Ո՞ր ընկերություններն են գլխավորում Հայաստանի 1,000 խոշոր հարկատուների ցուցակը այս տարի. B24 Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2024թ. հունվար-սեպտեմբեր ամիսների 1,000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և տուրքերի ցուցանիշները։ 1,000 հարկատուների վճարած հարկերի ծավալը կազմել է 1.323 տրլն ՀՀ դրամ, ինչը 2023թ. համադրելի ցուցանիշից ավել է 25.3 մլրդ դրամով կամ 4.4%-ով։ ՀՀ 1,000 խոշոր հարկ վճարողներից բացարձակ մեծամասնությունը գրանցված է Երևանում։ Խոսքը գնում է 821 ընկերության մասին կամ՝ հազարյակի ընկերությունների 82.1%։ 2023թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ Երևանյան ընկերությունների թիվն աճել է 16-ով։ Երևանյան ընկերությունների կողմից մուծվել է 1.076 տրլն ՀՀ դրամ կամ 1,000 խոշոր հարկ վճարողների մուծած հարկերի 81.3%։ 2023թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է մուծված հարկերի ծավալի աճ 3.6%-ով կամ 37.5 մլրդ ՀՀ դրամով։ Հոդվածն ամբողջությամբ՝ B24