ԱՐՄԲՐՈԿ ներդրումային ընկերությունը 30 տարեկան է Տարիներ շարունակ ընկերությունը տրամադրել է որակյալ ներդրումային ծառայություններ իր տարբեր խմբերի հաճախորդներին և ավելացրել է բաժնետերերի կարողությունը՝ ընկերության շուկայական արժեքի բարձրացման միջոցով: Տարեցտարի լայնացնելով գործընկերների քանակը նպատակ է ունեցել դառնալ վստահելի գործընկեր բոլոր նրանց համար, ովքեր ունեն մտադրություն Հայաստանի արժեթղթերի շուկայում ներդրումներ կատարելու: https://youtu.be/lQoobj79aJw «Արմբրոկ» ընկերությունը հանդիսանում է Հայաստանի ֆոնդային բորսայի և Արժեթղթերի հաշվարկային միասնական համակարգի լիարժեք անդամ և որպես ներդրումային ընկերություն գրանցվել և լիցենզավորվել է Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի կողմից: