Ներդրումային ոլորտը սեպտեմբերի 13-ին
Լուրեր |
Համաշխարհային ինդեքսներ
Ամերիկյան ցուցիչները հինգշաբթի օրը փակվել են աճով. Dow Jones Industrial Average-ը բարձրացել է 0.58%-ով՝ հասնելով 41,096.77 կետի: S&P 500-ի արժեքը աճել է 0.66%-ով՝ հասնելով 5,590.54 կետի: S&P 500-ի ֆյուչերսը ուրբաթ օրը ավելացել է 0.02%-ով: Ճապոնական Nikkei 225-ը նվազել է 0.96%-ով՝ հասնելով 36,570 կետի: Կորեական KOSPI-ն աճել է 0.13%-ով՝ հասնելով 2,575.39 կետի, իսկ չինական Shanghai Composite-ը կրճատվել է 0.30%-ով՝ հասնելով 2,709.31 կետի:
Մակրոէկոնոմիկա
1. Ըստ Միջազգային էներգետիկ գործակալության (ՄԷԳ), նավթի համաշխարհային պահանջարկի աճը շարունակում է դանդաղել։ 2024 թվականի առաջին կեսին պահանջարկը ավելացել է ընդամենը 800 հազար բարելով օրական: Պատճառը Չինաստանի տնտեսության կտրուկ դանդաղումն է, որտեղ հուլիսին նավթի սպառումը նվազել է 280 հազար բարելով օրական:
2. Եվրոպական կենտրոնական բանկը կանխատեսումների համաձայն նվազեցրել է բազային տոկոսադրույքը 60 բազիսային կետով՝ հասցնելով 3.65%-ի: Դեպոզիտային միջոցների տոկոսադրույքը նվազել է 25 բազիսային կետով՝ դառնալով 3.50%, իսկ մարժինալ վարկավորման տոկոսադրույքը՝ 3.90% (-60 բազիսային կետ):
3. ԱՄՆ-ում գործազրկության նպաստի հայտերի քանակը մեկ շաբաթվա ընթացքում ավելացել է 2 հազարով՝ հասնելով 230 հազարի: Սպասվում էր նվազում 1 հազարով:
Ապրանքային շուկաներ
Ոսկու գինը աճել է և ներկայումս կազմում է $2,566.6 մեկ ունցիայի համար։ Նավթի գները հինգշաբթի օրը բարձրացել են։ Brent նավթը արժե $72.4 մեկ բարելի համար, իսկ WTI-ն՝ մոտ $69.5:
Կորպորատիվ իրադարձություններ/ միջոցառումներ
1. General Mills ընկերությունը, որը սննդամթերքի խոշորագույն արտադրողներից մեկն է ԱՄՆ-ում, բանակցություններ է վարում Հյուսիսային Ամերիկայի իր յոգուրտների արտադրության բիզնեսը վաճառելու շուրջ՝ ավելի քան $2 միլիարդի դիմաց: General Mills-ը բանակցում է յոգուրտի գործարքների վաճառքը Groupe Lactalis-ի հետ:
2. U.S. Bancorp ամերիկյան բանկը հայտարարել է մինչև $5 միլիարդի բաժնետոմսերի հետգնման ծրագիր և բարձրացրել է եռամսյակային դիվիդենդները 2%-ով: Ծրագիրը կգործի սեպտեմբերի 13-ից, սակայն բանկը ծրագրում է սկսել հետգնումը 2025-ի սկզբից:
Cube Invest Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
-
Դեկտեմբերի 18-ի կարևոր լուրերը
2025/12/18/ 20:00 -
Տարեվերջյան ծանրաբեռնվածությանը դիմակայելու խորհուրդներ․ նոր տարի՝ նոր տրամադրություն
2025/12/18/ 19:00 -
Կոնվերս Բանկը միացել է PCAF-ին
2025/12/18/ 18:36 -
Հայ-չինական գործընկերության ամրապնդումը՝ գիտաժողովի առանցքում
2025/12/18/ 17:40 -
175 մլն 360 հազար դրամ՝ աճուրդին, 311 մլն 348 հազար դրամ՝ ուսուցիչներին․ 5 կարևոր որոշում՝ Կառավարության նիստից
2025/12/18/ 17:02 -
Արևելյան հեքիաթ՝ Չեխովի դպրոցում
2025/12/18/ 16:33 -
Նախարարի հրամանով ԶՈՒ ողջ անձնակազմը պարգևավճար կստանա. ՊՆ
2025/12/18/ 14:59 -
Արտահանման ոլորտում պատկերը մտահոգիչ է. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
2025/12/18/ 14:54 -
Warner Bros.-ը խորհուրդ է տվել բաժնետերերին մերժել Paramount-ի առաջարկըWarner Bros.-ը խորհուրդ է տվել բաժնետերերին մերժել Paramount-ի առաջարկը
2025/12/18/ 14:51 -
ԵԱՏՄ շրջանակում բժշկական արտադրատեսակների գրանցման ժամկետը 3 տարով կերկարաձգվի
2025/12/18/ 14:49
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
Արևելյան հեքիաթ՝ Չեխովի դպրոցում
«BIG Christmas Market with Coca-Cola 2025»․ Ամանորյա ամենաՄԵԾ ցուցահանդես-տոնավաճառը
ՓՈՂ NEWS. Դեկտեմբերի 16, 2025 թ․
ԱրարատԲանկի աջակցությամբ թվայնացվում է «Կարին» գիտական կենտրոնի արխիվը
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16, 2025 Թ․