Evocabank-ը Կանանց տոնին ընդառաջ նոր ակցիա է մեկնարկում Mastercard-ի հետ Կանանց տոնին ընդառաջ Evocabank-ը հանդես է գալիս ակցիայով. վճարելով Evoca Mastercard World Digital քարտով՝ կստանաք 20% cashback։ Բանկից հայտնում են, որ ակցիան գործում է 10-ից ավելի խանութ սրահում, ռեստորաններում եւ ոչ միայն։ Cashback-ը ստանալու համար անհրաժեշտ է սմարթֆոնում ներբեռնել EvocaTOUCH հավելվածը, բացել Evoca Mastercard World Digital քարտը, որը կակտիվանա րոպեների ընթացքում: Ակցիայի ողջ ընթացքում Evoca Mastercard World Digital քարտը կարող եք ձեռք բերել անվճար։ Evoca թվային քարտը ձեռք բերելուց հետո հարկավոր է կատարել առնվազն 10,000 դրամի գնում նշված գործընկերների ցուցակից որեւէ խանութ սրահում, ռեստորանում կամ սպասարկման կետում, իսկ ակցիայի ավարտից հետո՝ 10 օրվա ընթացքում, բանկը կհաշվարկի եւ կտրամադրի ընդհանուր գնումների 20% cashback-ը, բայց ոչ ավելի, քան 50,000 դրամը։ Առաջարկը գործում է մինչեւ 04․05․2024-ը։ Evoca-ի գործընկերներն են՝ AVANTA (իմսիրուն) TIME MINISO REEBOK SWAROVSKI PANDORA HERMOSA BROW BAR CRAFTSMENS LUMIERE OPTIC EGOISTE CHARLES CAFE AND RESTAURANT LA PIAZZA MONAMIE Թվային քարտի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։