Երեւանի բնակարանների վարձակալության շուկայի վիճակը
Լուրեր |
Հայաստանում բնակարանի վարձակալության գերբարձր գինն իրական է, արհեստական չէ, քանի որ այսօր մեկ բնակարանի համար դիմում է երեք մարդ: Տեսակետը հայտնել է անշարժ գույքի գործակալության տնօրեն Վահե Դանիելյանը` հավելելով, որ Հայաստանը, ուր ռուսների շատ մեծ հոսք կա, փոքր երկիր է, եւ դա ինքնաբերաբար բերում է գնի բարձրացման: Գներն աստիճանաբար սկսել են աճել Ռուսաստանում մոբիլիզացիայի հայտարարումից 4 օր անց: Ըստ դանիելյանի, հիմա շատ քիչ ազատ բնակարաններ են մնացել: Տարվա ընթացքում Երեւանում բնակարանի վարձակալության գինն աճել է առնվազն 60-70 տոկոսով.մարտից հետո թանկացել է 30-40 տոկոսով, մոբիլիզացիայի հայտարարումից հետո` եւս 30 տոկոսով: Երեւանի փոքր կենտրոնում 1 սենյականոց բնակարանի վարձը սկսվում է 300 000 դրամից: Շքեղ նորոգված բնակարանի վարձը կարող կազմել մինչեւ 1 միլիոն դրամ եւ ավելի: Այդ բնակարանների պահանջարկը կա: Մայրաքաղաքում ամենամատչելի գները Նուբարաշենում են: Երեւանից դուրս ակտիվություն է նկատվում նաեւ Ծաղկաձորում, Դիլիջանում, Գյումրիում: 3-4 անգամ թանկացել են նաեվ հյուրանոցի համարները: Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
-
Դեկտեմբերի 18-ի կարևոր լուրերը
2025/12/18/ 20:00 -
Տարեվերջյան ծանրաբեռնվածությանը դիմակայելու խորհուրդներ․ նոր տարի՝ նոր տրամադրություն
2025/12/18/ 19:00 -
Կոնվերս Բանկը միացել է PCAF-ին
2025/12/18/ 18:36 -
Հայ-չինական գործընկերության ամրապնդումը՝ գիտաժողովի առանցքում
2025/12/18/ 17:40 -
175 մլն 360 հազար դրամ՝ աճուրդին, 311 մլն 348 հազար դրամ՝ ուսուցիչներին․ 5 կարևոր որոշում՝ Կառավարության նիստից
2025/12/18/ 17:02 -
Արևելյան հեքիաթ՝ Չեխովի դպրոցում
2025/12/18/ 16:33 -
Նախարարի հրամանով ԶՈՒ ողջ անձնակազմը պարգևավճար կստանա. ՊՆ
2025/12/18/ 14:59 -
Արտահանման ոլորտում պատկերը մտահոգիչ է. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
2025/12/18/ 14:54 -
Warner Bros.-ը խորհուրդ է տվել բաժնետերերին մերժել Paramount-ի առաջարկըWarner Bros.-ը խորհուրդ է տվել բաժնետերերին մերժել Paramount-ի առաջարկը
2025/12/18/ 14:51 -
ԵԱՏՄ շրջանակում բժշկական արտադրատեսակների գրանցման ժամկետը 3 տարով կերկարաձգվի
2025/12/18/ 14:49
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
Արևելյան հեքիաթ՝ Չեխովի դպրոցում
«BIG Christmas Market with Coca-Cola 2025»․ Ամանորյա ամենաՄԵԾ ցուցահանդես-տոնավաճառը
ՓՈՂ NEWS. Դեկտեմբերի 16, 2025 թ․
ԱրարատԲանկի աջակցությամբ թվայնացվում է «Կարին» գիտական կենտրոնի արխիվը
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16, 2025 Թ․