Evocabank-ը՝ Newmag Summer Fest 2025-ի գլխավոր հովանավոր Հունիսի 21-22 Երազ այգում տեղի կունենա Newmag Summer Fest 2025-ը՝ բոլորովին նոր ֆորմատով, որը կմիավորի գիրքը, գինին ու ջազը մեկ վայրում։ Գիրք-գինի-ջազ Կրկին ամառ, կրկին Երազ այգի․ հունիսի 21-ին և 22-ին կանցկացվի ամենասպասված գրքատոնը՝ Newmag Summer Fest 2025-ը՝ նոր կոնցեպտով, հետաքրքիր անակնկալներով և ծրագրերով։ Այս տարի փառատոնը միավորում է գիրքը, գինին և ջազը։ 2 օր յուրահատուկ մշակութային մթնոլորտ՝ գրական զրույցներով, հեղինակների հետ հանդիպումներով, բազմաժանր գրքերով։ Արդեն 4-րդ տարին Newmag Summer Fest-ի գլխավոր հովանավորն է Evocabank-ը։ Evoca-ն այս տարի ևս հանդես կգա իր առանձին տաղավարով, հետաքրքիր խաղարկություններով և բազմաթիվ անակնկալներով։ Փառատոնի առաջին օրը մեկ այլ իրադարձություն էլ է տեղի ունենալու՝ Evocabank-ի արդեն շատ սիրված MoneyTalk շարքը։ MoneyTalk-ի ընթացքում կլինեն շատ ինֆորմատիվ պանելային քննարկումներ փողի և ֆինանսական կրթության մասին։ Մասնակիցների մասին՝ շուտով։ Դե ինչ, միացիր Newmag Summer Fest 2025-ին հունիսի 21-ին և 22-ին՝ վայելելու գիրքը, գինին ու ջազը։ Իսկ հատուկ ընթերցասերների համար կգործի տոնավաճառ՝ մինչև 40% զեղչով։ Բայց հիշի՛ր, որ գրքի փողը փող չի․․․ Մուտքն ազատ է։   *գովազդ   Բաժանորդագրվեք մեր Տելեգրամյան ալիքին՝ բիզնես ոլորտի ամենաթարմ և կարևոր նորություններին առաջինը ծանոթանալու համար: