-
ՀԷՑ-ում չեղարկվել են մի շարք գնման գործընթացներ. ընդհանուր 3 մլրդ դրամ նախահաշվային արժեքով
2025/07/30/ 21:21 -
Հուլիսի 30-ի բիզնես լուրերը
2025/07/30/ 20:48 -
Հուլիսի 30-ի կարևոր լուրերը
2025/07/30/ 20:22 -
Ինչու որոշ կազմակերպություններ վերածում են ԱԲ-ն ուժի, իսկ մյուսները՝ ձախողվում
2025/07/30/ 17:49 -
2025-ին ՀՀ պետական բյուջեի պակասուրդը սպասվածից ցածր է. ինչ է փոխվել բյուջետային վարքագծում
2025/07/30/ 17:07 -
Gucci-ում ղեկավարությունը փոխվել է վաճառքների անկման ֆոնին
2025/07/30/ 16:57 -
Ուկրաինան ՌԴ-ի և Ադրբեջանի միջև տարաձայնություններն օգտագործելու ծրագրեր ունի. Զախարովա
2025/07/30/ 16:40 -
Որ ոլորտներում են ամենաշատ գործունեությունը ծավալել ՀՀ քաղաքացիները 2025 թ.-ի մայիսին
2025/07/30/ 16:07 -
Հայ բժիշկը Կամչատկայում երկրաշարժի ժամանակ բարեհաջող ընդունել է երեխայի ծնունդը
2025/07/30/ 15:23 -
Ռալֆ Յիրիկյանի դասախոսությունը՝ ինժեներական ամառային դպրոցում
2025/07/30/ 15:19
Բաժանորդագրվել

Ինչու՞ մարդիկ այլևս չեն վստահում դոլարին
Լուրեր |

Հայաստանի ֆինանսական համակարգում արձանագրվում է արտարժույթով գործարքների շարունակական նվազում՝ ինչի մասին վկայում են ՀՀ Կենտրոնական բանկի հրապարակած ցուցանիշները 2025թ. մարտ ամսվա դրությամբ։ Այս միտումը ցույց է տալիս, թե ինչպես են փոխվում ռեզիդենտների վարքագիծն ու ֆինանսական կազմակերպությունների քաղաքականությունը՝ արտարժութային ռիսկերից խուսափելու համար։
Նվազում է արտարժութային ակտիվների մասնաբաժինը
Կենտրոնական բանկի գնահատմամբ՝ արտարժութային ավանդների և փոխառությունների հարաբերակցությունը Փողի զանգվածին (D1) կազմել է 31.6%, ինչը 6.8 տոկոսային կետով պակաս է նախորդ տարվա համադրելի ցուցանիշից։ Սա կարևոր ինդիկատոր է արտարժութայնության ընդհանուր մակարդակը գնահատելու համար։
Ավանդների ընդհանուր կառուցվածքի փոփոխություն
-
Ռեզիդենտների արտարժութային ավանդների և փոխառությունների մասնաբաժինը ընդհանուր ավանդներում և փոխառություններում (D2) կազմել է 36.7%, նվազելով 7.4 տոկոսային կետով։
-
Ռեզիդենտ ֆիզիկական անձանց արտարժույթով ցպահանջ ավանդների և փոխառությունների կշիռը (D3) կազմել է 43.7%, ինչը զգալի՝ 14.7 տոկոսային կետով նվազում է 2023թ. փետրվարի համեմատ։
-
Ֆիզիկական անձանց արտարժույթով ժամկետային ավանդների և փոխառությունների հարաբերակցությունը (D4) նույնպես կազմել է 43.7%, 3.9 տոկոսային կետով պակաս՝ համեմատած նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ։
Այս տվյալները վկայում են, որ բնակչությունն ու բիզնեսները նախընտրում են տեղական արժույթով գործարքներ, ինչը հուշում է վստահության աճ՝ դրամի նկատմամբ։
Վարկավորման քաղաքականության փոփոխություն
Ռեզիդենտներին տրամադրված արտարժութային վարկերի մասնաբաժինը ընդհանուր վարկերում (D5) կազմել է 30.8%, նվազելով 3.5 տոկոսային կետով։ Սա վկայում է այն մասին, որ վարկառուները ավելի քիչ են դիմում արտարժութով վարկերի օգտագօրծմանը՝ տեղական արժույթով վարկերը նախընտրելի համարելով։
Ինչու է դա տեղի ունենում․ արտաքին աղբյուրներ և ռիսկեր
Հայաստանյան առևտրային բանկերն ու վարկային կազմակերպությունները շարունակում են ակտիվորեն միջոցներ ներգրավել արտերկրից՝ հիմնականում արտարժույթով։ Այդ պատճառով՝ նրանք ձգտում են ներգրավված միջոցներն իրացնել հենց այդ արժույթով՝ արժութային ռիսկերից խուսափելու համար։ Սակայն ներքին շուկան ավելի ու ավելի քիչ պահանջարկ է ցուցաբերում արտարժութով վարկերի և ավանդների նկատմամբ, ինչը ստիպում է ֆինանսական հաստատություններին վերանայել իրենց ռազմավարությունը։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ

Լուրեր | 2025/07/30 20:48
Հուլիսի 30-ի բիզնես լուրերը

Լուրեր | 2025/07/30 20:22
Հուլիսի 30-ի կարևոր լուրերը