Կառավարությունն առաջարկում է լուծումներ ներդրումային ֆոնդերի կանոնակարգման ուղղությամբ
Լուրեր |
Ոչ հրապարակային ներդրումային ֆոնդերի ոլորտում առկա որոշ խնդիրները լուծելու նպատակով Կառավարությունն առաջարկում է փոփոխություններ ու լրացումներ կատարել «Ներդրումային ֆոնդերի մասին» օրենքում եւ հարակից մի շարք օրենքների նախագծերում:
Առաջարկը քննարկվել է ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի` հոկտեմբերի 11-ին հրավիրված արտահերթ նիստի ընթացքում:
Ներկայումս ոչ հրապարակային ֆոնդերի եւ դրանց կառավարիչների մեծ մասը ՀՀ կենտրոնական բանկի վերահսկողությունից դուրս են, ինչի արդյունքում ԿԲ-ն հնարավորություն չունի ֆոնդերի եւ ֆոնդերի կառավարիչների նկատմամբ իրականացնել պատշաճ վերահսկողություն: Ոչ հրապարակային ֆոնդ կարող է կառավարել ցանկացած անձ, այդ թվում` ֆիզիկական, առանց որեւէ թույլտվության կամ լիցենզիայի: Ընդ որում, կառավարիչների նկատմամբ որեւէ պահանջ սահմանված չէ:
ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը, ներկայացնելով առաջարկվող փոփոխությունները, նշել է, որ օրենքների նախագծերի փաթեթով կսահմանվեն ֆոնդի գրանցման ընթացակարգը, տեսակները, ֆոնդի կառավարչի պարտականությունները, ակտիվների տարանջատումը, ինչպես նաեւ լուծարման ու դադարեցման հիմքերը:
Նախագծերի ընդունման արդյունքում ներդրումային ֆոնդերի ոլորտում կձեւավորվի արդար եւ հավասար կարգավորման դաշտ, կհստակեցվեն ոչ հրապարակային ֆոնդերի ստեղծման, հետագա գործունեության եւ լուծարման ընթացակարգերը, կսահմանվեն միջազգային լավագույն փորձին համապատասխան ոչ հրապարակային ֆոնդերի կառավարիչների ստեղծման եւ գործունեության պայմանները:
Առաջարկվում է ներդնել նաեւ ներդրողների շահերի պաշտպանության անհրաժեշտ նվազագույն պայմանները` բավարար ճկունություն տալով ֆոնդերի կառավարման հարցում եւ հաշվի առնելով ֆոնդերի տարբեր տեսակների առանձնահատկությունները: Միեւնույն ժամանակ, վերահսկող մարմինը հնարավորություն կունենա իր գործիքակազմի կիրառմամբ իրականացնել ոչ հրապարակային ֆոնդերի եւ դրանց կառավարիչների նկատմամբ արդյունավետ վերահսկողություն` նվազեցնելով առկա եւ հնարավոր ռիսկերը:
Նորմատիվ իրավական ակտեր ընդունելու միջոցով կսահմանվեն լրացուցիչ պահանջներ ոչ հրապարակային ֆոնդերի եւ դրանց կառավարիչների նկատմամբ` ներդրողների շահերի պաշտպանության, ֆինանսական կայունության ապահովման եւ տարաբնույթ այլ ռիսկերի զսպման նպատակով: Այս ամենը կնպաստի ներդրումային ֆոնդերի ոլորտի զարգացման համար անհրաժեշտ նախապայմանների ստեղծմանը:
Օրենքների նախագծերի փաթեթը ստացել է դրական եզրակացություն: Առաջարկվել է օրենսդրական փաթեթը ներառել ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում: Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/09 12:08
Քաղաքակիրթ մարդկությունը ոչ ասաց ֆաշիզմին. վարչապետի ուղերձը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը։
Լուրեր | 2026/05/08 20:20
Մայիսի 8-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/05/08 19:19
Մայիսի 8-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 9-ի կարևոր լուրերը
2026/05/09/ 20:20 -
Տվյալներ, որոնք թաքնված են դժգոհության հետևում. Ինչպե՞ս կառավարել թիմի դիմադրությունը
2026/05/09/ 18:00 -
Ներողության թակարդը. ինչո՞ւ են ավելորդ ափսոսանքները վնասում ձեր բիզնեսին
2026/05/09/ 15:00 -
Քաղաքակիրթ մարդկությունը ոչ ասաց ֆաշիզմին. վարչապետի ուղերձը
2026/05/09/ 12:08 -
Միլիարդավոր դոլարներ և տեխնոլոգիական բացթողումներ. Որտե՞ղ է թերանում ԱՄՆ-ի չիպերի ռազմավարությունը
2026/05/09/ 12:00 -
Զեղչերի արվեստը. ինչպես խթանել վաճառքը՝ առանց վնասելու շահույթին
2026/05/09/ 10:00 -
Մայիսի 8-ի կարևոր լուրերը
2026/05/08/ 20:20 -
Մայիսի 8-ի բիզնես լուրերը
2026/05/08/ 19:19 -
Կառավարական ինքնաթիռը թռել է Սոֆիա՝ տեխսպասարկման. Hetq.am
2026/05/08/ 18:32 -
Ինչպես են արագ աճող ընկերությունները կայացնում արդյունավետ որոշումներ. ռազմավարական ուղեցույց
2026/05/08/ 18:02
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 8, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 8, 2026 Թ․
Սթիլ Կոնցեռն. Բիզնեսի զարգացման ճանապարհը՝ Կոնվերս Բանկի հետ
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 7, 2026 Թ․