏՐՎԱՐԻ 12, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՓԵՏՐՎԱՐԻ 11, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՓԵՏՐՎԱՐԻ 11, 2026 Թ․
«Ինթելլիջենթ Մենեջմենթ» ՍՊԸ-ի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում