ՄԱԿ-ը Ռուսաստանին խոստացել է, որ առաջիկայում կկարողանա հանել ռուսական պարենի արտահանման սահմանափակումը՝ ցորենի գործարքին համապատասխան։ ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցչի առաջին տեղակալը հայտնել է, որ ՄԱԿ-ը ժամանակ ունի կատարելու հանձն առած պարտավորությունները մինչեւ նոյեմբերի 18-ը, այս ամսաթիվն է սահմանվել որպես ընթացիկ գործարքի տրամաբանական ժամկետ։ Ռուսաստանը նոյեմբերի 2-ին որոշել է վերականգնել մասնակցությունը ցորենի գործարքին այն բանից հետո, երբ Ուկրաինան ՄԱԿ-ի եւ Թուրքիայի միջնորդությամբ գրավոր երաշխավորել է, որ Սեւ ծովի անվտանգության միջանցքը չի գործածի ռազմական նպատակներով:
JavaScript seems to be disabled in your browser. You must have JavaScript enabled in your browser to utilize the functionality of this website.