Արժույթի միջազգային հիմնադրամը եւ Համաշխարհային բանկը նախազգուշացրել են գլոբալ ռեցեսիայի աճող ռիսկի մասին Արժույթի միջազգային հիմնադրամը եւ Համաշխարհային բանկը նախազգուշացրել են գլոբալ ռեցեսիայի աճող ռիսկի մասին, քանի որ գնաճի արագացումը կենտրոնական բանկերին ստիպում է բարձրացնել տոկոսադրույքները՝ սահմանափակելով տնտեսական աճը: ԱՄՀ հաշվարկներով՝ համաշխարհային տնտեսության մոտ մեկ երրորդը առնվազն երկու եռամսյակ անընդմեջ կկրճատվի այս եւ հաջորդ տարի, իսկ արտադրության կորուստները մինչեւ 2026 թվականը կկազմեն 4 տրիլիոն դոլար:Միեւնույն ժամանակ, քաղաքական գործիչները չեն կարող թույլ տալ, որ գնաճը դառնա ՙփախչող գնացք՚, ասել է ԱՄՀ գործադիր տնօրենը: