ԱրարատԲանկը ճանաչվել է Հայաստանի լավագույն բանկը ներդրողների հետ հարաբերություններում
Լուրեր |
ԱրարատԲանկը արժանացել է «The Global Banking and Finance Review» հեղինակավոր ֆինանսական ամսագրի «2024թ.-ի Հայաստանի լավագույն բանկը ներդրողների հետ հարաբերություններում» մրցանակին։
Այս պարգևը վկայում է բանկի՝ ներդրողների հետ թափանցիկ և արդյունավետ համագործակցության, ինչպես նաև միջազգային լավագույն փորձին համապատասխան կորպորատիվ կառավարման բարձր չափանիշների մասին։
«The Global Banking and Finance Review»-ի մրցանակները շնորհվում են այն կազմակերպություններին, որոնք ցուցաբերում են բացառիկ արդյունքներ իրենց գործունեության ոլորտում։
«Այս մրցանակը մեզ համար առանձնահատուկ է, քանի որ այն արտացոլում է մեր հետևողական աշխատանքը ներդրողների հետ հարաբերությունների ոլորտում։ Մենք շարունակելու ենք զարգացնել մեր կորպորատիվ կառավարման համակարգը՝ ապահովելով թափանցիկություն և վստահելի գործընկերություն մեր բոլոր շահակիցների համար», - նշել է ԱրարատԲանկի Միջազգային գործառնությունների վարչության ղեկավար Զարուհի Մելքոնյան։
Global Banking & Finance Review ամսագիրը Մեծ Բրիտանիայում հիմնադրված առցանց և տպագիր առաջատար ամսագիր է։ Այն ներկայացնում է անկախ տեղեկատվություն ֆինանսական աշխարհի նորությունների և արդի թեմաների մասին։
Նշենք, որ հաղթողների ընտրությունն իրականացվել է ոլորտի վերլուծաբանների, բանկային խորհրդատուների, ինչպես նաև ամսագրի խմբագիրների և ղեկավար աշխատակիցների հետազոտությունների հիման վրա: Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2025/12/05 22:00
Դեկտեմբերի 5-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում
Լուրեր | 2025/12/05 20:20
Դեկտեմբերի 5-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում
-
Կահույք, որ պատմություն ունի. Շկաֆի 35 տարվա որակը
2025/12/07/ 11:17 -
Դեկտեմբերի 6-ի կարևոր լուրերը
2025/12/06/ 20:20 -
2026-ի բիզնես-թրենդները՝ արհեստական բանականությունից մինչև հաճախորդի վարք
2025/12/06/ 18:06 -
«Սլավմեդ»-ը Հայաստանում առաջինն է ներդրել ռոբոտային վիրաբուժության համակարգ
2025/12/06/ 12:39 -
Հոդերի սիմֆոնիան. երբ ամեն ձայն կարևոր է | MedTime 8
2025/12/06/ 12:12 -
Դեկտեմբերի 5-ի բիզնես լուրերը
2025/12/05/ 22:00 -
Դեկտեմբերի 5-ի կարևոր լուրերը
2025/12/05/ 20:20 -
Ինչու է փողը մեզ վրա հոգեբանական ազդեցություն ունենում․ ինչպես խուսափել սեփական «ես»-ը կորցնելուց
2025/12/05/ 19:00 -
Ինչ փոփոխություններ են կատարվել «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքում
2025/12/05/ 18:58 -
ԱրարատԲանկը մասնակցել է WEPs «Կանանց հզորացման սկզբունքները Հայաստանում» համաժողովին
2025/12/05/ 18:07
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ՓՈՂ NEWS. ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4, 2025 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4, 2025 Թ․
Իտալական իմպլանտոլոգիայի լավագույն փորձը՝ Հայաստանում
ՓՈՂ NEWS. ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3, 2025 Թ․