Անցնող շաբաթվա այլ կարևոր իրադարձությունները ֆինանսական շուկաների համար ԱՄՆ պետական բյուջեի պակասուրդը 2025թ. հարկային տարվա առաջին 5 ամիսներին (հոկտեմբեր - փետրվար) հասել է ռեկորդային բարձր մակարդակի՝ 1.147 տրիլիոն դոլարի։ Միայն փետրվարին՝ Թրամփի պաշտոնավարման առաջին ամբողջական ամսվա ընթացքում, պակասուրդը կազմել է 307 միլիարդ դոլար, ինչը 4%-ով ավել է նախորդ տարվա փետրվարի ցուցանիշից։ Երեքշաբթի օրը տնտեսական անորոշության ֆոնին գրանցվել է ամերիկյան բաժնետոմսերի՝ վերջին ամիսներին ընթացքում ամենամեծ մասսայական վաճառքը, ինչի արդյունքում Dow Jones ինդեքսն ընկել է 1.14%-ով, S&P 500-ը՝ 0.76%-ով, Nasdaq-ը՝ 0.18%-ով: Հունվարին ԱՄՆ աշխատաշուկայում ավելացել է 232,000 աշխատատեղ, կրճատումները նվազել են 34,000-ով: Չնայած աշխատատեղերի աճին՝ աշխատուժի նկատմամբ պահանջարկը հավանաբար կնվազի առաջիկա ամիսներին՝ ներմուծման մաքսատուրքերի և պետական ​​ծախսերի կրճատման հետևանքով տնտեսական ակտիվության հնարավոր անկման հետ կապված մտավախությունների ֆոնին։ Ոսկին առաջին անգամ հատել է 1 ունցիայի դիմաց 3000 դոլարի շեմը, ինչը պայմանավորված է Թրամփի վարած քաղաքականության հետևանքով ստեղծված տնտեսական անորոշության ֆոնին ավելի ապահով ակտիվների նկատմամբ պահանջարկի աճով։ ԱՄՆ-ում գործազրկության նպաստի առաջնային դիմումների թիվը մարտի 8-ին ավարտվող շաբաթվա ընթացքում նվազել է 2,000-ով և կազմել 220,000։ finarm.am   Բաժանորդագրվեք մեր Տելեգրամյան ալիքին՝ բիզնես ոլորտի ամենաթարմ և կարևոր նորություններին առաջինը ծանոթանալու համար: