Թոշակառուների անկանխիկ գործարքներից հետվճարը կրկնապատկվել է
Լուրեր |
Հուլիսի համեմատ օգոստոսին թոշակառուների անկանխիկ գործարքներից հետվճար տրամադրելու ծրագրի հատկացումները կրկնապատկվել են: Եթե հուլիսին կատարվել է ավելի քան 400 միլիոնի գործարք, ապա օգոստոսին գործարքները գերազանցել են 800 միլիոն դրամը: Սեպտեմբերից ծրագրին միացել է նաեւ երրորդ բանկը: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունն ակնկալում է, որ սեպտեմբերի տվյալները շատ ավելի կլինեն: Հետվճարի համակարգը գործում է կենսաթոշակառուների եւ նպաստառուների համար, գումարը վերադարձվում է առևտրի կետերում և ծառայություններ մատուցող կազմակերպություններում անկանխիկ վճարում կատարելու դեպքում` գործարքի գումարի 10 %-ի չափով, բայց ոչ ավելի, քան 5,000 դրամը: Հետվճարը գործում է նաև կոմունալ վճարման դեպքում: Գումարը վերադարձվում է մինչեւ հաջորդ ամսվա 25-ը: 2023-ի բյուջեի նախագծով` հաջորդ տարվա հուլիսի 1-ից կբարձրանա կենսաթոշակը: 2023 թ. կենսաթոշակների ֆինանսավորումը 2022-ի համեմատ ավելին կլինի 25 միլիարդ դրամով: Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
-
Փետրվարի 9-ի կարևոր լուրերը
2026/02/09/ 19:23 -
Օնլայն առևտուր․ հնարավորություններ, մարտահրավերներ և զարգացման միտումներ
2026/02/09/ 18:19 -
Կոնվերս Բանկը հաղթող է ճանաչվել Mastercard-ի Excellence in Customer Experience անվանակարգում
2026/02/09/ 18:06 -
Վերաբացվեց IDBank-ի Նոր Նորք մասնաճյուղը
2026/02/09/ 18:03 -
Մտավոր ներուժ՝ առանց համակարգի. Հայաստանի դիրքը գլոբալ IQ քարտեզում
2026/02/09/ 17:50 -
Գեղարքունիքի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերք և մեծ քանակությամբ թմրանյութ
2026/02/09/ 16:18 -
Բարձր նշաձող․ նոր կոնցեպտ․ անիրական մասշտաբ․ TOON EXPO. INVEST 2026
2026/02/09/ 14:30 -
Իլոն Մասկի լուսնային քաղաքը. ռազմավարական հաշվա՞րկ, թե՞ տեխնոլոգիական ռիսկ
2026/02/09/ 14:13 -
ԵՄ-ում ապաստան հայցող ՀՀ քաղաքացիների թիվը 2025-ին կրճատվել է ավելի քան մեկ երրորդով
2026/02/09/ 14:09 -
ՊՆ-ն կհրապարակի վերջին երեք տարիներին իրականացված ամրաշինական և ինժեներական աշխատանքների մի մասը
2026/02/09/ 13:53
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՓԵՏՐՎԱՐԻ 9, 2026 Թ․
ԲԱՐՁՐ ՆՇԱՁՈՂ․ ՆՈՐ ԿՈՆՑԵՊՏ․ ԱՆԻՐԱԿԱՆ ՄԱՍՇՏԱԲ TOON EXPO. INVEST 2026
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՓԵՏՐՎԱՐԻ 8, 2026 Թ.
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՓԵՏՐՎԱՐԻ 7, 2026 Թ.
ՓՈՂ NEWS. ՓԵՏՐՎԱՐԻ 6, 2026 Թ․