Մակրոտնտեսական զարգացումները և շուկայական տենդենցները դեկտեմբերի 13-ի դրությամբ 1. Շուկայի տենդենցներ Համաշխարհային ինդեքսներ • Dow Jones` -0,53% (43914,12) • S&P 500` - 0,54% (6051,25) • S&P 500 ֆյուչերս` + 0,11% • Nikkei 225` - 0,93% (39490) • KOSPI` + 0,41% (2491,97) • Shanghai Composite` -1,49% (3410,24) Ապրանքային շուկաներ • Ոսկի`$2686,5/ ունցիա • Brent նավթ`$73,4/ բարել • WTI նավթ՝ մոտ $70,1/ բարել 2. Մակրոտնտեսություն  I. Ըստ Տնտեսական Համագործակցության և Զարգացման Կազմակերպության (OECD) հաշվետվության՝ G20 խմբի երկրների տնտեսությունը 2024 թվականի 3-րդ եռամսյակում աճել է 0,7%-ով՝ քառորդային արտահայտմամբ: II. Եվրոպական Կենտրոնական Բանկը (ԵԿԲ) իջեցրել է իր բոլոր 3 հիմնական տոկոսադրույքները 25 բազիսային կետով։ Դեպոզիտների տոկոսադրույքը այժմ կազմում է 3%, հիմնական վերաֆինանսավորման գործառնությունների տոկոսադրույքը՝ 3,15%, իսկ մարժինալ վարկերի տոկոսադրույքը՝ 3,4%։ III. ԵԿԲ-ն վատթարացրել է եվրոգոտու ՀՆԱ-ի աճի կանխատեսումը 2024 թվականի համար՝ իջեցնելով այն 0,1 տոկոսային կետով՝ մինչև 0,7%։ 2025 թվականի կանխատեսումները վերանայվել են՝ իջեցվելով 1,1%-ի (նախկինում՝ 1,3%), իսկ 2026-ի համար՝ 1,4%-ի (նախկինում՝ 1,5%)։ 3. Ամերիկյան ներդրումային ընկերությունը Blackstone Inc. հայտարարեց, որ ձեռք է բերում Seibu Holdings Inc.-ին պատկանող բազմաֆունկցիոնալ համալիրը Տոկիոյում՝ $ 2.6 միլիարդով։ Այս գործարքը կդառնա ամենամեծը օտարերկրյա ներդրումների ոլորտում Ճապոնիայի անշարժ գույքում և Blackstone-ի՝ այդ երկրում ամենախոշոր ներդրումը։ Համալիրում ներառված են գրասենյակներ, բնակարաններ, հյուրանոց և այլ ենթակառուցվածքներ։ 4. Goldman Sachs-ը կանխատեսում է, որ 2025 թվականի ավարտին ոսկու գինը կհասնի $3000/ունցիա, չնայած աճի դանդաղեցմանը ԱՄՆ դոլարի ուժեղացման հետևանքով: Որպես ոսկու գնի բարձրացման պատճառ նշվում են՝ ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի տոկոսադրույքների իջեցումը, կենտրոնական բանկերի պահանջարկի պահպանումը և պահուստների դիվերսիֆիկացումը։ Cube Invest